Copy SMS

Ժամանակը չի բուժում վերքերը

Ժամանակը չի բուժում վերքերը - սեր, ժամանակ, վերք


Սուտ է:  Ժամանակը չի բուժում վերքերը: Գուցե նա իր առօրյա հազար ու մի հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով ետ հրում, հոգուտ մի խուլ անկյունն է տանում վիրավորոնքդ ու վիշտդ և երբեմն մոռացության մատնում... բայց չի բուժում, չի կարող բուժել: Բավական է թեթև մի առիթ, մի դեմք, մի անուն, մի նմանություն, անցողիկ մի հայացք, որ... Իսկ ավելի հաճախ ոչ մի առիթ էլ պետք չէ, ոչինչ պետք չէ, պարզապես անհնար է մոռանալ, անհնար է փախչել: Հիշողությունները հետապնդում են քեզ, նրանք քեզ հետ են, քո մեջ: Նոր տպավորությունները՝ գալով, քո հոգուց ինչ-որ բան դուրս չեն նետում: Հոգին ավազան չէ, նա կարող է տանել ամեն ինչ, կարող է բյուրեղացնել այդ ամենը ու թաքցնել:



ԵՎ դու այլևս նախկինը չես կարող լինել, դու քո բոլոր ունեցածի հետ արդեն ունես նաև այդ նորը, որից նաժանվել, որից հեռանալ այլևս չես կարող:

Ես էլ շատ եմ փորձել մոռանալ ինչ-որ դեմքեր, ինչ-որ դեպքեր: Երբեմն էլ, երբ շատ ուրախ եմ եղել, հանկարծ մտածել եմ հրճվանքով, թե արդեն մոռացել եմ, բայց հենց դրանով էլ հիշել եմ և միշտ մի բութ ցավ եմ զգացել կրծքումս, ինչ-որ տեղ:

ԵՎ, զարմանալի բան, նման պահերին՝ որտեղից որտեղ, ինձ միշտ թվացել է, թէ ինչ-որ մեկը, մատով բարձրացնում է քիթս ու կամացուկ ասում.

- Դե, դե, ԺՊՏԱ...
5

4

860

  • Lilit Sargsyan
    2012-05-09 15:27:48
    (լավ) (լավ)
    • ANNA (fan of Eric Saade)
      2012-05-09 15:29:32
      մերսի Լիլ ջաաաան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Niky
    2012-05-09 15:47:43
    ճիշտ ես ասում,,անհնարա ինչ որ մոռանալ,,,հատկապես ցավոտ........
  • Viki FCB ➷❤➹
    2012-05-09 16:34:34
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)