Copy SMS

Ֆեյսբուք

Ֆեյսբուք - Ֆեյսբուք, սոցիալական, ցանց

Ֆեյսբուք (անգլերեն՝ Facebook), սոցիալական ցանց։ Ստեղծվել է 2004 թ. Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը: Սկզբնապես նախատեսված եղել է միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Ֆեյսբուքից: 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները` խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում: 2011 թ. սեպտեմբերի տվյալներով Ֆեյսբուքն ունի ավելի քան 745 մլն. անդամ, այդ թվում շուրջ 201.020 հայաստանյան օգտատեր։[1] Այն թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն: Հայաստանյան օգտատերերի քանակով Ֆեյսբուքը զգալիորեն զիջում է ռուսական «Одноклассники» և «В Контакте» սոցիալական կայքերին։[2] Հիմնական ֆունկցիաներ «Հավանելու» հանրահայտ նշանը Ֆեյսբուքում։ Սոցիալական ցանկը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներ») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։ Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։ [խմբագրել]Անձնական էջ Անձնական էջը բաղկացած է մի քանի մասից. գրառումների պատ (որտեղ օգտատիրոջ բոլոր հաղորդագրություններն և թարմացումներն են), անձական տվյալներ, լուսանկարներ, նշումներ, հարցումներ, ընկերներ և այլն։ [խմբագրել]Տվյալների գաղտինություն Ֆեյսբուքի գաղտնիության քաղաքականությունը հնարավորություն է տալիս, որոշել օգտատերին՝ ո՛ր տեղեկությունները ո՛ւմ համար հասանելի դարձնել և ում համար անտեսանելի։ Տեղադրված նյութը կարելի է և՛ տեսանելի դարձնել բոլորին, և՛ միայն ընկերներից մի քանիսին։ [խմբագրել]Գրականություն Բեն Մեզրիկ, «Պատահական միլիարդատերեր. Ֆեյսբուքի ստեղծումը. պատմություն սեքսի, դրամի, հանճարի և դավաճանության մասին» (The Accidental Billionaires: The Founding of Facebook, A Tale of Sex, Money, Genius, and Betrayal.), 2009 թ.։ [խմբագրել]Ֆիլմեր «Սոցիալական Ցանցը» (The Social Network), նկարահանված Բեն Մեզրիկի վերոհիշյալ գրքի հիման վրա, 2010 թ.։

4

6

1090