Copy SMS

Ջեքի Չան

Ջեքի Չան - դերասան, կասկադյոր, կինոռեժիսյոր,

Ջեքի Չանը (անգլերեն՝ Jackie Chan; չին. 成龍, Չեն Լուն; բնագիր Բնագիր անունը չին. 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես 'Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Լրիվ ընտանեկան Բնագիր անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց:); ծնվել է ապրիլի 7-ին 1954 թ.-ին, Հոնկոնգում) — հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսյոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ: Վաղ տարիները Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին: Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չին. 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"), որովհետև նա էներգայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր: Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ` Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անցկացրել է կոնսուլի բնակության վայրին մոտ` Վիկտորիա Պիկ փողոցում: Չանը սկզբում հաճախել է Հոնկոնգի Նահ-Նվա դպրոցը, որտեղ նա ուսման իսկ առաջին տարում դուրս մնաց դպրոցից, որի պատճառով էլ նրա ծնողները հանեցին դպրոցից: 1860 թ.-ին նրա հայրը տեղափոխվեց Կանբերա` Ավստրալիա, որտեղ աշխատում էր որպես գլխավոր խոհարար ամերիկյան դեսպանատանը: Չանին ուղարկեցին "Պեկինի օպերայի դպրոց", որտեղ նա 10 տարի նա սովորեց մարտարվեստեր և ակրոբատիկա: Նրա վարպետն էր Յու. Ջիմ-Յուենը: Արդյունքում նա դարձավ պեկինյան օպերայի ներկայացուցիչներից մեկը, խմբի առաջնորդ, դպրոցի լավագույն սաներից մեկը: Նրա ստեղծագործական կեղծանունն այդ տարիներին Յուն Լո էր` ի պատիվ իր վարպետի: Չանը մտերիմ ընկերներ ձեռք բերեց ի դեմս խմբի մյուս անդամների` Սամո Հունգ և Յեն Բյաո: Նրանց ավելի ուշ անվանում էին «երեք եղբայրներ» կամ «երեք վիշապներ»: 8 տարեկան հասակում նա առաջին անգամ իր կոլեգաների` «փոքրիկ հաջողակների» հետ հայտնվում է «Մեծ և փոքր Վոնգ Տին Բարը» (1962) ֆիլմում, որտեղ Լի Լի Հուան մարմնավորում էր նրա մոր դերը: Չանը Լիի հետ կրկին հանդես եկավ Կինգ Հուի «Եկ խմենք ինձ հետ» (1963) ֆիլմում: 1971 թ.-ին Ջեքի Չանը նկարահնվում է կունգֆուի մասին պատմող մեկ այլ` «Զենի հպումը» ֆիլմում: Այս ֆիլմից հետո սկսվում է նրա կարերիան դերասանական կինոինդուստրայում` պայմանագիր կնքելով Չու Մուի «Մեծ երկիր ֆիլմ ընկերություն» կինոստուդիայի հետ: 17 տարեկան հասակում նա աշխատում էր որպես կասկադյոր Բրյուս Լիի «Կատաղության բռունցքը» և «Վիշապի ելքը» ֆիլմերում հանդես գալով Չան Յուն Լանգ ((Չինարեն)) կեղծանունով: Նա նույն տարում էլ ստացավ իր առաջին գլխավոր դերը «Փոքրիկ վագրը Կոնտոնից» ֆիլմում, որը մեծ հաջողություն ունեցավ Հոնկոնգում 1973 թ.-ին": Կոմերցիալ ձախողումենրի պատճառով Ջեքի Չանը համաձայնվեծ նկրահանվել «Բոլորն ընտանիքում» մեծահասակների համար կոմեդիայում: Դա մինչև հիմա միակ ֆիլմն է, որտեղ Ջեքին ունի մերկ տեսարաններ: Բացի այդ դա միակ ֆիլմ է, որտեղ ոչ մի մարտական գործողություն չկա: Չանն իր ծնողների հետ է 1976 թ.-ից, երբ Կանբերայում սովորում էր Դիկսոնի քոլեջում և միևնույն ժամանակ ասշխատում էր որպես շինարար: Շինարարության ժամանակ նա աշխատում էր Ջեքի մոտ և նրան շինարարները անվանում էին «Փոքրիկ Ջեք», որն էլ հետո ավելի կրճատվեց և ուղղակի դարձավ «Ջեքի»: Եվ դրանից հետո նրա անունը մնաց Ջեքի Չան: Բացի այդ նա վերցրեց իր հոր ազգանունը և դերասանի չինական անունը Ֆոնգ Սի Լանգ է (չին. 房仕龍): [խմբագրել]Դերասանական կարերիան [խմբագրել]Առաջին սխրանքները: 1976–1979 1976 թ.-ին Ջեքի Չանը հեռագիր ստացավ հոնկոնգյան կինոպրոդյուսեր Վիլի Չանից, որը շատ էր տպավորված Ջեքի Չանի կասկադրյորական հնարքներով: Վիլլի Չանը նրան դեր առաջարկեց ռեժիսոր Լո Վեիի ֆիլմում:

6

5

1572

  • Lilit Sargsyan
    2012-05-08 20:50:42
    (լավ) (լավ) (լավ) (լավ) :)
  • Emma
    2012-05-09 13:26:58
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ)
  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-05-09 19:50:16
    սիրում եմ (լավ) (լավ) (լավ) (լավ)