Copy SMS

Արյան խումբն ու բնավորությունը

Արյան խումբն ու բնավորությունը - արյուն, խումբ, բնավորություն


1–ին Խումբ :Դուք ձգտում եք ղեկավարել :Եթե ձեր առջև որևէ նպատակ դնեք , ապա կպայքարեք մինչև նրան հասնելը : Կարողանում եք ձեր առաջընթացի համար ուղիներ ընտրել : Հավատում եք ձեր ուժին , զուրկ չեք հուզականությունից : Սակայն թուլություններ ևս ունեք :Դուք շատ խանդոտ եք ու անտեղի իրարանցման ենթարկվող , բացի այդ , շատ պարծենկոտ եք ու ցավագին պատվախնդիր : 2-րդ խումբ :Դուք սիրում եք ներդաշնակություն , հանգիստ և կարգուկանոն : Այլ մարդկանց հետ ավելի լավ եք աշխատում :Բացի այդ , զգայուն եք , համբերատար և բարյացակամ : Ձեր թերություններն են ` համառությունն ու լարվածությունից դուրս գալ չկարողանալը : 3-րդ խումբ : Դուք ձևավորված բացահայտ ու անսքող անհատապաշտ եք , հակված եք վարվել այնպես , ինչպես ձեզ դուր է գալիս : Հեշտությամբ հարմարվում եք ամեն ինչի , ճկուն եք , երևակայության պակասից չեք տառապում : Սակայն անկախ լինելու ցանկությունը երբեմն կարող է ավելորդ լինել և վերածվել թուլության : 4-րդ խումբ : Դուք հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն եք : Սովորաբար մարդիկ ձեզ սիրում են և ձեզ հետ իրենց լավ են զգում :Դուք կարողանում եք նրանց զբաղեցնել , միաժամանակ շրջապատի նկատմամբ արդարամիտ եք և ձեզ պահում եք ինչպես հարկն է : Սակայն երբեմն շատ կտրուկ եք , և բացի այդ , երկար տատանումների մեջ եք ընկնում և դժվարությամբ եք որոշումներ կայացնում : Փարիզի հոգեբան Ժան-Բատիստա Դելակորի կարծիքով արյան խումբը ազդում է նաև բնավորության հիմնական գծերի վրա : 0 (1) խումբ : Մարդիկ , որոնց վիճակված է լինել անընդհատ շարժման մեջ : Նրանք եռանդուն են , մարդամոտ , օժտված հզոր կամքով : Աշխատում են համառորեն , առանց հոգնելու և ունակ են կարճ ժամանակում երեք անգամ ավելի աշխատել մնացածներից : Ա(2) խումբ : Բարեխիղճ ու ջանասեր մարդիկ են ,խնամքով են կատարում իրենց պարտականությունները :Նրանց համարաձակորեն կարելի է անվանել կատարյալ մարդիկ :Մեծ առաջընթաց ունեն գործնական կյանքում , հավատարիմ են ընկերնեին ,սիրելիներին ,հարազատներին :Գիտնականները գտնում են ,որ այս խմբի մարդիկ ավելի ինտելիգենտ են , քան մյուսները : Բ (3) խումբ : Զգացմունքային են , շատ նրբազգաց , օժտված մարդկային բոլոր հատկանիշներով ,վստահելի կոլեգաներ են և ընկերներ :Աշխատանքում պահանջկոտ են թե իրենց և թե իրենց ուրիշների նկատմամբ :Արտաքին հանգստության քողի տակ թաքնված է զգայուն և փխրուն հոգի :Սրիո մեջ նրա զգացմունքները բուռն են ու անսանձելի : Բ խմբի կանայք ավելի խանդոտ են , քան տղամարդիկ : ԱԲ (4) խումբ : > ,- հակիրճ այսպես է բնութագրել նրանց Դելակորը : Նրանց հուզում են ուժեղ կրքերը , որոնք երբեմն դառնում են հոգեկան խռովքի և տանջալից ապրումների պատճառ : Այդ ողջ փոթորիկը նրանք ապրում են մենակ ` ոչ ոքի չվստահելով իրեն գաղտնիքները : Այդ է ապացուցել նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Անգոտը ,վերլուծելով հատուկ տեստերի 3000 պատասխան : Սիրո և ընկերության մեջ ,ինչպես նաև ընտանիքում , նրանք ձգտում են իդալականին ,- նշում է Դելակորը ,-ձգտելով երջանկության ` երջանկացնում են նաև իրենց ընտրյալին


5

12

2341

  • Lilit Sargsyan
    2012-05-08 21:19:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • STYUART
    2012-05-08 21:21:37
    բա իմացա՞ք 2 նոր խումբ էլ են հայտնաբերել (լուսնաքայլ)
  • Miley FORever
    2012-05-08 21:21:48
    վաայյյ,,,իմանաք իմա արյան խումբը ինչ հետաքրքիր պատմություն ունի....վերջերս եմ պարզել,որ առաջին խումբ եմ :D :D
    • Արման)))))))))
      2012-05-08 21:23:43
      :) :) :) :)
    • Miley FORever
      2012-05-08 21:28:35
      դե մեր արյան կարգերը էն ծննդատան էդիկետկեքով ենք էլի նայում,որ բարուրների վրա կապում են.....տենց իմը կորել էր....ուրեմս փոքր ժամանակ ահավոր խելոք էի,տենց մերոնք մտածում էին-պապայիս եմ քաշել--հանգիստ,երևի 2կարգ եմ,,,ու մինչև վերջերս տենց էինք մտածում,,,,,էսվերջերս մամաս ասում ա շատ ես աշխուժացել հա.....ու չափից շատ :D :D ռեմոնտի ժամանակ էլ իմ բարուրի վրայի թուղթը մաման գտավ ..... ու,,,,,,,առաջին կարգ :D :D :D :D
  • Արման)))))))))
    2012-05-08 23:16:03
    https://www.facebook.com/photo.php?fbid=10150746554978485&set=a.10150743578558485.428599.153630998484&type=3&theater որ շատ խնդրեմ ես նկարին like ktaq??
  • Nora Arakelyan
    2012-05-09 14:06:00
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • realmutq
    2012-05-16 21:27:34
    Գրածը հեչ բայց դե նկարը հավեսինա........................