Ռիհաննա
Շատ եմ սիրում իրան...
Ռոբին Ռիհաննա Ֆենթին (անգլ.` Robyn Rihanna Fenty, ծնվ.` փետրվարի 20, 1988թ.) առավել հայտնի որպես Ռիհաննա, բարբադոսցի երգչուհի է, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերա: Ռիհաննան համարվում է մեր օրերի ամենապահանջված երգիչներից մեկը:
2005թ.-ին Ռիհաննան թողարկում է դեբյուտային Music of the Sun ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից մեկը` Pon De Replay կատարումը իր հերթին մտնում է Billboard Hot 100-ի մեջ: 2006թ.-ին թողարկվում է Ռիհաննայի թվով երկրորդ ալբոմը` A Girl Like Me, որի սինգլներից մեկը` "SOS" երգը նույնպես դառնում է հիթային կատարում: Ռիհաննայի երրորդ ալբոմի` Good Girl Gone Bad-ի (2007) մեջ արդեն տեղ են գտնում միանգամից չորս հիթային կատարումներ` "Umbrella", "Take a Bow", "Disturbia" և "Don't Stop the Music" : Նույն տարի Ռիհաննան Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվում է միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթում է միայն մեկում` լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն (Umbrella կատարման համար, որը զուգերգ էր ռեփեր Ջեյ Զիի հետ): Չորրորդ ալբոմը լույս է տեսնում 2009թ.-ի նոյեմբերին` Rated R անվամբ: Այս ալբոմից արդեն "Russian Roulette", "Hard" և "Rude Boy" կատարումները գրավում են Բիլբորդի 1-ին հորիզոնականները: Loud-ը (2010)` հինգերորդ ալբոմը ներառում է ևս մի քանի հիթեր` "Only Girl", "What's My Name?" and "S&M": "We Found Love" սինգլի տեսքով դուրս է գալիս 2011թ.-ի սեպտեմբերին և ավելի ուշ` նոյեմբերին, ներառվում է վեցերորդ ալբոմում (Talk That Talk):
Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավել ալբոմներ և մոտ 60 միլլիոն օրինակ սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի լավ վաճառվող երաժշտական գործիչներից մեկը: Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան: ,.........................................................................................................................................,
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ռոբին Ռիհաննա Ֆենթի
Ծնված փետրվարի 20, 1988 (24 տարեկան)
Սեյնթ Մայքլ, Բարբադոս
Ժանրեր R&B, փոփ, դենսհոլ, ռեգգի, հիփ հոփ, դենս
Մասնագիտություն Երգչուհի-երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր
Գործունեություն 2005–այժմ
Լեյբլ Def Jam
Կապված Քրիս Բրաուն, Ջեյ Զի
Կայք rihannanow.com
Ստորագրությունը
EmmA
2012-05-11 18:16:37Լիան♥
2012-05-12 15:18:56gay96
2012-05-11 18:17:18Լիան♥
2012-05-11 18:26:57gay96
2012-05-11 18:42:56i love Rihanna
2012-05-12 15:26:46☜♡☞♥M♥A♥☜♡☞
2012-05-11 18:25:38Gayushik
2012-05-11 19:46:20☜♡☞♥M♥A♥☜♡☞
2012-05-11 19:46:54i love Rihanna
2012-05-12 15:27:23Molli
2012-05-11 19:16:19Mari
2012-05-11 19:47:36ՆԱՐԵԿ
2012-05-11 19:48:29Լիան♥
2012-05-12 15:19:22Riri
2012-05-12 13:37:42Լիան♥
2012-05-12 15:19:46i love Rihanna
2012-05-12 15:28:14