Copy SMS

Ես սիրում եմ ...

Ես սիրում եմ ... - սեր, բանաստեղծություն, խոսքեր

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր ,
Գիշերի պես խորհրդավոր .
Քո մեղավոր , խորհրդավոր աչքերը մութ ,
Որպես թովիչ իրիկնամուտ .
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում ,
Որպես գարնան մթնշաղում .
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ ,
Արբեցումի ոսկե մշուշ ...
Մոլորվածին անխոս կանչող - փարոսի շող ,
Քո աչքերը հոգի տանջող ,
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ ,
Որպես գարնան իրիկնամուտ .....

 

Ես սիրում եմ ... - սեր, բանաստեղծություն, խոսքեր

1. Դու կգաս գիտեմ , կգաս դու ինձ մոտ , կգաս ու կասես որ չես մոռացել , իսկ ես կնայեմ թախծոտ աչքերիտ ու կասեմ մի բան « շատ երկար եմ սպասել , բայց դու եկար այն ժամանակ երբ իմ սրտում չկա էլ սեր , չկա թախիծ , չկաս և   դու » :
2. Մեծ է այն սիրտը որ սիրել գիտի , ատել չգիտի , բայց ներել գիտի ...
3. Սիրել կարող են բոլորը , բայց պահպանել սերը ՝ կարողանում են խելացիները ..
4. Սիրել և լռել դա նույնն է , ինչ ապրել բայց չշնչել ...
5. Սիրո գլխավոր էությունը ՝ վստահությունն է ...

Ես սիրում եմ ... - սեր, բանաստեղծություն, խոսքեր

13

18

1878