Copy SMS

Այս Օրը Սկսվել է Կոլումբոսի Վերջին Ճանապարհորդությունը

Այս Օրը Սկսվել է Կոլումբոսի Վերջին Ճանապարհորդությունը - Կոլումբոս, Ճանապարհորդություն



Սկսվել է Կոլումբոսի վերջին ճանապարհորդությունը: 

1502թ.-ի մայիսի 9-ին սկսվել է Քրիստափոր Կոլումբոսի վերջին` չորրորդ, ճանապարհորդությունը դեպի Ամերիկա: 
XV դարի վերջին նա Հնդկաստան և Չինաստան տանող ծովային ուղի գտնելու նպատակով, հիմնվելով արդեն հաստատված Երկրի գնդաձևության գաղափարի վրա, վճռեց նավարկել ոչ թե դեպի արևելք` Աֆրիկայի շուրջը, այլ դեպի Արևմուտք` կտրելով Ատլանտյան օվկիանոսը: 

Ճամփորդությունից առաջ Կոլումբոսի և կառավարության միջև կնքվել է մի պայմանագիր, ըստ որի` նա ժառանգական իրավունքներով նշանակվում էր օվկիանոսում հայտնագործված բոլոր կղզիների ու ծովերի ծովակալ, փոխարքա և գեներալ նահանգապետ: 

Կոլումբոսն առաջին ճանապարհորդության (1492–93թթ.) դուրս եկավ երեք եռակայմ առագաստանավերով: Կոլումբոսի առաջին հայտնագործությունն ամբողջովին ջրիմուռներով ծածկված Սարգասյան ծովն էր, այնուհետև` մի փոքր կղզի, որն անվանեց Սան Սալվադոր (Սուրբ Փրկիչ): Դրան հաջորդեցին Կարիբյան ծովի կղզիները, այդ թվում` Կուբան, որն անվանեց Սիպանգոն կամ Ճապոնիա (այստեղ նրանք առաջին անգամ տեսան եգիպտացորեն, կարտոֆիլ, ծխախոտ, որոնք Եվրոպայում չէին աճում), հայտնագործեց Հայիթին (որն անվանեց Էսպանյոլա՝ Փոքր Իսպանիա) և էլի շատ կղզիներ: Եվ որովհետև Կոլումբոսը կարծում էր, թե ինքը Արևմտյան Հնդկաստան (Վեստ Ինդիա) է հասել, այդ կղզիների բնիկներին անվանեց հնդկացիներ: Կոլումբոսի համար անհասկանալի էր, սակայն, թե ինչու իր հայտնագործած երկրում չկան սևամորթներ և հսկայական հարստություններ, ինչպես պատմում էին: 

Երկրորդ (1495–96թթ.), երրորդ (1498–1500թթ.) և չորրորդ (1502–04թթ.) նավարկությունների ժամանակ Կոլումբոսը հայտնագործեց բազմաթիվ կղզիներ, երրորդ նավարկության ժամանակ` 1498թ-ի օգոստոսին, նաև ցամաքամաս, որն այնքան համառորեն որոնում էին: Փաստորեն եվրոպացիներն առաջին անգամ ոտք դրեցին Հարավային Ամերիկա մայրցամաք: 

Կոլումբոսի հայտնագործած այդ աշխարհամասում իսպանացիներն սկսեցին հողեր զավթել և հիմնել իրենց բնակավայրերը: 
Ու թեև Ամերիկան անվանակոչվեց իտալացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունով, սակայն այսօր Կոլումբոսն է ճանաչված որպես Ամերիկայի առաջին հայտնագործողը: 

1992թ. նշվել է Կոլումբոսի հռչակավոր նավարկության 500-ամյակը:

Այս Օրը Սկսվել է Կոլումբոսի Վերջին Ճանապարհորդությունը - Կոլումբոս, Ճանապարհորդություն

4

6

2298

  • Lilit Sargsyan
    2012-05-09 12:16:20
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ツMeliNE
    2012-05-09 13:03:03
    (բռավո) (բռավո) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (գինի)
  • (ړײ) Mash(ړײ)
    2012-05-09 20:36:13
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ՆԱՐԵԿ
    2012-05-09 20:36:31
    (լավ) (լավ) (լավ)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-05-09 20:37:23
    (լավ) (լավ) (լավ)