Ասում ենք Ո'Չ «հրեշտակների դպրոց» կոչված աղբին
«,,,,,Լավ բան է Մշո թփով կլուլիկ ուտելը,այն էլ կարմիր տաքդեղով,բայց դասը լավ սերտելուց հետո:Այլապես տեսնու՞մ ես վառոցների խուրձը»: Ու՞մ խոսքերն են,կհարցնեմ ես,,,,,,,Մելքոն Վարժապետի,կպատասխանեք շատերդ:Մի ուսուցչի,որի վառոցների հարվածը իրենց մարմնի վրա զգացել են մեր շատ քաջ ֆիդայիներ,այդ թվում նաեվ բոլորին հայտնի Մախլուտուն:Եվ ո՞վ էր աշակերտը,որ հակաճառեր վարժապետին:Նրա ասածն օրենքն էր,ու ընդունվում էր հոժարակամորեն,որովհետեվ այդպես էին դաստիարակվել աշակերտները:Ու՞՞ր ես Տեր Թոդիկ,վառոցները բեր:Ավաղ,հիմա դրանց կարիքը շատ է զգացվում: Աշակերտը ,երկար ու հոգնեցուցիչ դասերից հետո,տառապյալ դեմքով մտնում է տուն՝այն ակնկալիքով,որ գոնե տանը կգտնի իր հանգիստը,միացնում է հեռուստացույցը մի ինչ-որ հետաքքիր հաղորդում դիտելու հույսով,եվ,,,,,,,,,,տա տա տա տամ,էկրանը բացվում է Գեվորգի դեմքի այլասերված ու լպրիշ արտահայտությամբ՝դա առաջին մահացու հարվածը մեր աչքերին,ապա ձայնարկիչից սկսում է տարածվել եվ կամաց-կամաց զոհին՝տվյալ դեպքում մեր ականջներին մոտենալ նրա նույքնան այլասերված,լպիրշ ,շփացած ձայնը,որը եվ հափշտակում ու տանում է աշակերտի՝ նորմալ հաղորդում դիտելու վերջին հույսը: Լավ,մեղա գալով մեր բոլոր զգայարաններին եվ հազար ներեղություն խնդրելով նրանցից,փորձենք գոնե 5 րոպե լսել այս երիտասարդի արտաբերած նախադասությունները:Եթերը արդեն դարձրել են աղբանոց այդ նախադասություններով ,ու ես չեմ ցանկանում ա յդ աղբը «ներմուծել » համացանց՝ հատ-հատ գրելով նրանց բառերը: Այդ բառերի իմաստ չունեցող շարանը իրար հետեվից կապելու ընթանցքում Պարտադիր պայման՝ «դերասանը» պիտի կերպարը կերտի «ճոռթած» բերանով ,թիկունքը անբնական կերպով հետ շպրտված ու լայն բացված սմբակներով,վզին մի շղթա,որը տեսնելիս,հիշում եմ,երբ գնում էի տատիկիս տուն,նրանց հարեվանի հորթուկների վզից նմանատիպ ինչ-որ բան էր գցված:Ինչեվե:Չէ որ մեր հանրային եթերը սա հեռարձակում է,դարձնելով իդեալ 12-17 տարեկան պատանիների մեծ մասի համար:Եթե դպրոցում շրջելիս մի քանի երեխայի բերանից լսում եք նույն լկտի արտահայտությունը,ուրեմն սպասեք,տուն հասնելուն պես մի անգամ էլ կլսեք ,չէ չէ մի երեք անգամ էլ կլսեք ֆիլմի կրկնության ժամանակ՝ գեվորգի կամ մյուս կինոյի տղայի շուրթերից:Ուրիշ կողմից,երեվի Հայաստանի ճանապարհային ոստիկանությանը ինչ-որ բան են ուզում հասկացնել,ցույց տալով ՝դե տեսեք,ինքը քշում է «յաշիկ»,իրա պապան օլիգարխ է,ինքը ոնց ուզի,էնպես էլ կքշի իր յաշիկը,դրանով կգնա դպրոց,իսկ հետո,քանի որ կոտորել էր իրեն սովորելով,կգնա ինչ-որ գիշերային ստրիպ ակումբ լիցքաթափվելու:Դե տեսեք, հարգարժան պարոն ոստիկաններ,դուք ձեվի համար եք աշխատում,ինչ ուզեն,ոնց ուզեն կանեն:Անհնար է սերիալի հերոսների «քնքուշ» դեմքերը օրվա մեջ մի քանի անգամ չտեսնելը ու չլսելը աղջիկների լացակումաց,իսկ տղաների կռուտոյ ձայները:Որքան էլ ուզենք,չենք կարող,ծայրահեղ դեպքում պատուհանը մեզ կգա օգնության,որպեսզի դուրս շպրտենք մեր հեռուստացույցը:Ինչու՞,բացատրեմ,չնայած այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեք,որովհետեվ օրվա մեջ դա ցուցադրվում է 4 անգամմմմմ:Որ ,ով էլ հարգելի պատճառով չհասցնի նշված ժամին իր ուղեղը տռավմայի ենթարկել,հնարավորություն ունենա հետ չմնալու այդ «հաճույքից:Ինչ կա որ,մարդասեր,հեռուստադիտողասեր մարդիկ են:Ես չեմ ուզում հատ-հատ կենտրոնանալ բոլոր կերպարների վրա,որովհետեվ կենսաբանությունից գիտեմ,որ նյարդային բջիջները չեն վերականգնվում:Էլ չասեմ աղջիկների մասին:Լավ,հասկացանք,դարը փոխվել է,աղջիկները ավելի ազատ են մտածում,ավելի անմիջական են,բայց դա չի նշանակում,որ բոլորը դպրոց գնում են այնպիսի հագուկապով,ինչպիսին իրեն թույլ չի տալիս անգամ երիտասարդ ուսուցչուհին կամ 5-րդ կուսրի ուսանողուհին,չի դիմահարդարվում այդքան վուլգար,որովհետեվ հենց նույն պահին ցանկացած տնօրեն կբռնի նրա նուրբ թաթիկից ու դուրս կանի դպրոցից:Ու ամենաահավորը գիտեք որն է,որ վերնագիրն ամեն դեպքում դպրոց է,հիմա հրեշտակների թե իլումինատների չգիտտեմ,բայց դպրոց է:Իսկ դպրոց բառը դարեր ի վեր նշանակում է կրթվելու,դաս սովորելու վայր:Ֆիլմի մեջ ,գոնե ձեվական ,դասերը ու սովորելը պրոպագանդող ու գնահատող ոչ մի տող չկա:Դրա փոխարեն հրաշալի սովորեցնում են,առաջարկում են ,ձեվերը ցույց են տալիս,որ հարգելի 16 տարեկան աղջիկ,եթե քո սիրտը կպել է ինչ-որ երիտասարդի ձեր դասարանից,ՄԻ ՀԱՊԱՂԻՐ,ԹՔԻՐ ՄՈՐԴ ՈՒ ՀՈՐԴ ԿԱՐԾԻՔԻ ՎՐԱ ՈՒ ՓԱԽԻՐ ՆՐԱ ՀԵՏ:Ու նաեվ ուշադրություն մի դարձրու քո դժնդակ տնօրենի ասածներին,որը նախանձում է քեզ,աղջիկս,այո ,այո,նա չար կին է,նա չի գիտակցում,որ մարդը հաճախ չի կարող չտրվել իր զգացմունքներին,եվ դասարանում չզբաղվել այլանդակությամբ:Ոչինչ,նա նահապետական մտածողություն ունեցող կին է,կարեվորը,որ կան երկու բարի,հրեշտակ,սիրելի,անչափ քնքուշ ու ըմբռնող,աշակերտի հոգեբանութան մեջ մտնող ուսուցչուհիներ,որոնք քեզ կօգնեն,որ փախնես տանից,դեռ մի բան էլ քեզ հետ միասին տնօրենին կանվանեն չար կին:Ախր ինչպիսի դաժանություն,ի՞նչպես կարելի աշակերտուհուն դասարնից հեռացնել միայն այն բանի համար,որ նա կապվել է ամուսնացած տղամարդու հետ,որ դասարանում համբուրվում է:ԱՀԱԲԱՍՏԻԿՆ ԱՅՆ Է,ՈՐ ԴՐԱՆՔ ԿԻՆՈՅԻ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԵՆ,ՈՐՈՆՔ ԸՍՏ ՍՈՎՎՈՐՈՒԹԱՆ ՄԻՇՏ ԼԻՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԻ ՈՒ ՃԻՇՏ ԿԵՐՊԱՐՆԵՐ:Նման բարբարոս տնօրեն չիտի լինի,,,,,,,,,,,,ես արդեն բավական նյարդային բջիջներ անվերադարձ զոհեցի:ճճճճճճճճճճ Տեր Թոդիկ,մի անգամ էլ ճիպոտներդ բեր,այս անգամ ուսուչուհիներին էլ պիտի քոթակել:Ամենացնցողը այն պահն էր,երբ իմացա,որ ֆիլմի ռեժիսորը կին է:Դեե երեվի նրան դուր կգա,որ իր տղան,հաջորդ օրը հոր հետ խոսի նույն տոնով ու բառերով,որով խոսում են իր հերոսները: Բայց սա եղածի չափազանցված տարբերակն է,հավատացեք,: Թեկուզ եվ հենց այսպես լիներ,կրկնում եմ ,թեկուզ եվ այս քաոսային վիճակը տիրեր մեր դպրոցներում,պետք չէ դա մի բան էլ եթեր հանել:ու՞մ,կամ ի՞նչ են ուզում ասած լինել դրանով,որ տեսեք սա է մեր ապագա սերունդը՞:Ինչի՞ համար,ինչի՞ համար է հայ ազգը միայն վատը սիրում հանել ջրի երես:Ինքս աշակերտուհի եմ,քույրս ուսուցչուհի,ապացուցված կարող եմ ասել,որ հայերով անկասկած կարող ենք ֆիլմ նկարահանել էլի դպրոցի մասին,բայց այս անգամ իսկական հայ դպրոցի մասին,որտեղ հենց այդ նույն սերն էլ կա,որը չի վերածվում այլասերվածության,նույն ջղային ուսուցչուհիները կան,սակայն որոնց նպատակը գիտակից երիտասարդ մեծացնելն է,կան նաեվ այդ բարի ուսուցչուհիները,որոնք սակայն իրենց սերը ցույց են տալիս ոչ թե աշակերտի անբարոյական արարքը պաշտպանելով,այլլ արգելելով դա եվ բացատրելով,որ դրանից ավելի վեհ նպատակներ կան այս կյանքում: «Հրեշտակների դպրոց » կոչեցյալ աղբը եթերից վռնդել է պետք,նրանց տեղը աղբանոցն է՝իրենց «կռուտոյ » տղաներով,սիրահարիքս աղջիկներով ու «հրեշտակադեմ» ուսուցիչներով:Ես խոսում եմ բոլոր աշակերտների անունից,իրենց իսկ լավի համար:Եթե ուզում եք ապագայում տեսնել Հայաստանը,տեսնել Հայ մարդուն ու ապրել խաղաղ ծերություն,մի ուծացրեք ,մի փչացրեք մեր սերունդը :
Gayushik
2012-05-12 10:55:32Molli
2012-05-12 10:56:10Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:00:22ℋAsIkO_n QeZ ShAtAaa SiRuM ***** ©™
2012-05-12 11:05:01Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:06:07ℋAsIkO_n QeZ ShAtAaa SiRuM ***** ©™
2012-05-12 11:16:38Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:20:32Արամ Ռոսսոներո
2012-05-12 11:19:26☆★❤NARI❤☆★
2012-05-12 11:07:29Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:16:30Molli
2012-05-12 11:20:47ℋAsIkO_n QeZ ShAtAaa SiRuM ***** ©™
2012-05-12 11:24:36Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:26:12Molli
2012-05-12 11:30:51Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:35:20Molli
2012-05-12 11:39:03Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:43:05Molli
2012-05-12 11:52:19Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:54:37Molli
2012-05-12 12:20:43MeYmUnChIk
2014-04-30 19:45:33卍ՔՓ պաշտպանության նախարար卍
2012-05-12 11:08:14Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:14:28卍ՔՓ պաշտպանության նախարար卍
2012-05-12 11:18:24Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:24:44卍ՔՓ պաշտպանության նախարար卍
2012-05-12 11:28:30Արամ Ռոսսոներո
2012-05-12 11:20:20Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:26:44Արամ Ռոսսոներո
2012-05-12 11:29:03dark side of the sun
2012-05-12 11:22:15Արամ Ռոսսոներո
2012-05-12 11:26:23Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:28:32dark side of the sun
2012-05-12 11:29:59dark side of the sun
2012-05-12 11:32:29Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:33:38dark side of the sun
2012-05-12 11:35:32Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:44:49dark side of the sun
2012-05-12 11:48:58Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:55:30dark side of the sun
2012-05-12 11:59:37Sherlock*ՔՓ ՖԲՌ
2012-05-12 11:38:21Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:39:33Sherlock*ՔՓ ՖԲՌ
2012-05-12 11:41:02Նարինե-Հենրիխ18
2012-05-12 11:48:57MeYmUnChIk
2014-04-30 20:13:13Դավթյան:D.............
2012-05-12 12:04:30Նարինե-Հենրիխ18
2012-05-12 13:09:54Դավթյան:D.............
2012-05-12 19:35:59gay96
2012-05-12 12:36:40Molli
2012-05-12 13:25:01gay96
2012-05-12 13:37:07^_^
2012-05-12 12:38:26Knarik...(Քոփիի ԿԳՆ)
2012-05-12 12:39:492012-05-12 15:35:51
Knarik...(Քոփիի ԿԳՆ)
2012-05-12 16:46:35ՆԱՐԵԿ
2012-05-12 13:24:48Vahe2489
2012-05-12 15:12:16Նարինե-Հենրիխ18
2012-05-12 19:17:30N.....
2012-05-12 20:54:56Նարինե-Հենրիխ18
2012-05-13 08:26:01N.....
2012-05-13 17:24:46Նարինե-Հենրիխ18
2012-05-15 17:10:38N.....
2012-05-15 18:48:27ツMeliNE
2012-05-12 21:53:39M. A. (Official CopyPage)
2012-05-13 14:38:08Նարինե-Հենրիխ18
2012-05-13 17:12:49(ړײ)Mash(ړײ)
2012-05-14 20:28:44mariam95
2012-05-23 11:23:06N.....
2012-05-26 17:33:06cegakronhay
2013-03-04 15:16:28cegakronhay
2013-03-04 15:16:37ஐ ViTaMiNcHiK ஐ
2013-10-20 01:51:02