Copy SMS

Հետաքրքիր փաստեր Google-ի մասին

 Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google-ի հիմնադիրներն են: Այս երկու ընկերների կյանքի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային տաղան-դը, ստեղծագործ մոտեցումը, գործին նվիրվածությունն ու խիզախությունը կարող են դառնալ հաջողության գրա-վական: Նրանք տաղանդավոր երիտա-սարդներ են, որոնք Միացյալ Նահանգ-ներում հանդիսանում են "ամերիկյան երազանքի" մարմնավորում: 

Հետաքրքիր փաստեր Google-ի մասին - հետաքրքիր, փաստեր



Սերգեյ Բրինը ծնվել է 1974 թվականի օգոստոսի 21-ին Մոսկվայում: 1979 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ:

 



Նրա հայրը Մերիլենդի համալսարանում մաթեմաթիկայի պրոֆեսոր է, մայրը` NASA-ի գիտական աշխատակից: 19 տարեկանում նա գերազանցությամբ ավարտում է Մերիլենդի համալսարանը, ստանում բակալավրի կոչում, ապա շարունակում ուսումը Սթենֆորդի համալսարա-նում, որտեղ էլ ծանոթանում է ապագա գործընկերոջ հետ:

 

Հետաքրքիր փաստեր Google-ի մասին - հետաքրքիր, փաստեր


Լարի Փեյջը նույն-պես կրթական թեքում ունեցող ընտանիքից է: Նրա հայրը համակարգ-չային գիտությունների պրոֆեսոր է, դասավան-դում է Միչիգանի համալ-սարանում, մայրը նույն համալսարանում դասա-վանդում է ծրագրավո-րում: Փեյջը բակալավրի կոչում ստանում է Միչի-գանի համալսարանում և ուսումը շարունակում Սթենֆորդի համալսա-րանում:


Հետաքրքիր փաստեր Google-ի մասին - հետաքրքիր, փաստեր


Նրանց հանդիպումը տեղի է ունենում 1995 թվականին, երբ Փեյջը ժամանում է Սթենֆորդ:



Այդ ժամանակ Բրինին կարգադրված էր ուղեկ-ցել նոր ուսանողներին համալսարանի տարած-քում: Իրենց ծանոթու-թյան սկզբնական շրջա-նում նրանք բավականին հաճախ բանավիճում են տարբեր թեմաների շուրջ, լուրջ քննարկում-ներ իրականացնում, սա-կայն շատ շուտով ընկե-րանում են:

 Այդ բանավեճերի արդյունքում հայտնի է դառնում, որ երկուսն էլ հետաքրքրվում են տվյալների մեծ զանգվածներից ինֆորմացիայի դուրսբերման խնդրով: Այդ միտքն է հետագայում սկիզբ հանդիսանում նրանց հանճարեղ մտահաղացմանը և 1998 թվականին ընկերները հիմնում են Google ընկերությունը:



 «Google-ը սովորական ընկերություն չէ, և մենք կձգտենք, որ այն այդպիսի չդառնա»: Ահա այսպես է սկսվում 2004 թվականին ընկերության արժեթղթերի գրանցման դիմումը` ներկայացված ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լերի Փեյջի կողմից:



 Google տերմինը առաջացել է googol բառից, իսկ googol-ը դա 10-ի 100 աստիճանն է կամ մեկ` հարյուր զրոներով: Տիեզերքում գոյություն չունի ինչ-որ բանի googol: Դրանով ընկերության հիմնադիրներն ուզում են հասկացնել, որ իրենց նպատակն է ստեղծել փնտրման համար անվերջ մեծ տվյալների բազա:



 





 




Հետաքրքիր փաստեր Google-ի մասին - հետաքրքիր, փաստեր



·Google-ի homepage-ը, որտեղ հայտնի Google logo-ն տարբեր տոների, միջոցառումների և հիշ-արժան օրերի կապակցությամբ փոխում է իր տես-քը, այսօր մեծ հետաքրքրություն է վայելում աշ-խարհի միլիոնավոր մարդկանց շրջանում: Հետա-քրքրիր է, արդյոք գիտեն Google-ի հավատարիմ օգտագոծողները, որ առաջին անգամ Google Doodle-ը փոփոխության է ենթարկվել 1998 թվա-կանին` դառնալով ինքնատիպ «գրասենյակից դուրս» (out of office) հաղորդագրություն: Սերգեյ Բրինը և Լերի Փեյջը նախագծել են այն իրենց հան-գստյան օրերին` այս կերպ փորձելով տեղեկացնել օգտագործողներին, որ գրասենյակում ոչ ոք չկա և հնարավոր տեխնիկական խնդիրները չեն կարող լուծվել:

 ·Շները Google-ի հավատարիմ բարեկամներն են: Ընկերությունն ունի իր տարածքը հսկող հավատարիմ շուն` Յոշկան, և ընկերության սերը շների նկատմամբ այսքանով չի սահմանա-փակվում: Google-ի բոլոր աշխատակից-ներին թույլատրվում է աշխատանքի ներ-կայանալ իրենց հավատարիմ բանեկամ-ների հետ:




 

 



 

Հետաքրքիր փաստեր Google-ի մասին - հետաքրքիր, փաստեր



Այսօր Google-ը ինտերնետի աշխարհում ամենահաջողակ ընկերություններից մեկն է: Այն իրենից ներկայացնում է ոչ միայն աշխարհի ամենահայտնի ինտերնետային փնտրողական համակարգը, որը միլլիոնավոր մարդկանց օգնում է գտնել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան ցանցում, այլև զբաղվում է գովազդի առք ու վաճառքով, առաջարկում Gmail փոստային համակարգը, ինչպես նաև այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են Google Maps-ը, Google Calendar-ը, Google Docs-ը և Google Book Search-ը: Google-ին է պատկանում նաև բոլորի կողմից սիրված YouTube-ը: Եվ սա դեռ ամենը չէ: Նա շարունակում է գրավել աշխարհը:

Լեգենդներ են պտտվում այն մասին, թե ինչպիսի պայմաններ է առաջարկում Google-ն իր աշխա-տակիցներին:


 Շատերը երևի լսել են ռեստորանային ուտելիքի, մերսման սենյակների և Seg-way’ах անհատական փոխադրամիջոցների մասին, որոնցով աշ-խատակիցները տե-ղափոխվում են հենց գրասենյակում:



Ըստ Fortune ամսագրի, 2007 թվականին Google ընկերությունը 1-ին տեղն է զբաղեցնում իր աշխատակիցների համար ստեղծած աշխատանքային պայմաններով:

 Դա թույլ է տալիս նաև խնայել այն ժամանակը, որը պետք է ծախսել քայլելու վրա: Աշխատանքային օրվա ավարտից հետո աշխատակիցները կարող են անվճար օգտվել սպորտային դահլիճից, լողավազանից, վոլեյբոլի կամ ֆուտբոլի դաշտերից: Ցանկության դեպքում նրանք կարող են աշխատել` նույնիսկ գտնվելով լողավազանում: Google ընկերությունում նշվում են բազմաթիվ տոներ, սակայն ամենագլխավորը բոլոր աշխատակիցների համար ապրիլի 1-ն է, որը նշվում է մեծ շուքով:








 Ընկերության կենտրոնական գրասենյակը աշխատում է 24 ժամ և աշխատակիցներն իրենք են որոշում օրվա որ ժամին աշխատել: Սակայն պետք է նշել, որ գիշերային ժամերին լիարժեք չի աշխատում Google-ի "ռեստորանային" ճաշարանը: Այդ ժամանակ աշխատողները կարող են օգտվել սրճարաններից, սակայն իրական համեղ "ռեստորանային" ուտելիքի նրանք կարող են հավակնել միայն ճաշի ժամանակ: Ընդ որում այդ ամենը աշխատակիցները ստանում են անվճար: Ավելին, նրանցից յուրաքանչյուրը կարող է բերել իր ծանոթներից որևէ մեկին, որին նույնպես անվճար կկերակրեն:




 


 

 



Հետաքրքիր փաստեր Google-ի մասին - հետաքրքիր, փաստեր



Ընկերության օրենքներից մեկի համաձայն, օֆիսում աշխատողների աշխատանքային տեղերը պետք է լինեն մոտակա սրճարանից 30 մետր շառավղով տարածքում, որպեսզի նրանք օգտվեն դրանից, երբ ցանկանան: Այդ պատճառով էլ գրասենյակում այդքան շատ են այդ մինի-սրճարանները:

Google ընկերությունը ողջունում է իր աշխատակիցների ինքնուրույն մտածելու և ակտիվություն ցուցաբերելու ունակությունը: Այդ պատճառով էլ շաբաթական մեկ օր նրանք կարող են ծախսել սեփական պրոյեկտների և մտահաղացումների իրականացման վրա: Սովորաբար, եթե այդպիսի պրոյեկտները վերածվում են արժեքավոր ինչ-որ բանի, ընկերությունը ուշադրություն է դարձնում դրանց վրա, ֆինասավորում դրանք և բարձրացնում աշխատակցին աշխատանքային աստիճանով:

Ինչքան էլ զարմանալի է, Google-ում ընդունված չեն մեքենաները: Աշխատակիցների մեծ մասը աշխատանքի են գալիս իրենց հեծանիվներով: Մինչև այդ ավելի տարածված էին սկուտերները:



 Ընկերությանում ամեն ինչ արվում է նրա համար, որպեսզի աշխատակիցներին հարմար լինի աշխատել, իրենց աշխատատեղը նրանք կարող են կարգավորել ինքնուրույն, հագուստի ոչ մի սահմանափակում այնտեղ չկա: Նույնիսկ ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջն են սիրում հագնվել ազատ ոճով: 



Ծրագրավորողների համար, որոնց աշխատանքը հիմնականում նստակյաց է, ամենավտանգավոր հիվանդություններ են հանդիսանում նրանք, որոնք կապված են ողնաշարի հետ: Ոչ մի խոչընդոտ!: Google-ում աշխատակիցները ցանկացած ժամանակ կարող են օգտվել մերսման սրահից: Բացի այդ ընկերությունում կան հատուկ "կարդալու" սենյակներ, որտեղ աշխատակիցները հանգիստ մթնոլորտում կարող են ավելացնել իրենց գիտելիքները, աշխատանքի վերաբերյալ իհարկե:



 Այս ամենից բացի աշխատակից-ների համար գործում են ժամանցի այլ ձևեր` խաղասեղաններ, սեղանի ֆուտբոլ, թենիս, վոլեյբոլ: Մի խոսքով ձանձրալի չի լինի, կարևորը լավ աշխատելն է: Ժամանակ առ ժամա-նակ Google-ը վարձում է կինոթատ-րոն, որտեղ իր աշխատակիցները կարող են անվճար ֆիլմեր դիտել: Նրանցից յուրաքանչյուրը կարող է իր հետ նույնիսկ մեկ ծանոթ վերցնել:











Հետաքրքիր փաստեր Google-ի մասին - հետաքրքիր, փաստեր



Այս ամենին կարելի է ավելացնել միայն այն, որ Google-ը ոչ միայն լավագույն պայմաններ է ապահովում իր աշխատակիցների համար, այլև հանդիսանում է աշխարհում ամենաարագ զարգացող IT-ընկերություններից մեկը:

 

4

4

2336

  • Lilit Sargsyan
    2012-05-08 22:25:17
    (լավ) (լավ) (լավ)
  • I.K.
    2012-05-08 22:26:33
    (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit Sargsyan
    2012-05-08 22:29:12
    :) :) :)
  • Copy-ի սիրահար
    2012-05-09 06:41:35
    http://www.copypaste.am/2012/04/14/google-%D5%AB%C2%A0%D5%BF%D5%A1%D6%80%D5%A2%D5%A5%D6%80%C2%A0%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%C2%A0%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/ էս Google-ի տարբեր ժամանակների նկարներն են, եթե կարող եք դուք էլ տեղադրեք, շատ ուրախ կլինեմ :)