Copy SMS

Հայելին

Հայելին - հայելի, իրականություն


Վերցնում է մի աղջնակ հայելին ու նայում ինքն իրեն, նայում է, նայում, փորձում է գտնել աչքերում սխալ արարքների արդարացումներ, պատասխաններ այն հարցերին, որոնց ոչ ոք չի կարող պատասխանել, խոսում է ինքն իր հետ և հասկանալը իրեն այդքան էլ դյուրին չէ նույնիսկ իր համար:

-Հայելի մի՞թե սա ես եմ,- հարցնում է, իսկ ի պատասխան հայելին համառորեն լռում է, ու միայն երկու աչքեր ուշադիր նայում են իրեն:

Ժպտալով ու հաճոյախոսելով նայում է հայելուն, ասես ցանկանում է դուր գալ այնտեղից իրեն զննող մարդուն:

Շպարվում է, մազերը գեղեցիկ հարդարում, հագնում է իրեն ամենաշատը գեղեցկացնող հագուստները, անցկացնում այն ականջողերը, որոնք բոլորին շլացնում են և հիացնում, դնում մատանիներ թանկարժեք, բարձրակրունկ կոշիկներ է հագնում ու գեղեցկացած, կազմ ու պատրաստ կանգնում է կրկին հայելու առաջ և շարունակում է տեսնել նույն խառը մազերով, չշպարված, հասարակ, արդեն իսկ մաշված հագուստներով, փոքրիկ ականջներով ու երկու թախծոտ աչքերով աղջկան, որի սիրտը կարծես պարզորեն երևում էր մաշկի տակից, այնքան մաքուր ու անաղարտ, այնքան սիրող սիրտ է այն…

Մի բան հաստատ նույն է մնում մարդկանց մոտ, ինչ էլ, որ լինի, դա մարդու սիրտն է, հոգին և խիղճը: