Copy SMS

Ամեն օր…

Ամեն օր… - խոսքեր, մտքեր


Առավոտ է:

Արթնանալ չես ուզում, որովհետև կամ այնպիսի երազ ես տեսնում, որ իրականում անհնարին է, որ կատարվի, կամ էլ հասկանում ես, որ էլի նույն օրն է սկսվում: Մի կերպ մարմինդ հանում ես տեղաշորից, առաջին հերթին շտապում սրճել, վերցնում ես հայելին, նայում քեզ ու ասում. «Արի իմ դեմք քեզ դիմակ և ժպիտ դնեմ», դնում ես դիմակդ, հագնում շորերդ ու ոտքերդ քարշ տալիս փողոցով: Առօրյադ նույն է անցնում, աշխատանք և աշխատակիցներ, երբեմն հանդիպում ընկերներիդ, որոնց կարիքը շատ ես զգում և երբ իջնում է երեկոն քայլում ես կանգառ, սպասում այդքան ուշացող երթուղայինին և նորից, քարշ տալով ոտքերդ, մտնում տուն, որտեղ քեզ սպասում են: Մտնում ես սենյակդ ու մի բաժակ թեյ ձեռքիդ նստում պատուհանի մոտ ու նայում դրսի մթնշաղին, այնպես ես մարմնով փոքրանում, որ ծնկներդ կպնում են ճակատիդ, ամուր գրկում ես ինքդ քեզ ու նայելով պատին փակցված Աստծո նկարին` աղերսում, որ նա լուսավորի քո ուղին, որ այն արևի շողը, որը նա երբևէ նետել էր քեզ վրա, հետ վերադարձնի, լինի այն մարդը, ում շնորհիվ ամբողջական կդառնաս, ում անչափ սիրում ես, կանգնես բարձունքին ու գոռաս  «Ես կյանքիցս շա˜տ եմ սիրում քեզ իմ արև, ես ամենինչ կանեմ միայն այն բանի համար, որ դու իմ կողքին լինես»: 

Սակայն ինքդ էլ գիտակցում ես, որ աղոթելով միայն հույս ես տալիս քեզ: 

Զգալով, որ արդեն մութ է ու բոլորը պառկում են քնելու` ընդարմացած մարմինդ տեղափոխում ես անկողին, վերմակով փակում դեմքդ ու հասկանում` մի օր էլ անցավ և գնաց քո կյանքի պատմության էջերի մեջ: