Copy SMS

Այսօր Շուշիի Ազատագրման Օրն է

Այսօր Շուշիի Ազատագրման Օրն է - Շուշի, ազատագրում1992թ.-ի մայիսի 9-ին Ազատագրվեց Շուշին: 

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985–91 թթ.) վերստին օրակարգ է մտցրել 1921 թ.-ից սկիզբ առած Մայր հայրենիքին վերամիավորվելու հիմնախնդիրը: 

1991թ.-ի մայիս-հունիսից ԼՂԻՄ-ում սկսվել է հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմ: Ղարաբաղյան (Արցախյան) ազատագրական շարժումը հասարակական-քաղաքական շարժում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման նպատակով: 

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայությունը գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականության տարիներին (1985–91թթ.) վերստին օրակարգ է մտցրել 1921թ.-ից սկիզբ առած Մայր հայրենիքին վերամիավորվելու հիմնախնդիրը: 

Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են նաև խորհրդային բանակում հմտացած գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը, Քրիստափոր Իվանյանը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Անատոլի Զինևիչը, Հրաչյա Անդրեասյանը և ուրիշներ: Զգալի ներդրում ունեն Արցախի և Հայաստանի կամավորական ջոկատներն ու 5-րդ կամավորական զորամիավորումը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան, հետագայում՝ գեներալ-լեյտենանտ): 

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ժողովրդական պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Այն ամրապնդվել է նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով. Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին: 

1992թ.-ից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգայնացվել է: 1992թ.-ի մարտի 24-ին ԵԱՀԽ-ն ընդունել է որոշում Մինսկում կազմակերպվելիք խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու մասին: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 4 բանաձև է ընդունել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կոչ արել դադարեցնել պատերազմը: Ադրբեջանը, սակայն, ոչ միայն խափանել է հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը, այլև պաշտոնապես մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և սաստկացրել ռազմական գործողությունները ողջ ռազմաճակատի երկարությամբ: Հատկապես ծանրացել է իրավիճակը մայրաքաղաք Ստեփանակերտում, որը մշտապես հրթիռահրետակոծվել է Խոջալուից, Շուշիից և Աղդամից: 

1992թ.-ի ձմեռվանից ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը (ԻՊՈՒ) ձեռնարկել են թշնամու կրակակետերի ոչնչացումը: Փետրվարի վերջերին Խոջալուում վնասազերծվել են ադրբեջանական կրակակետերը: ԼՂՀ պաշտպանության նպատակով 1992թ.-ի մարտի 26-ին ստեղծվել է Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ)՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մայիսի 8–9-ի ռազմական գործողության շնորհիվ ԻՊՈՒ-ի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ ազատագրվել է Շուշին:

3

4

860

  • Lilit Sargsyan
    2012-05-09 11:30:23
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (բռավո) (բռավո)
  • ℋAsIkO_nA ©™
    2012-05-09 11:44:55
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • ツMeliNE
    2012-05-09 13:06:46
    (լավ) (լավ) (լավ)