Copy SMS

Աշխարհի վերջը հետաձգվում է

Աշխարհի վերջը հետաձգվում է - աշխարհ, մայա, օրացույց

Հնէաբանների հայտնաբերած ամենահին օրացույցը Գվատեմալայի հյուսիսային շրջանում գտնվող մայաների օրացույցն է: Ըստ գտածոյի` մեր երկիրը դեռ գոյություն է ունենալու նվազագույնը յոթ հազար տարի:

Վայրը, որտեղ հնագետներն անց են կացնում հետազոտությունը, գտնվում է Շուլտուն` մայաների խոշոր ''մահացած քաղաքներից'' մեկում: Օրացույցի նկարը, ինչի մասին, որ խոսվում է, հայտնաբերվել է կիսաքանդ տան պատին` կառուցված մայաների քաղաքում դեռևս 9-րդ դարում: Տան մի մասն ամբողջովին պատված է աստղագիտական օրացույցներով` նշված Լուսնի, Մարսի և Վեներայի խավարման և ''հանդիպման'' ժամանակները` առաջիկա 1-ից 7 հազար տարիների համար:

Գիտնականները նշում են, որ մայաների օրացույցի վերջին օրը պետք չէ հասկանալ որպես աշխարհի վերջ: Ինչ վերաբերում է հայտնաբերված վերջին օրացույցին, ապա այն ոչ մի կապ չունի 2012թ. հետ, այնտեղ նույնիսկ այդպիսի տարեթիվ չի հիշատակվում:

Հիշեցնենք, որ ''Աշխարհի վերջի'' հավանականության թեման բուռն քննարկվում է 2000 թվականից, երբ հայտնաբերված մայաների օրացույցներից մեկը վերջանում էր 2012թ. դեկտեմբերի 23-ին:

Աշխարհի վերջը հետաձգվում է - աշխարհ, մայա, օրացույց
Աշխարհի վերջը հետաձգվում է - աշխարհ, մայա, օրացույց
Աշխարհի վերջը հետաձգվում է - աշխարհ, մայա, օրացույց

նենց որ հանգիստ եղեք Աշխարհի վերջը հետաձգվում է - աշխարհ, մայա, օրացույց