Copy SMS

Բնավորություն

Բնավորություն - բնավորություն, մարդիկ


Բնավորությունը (“կնիք”, “դրոշմ”) նշանակում է անձի կայուն անհատական առանձնահատկությունների ամբողջություն, միասնություն, որը դրսևորվում է նրա հաղորդակցման և գործունեության մեջ և պայմանավորում նրա համար տիպական վարքի ձևերը։

Մարդու բնավորության մասին մեր իմացությունը մեզ հնարավորություն է տալիս որոշակիորեն կանխորոշել, կանխատեսել նրա վարքը, գործողություններն ու արարքները, հետևաբար՝ դրանք ինչ-որ չափով կարգավորել , նախականխել։ Պատահական չէ, որ երբ խոսում ենք կայուն բնավորության ունեցող մի մարդու մասին, ասում ենք, թե նա պետք է հենց այդպես վարվեր, նա այլ կերպ չէր կարող վարվել, նա չէր կարող այդպես վարվել, այդպիսին է նրա բնավորությունը և այլն։


Մարդու համար բնավորությունը նախ ճանաչողական նշանակություն ունի։ Անծանոթ մարդու հետ դժվար է շփվել այն պատճառով, որովհետև դեռևս պարզ չէ, թե ինչ կարելի է նրանից սպասել, կամ ինչ է սպասում նա քեզանից։ Եվ միայն բնավորությունների փոխադարձ ճանաչումն է հնարավորություն տալիս կարճ կամ տևական հաղորդակցման համար։ Դա է երևի հիմք հանդիսացել մեր այն ազգային ասույթի համար, որ երբ մեկին հարցնում ես, թե ինչ մարդ է իր եղբայրը, ասում է, չգիտեմ, հետը ճանապարհ չեմ գնացել։ Այսինքն՝ ընտանիքում նա եղբայր է, բայց դրսում, օտար:

Բնավորության յուրաքանչյուր գիծ ունի արտահայտման տարբեր քանական աստիճան։ Օրինակ՝ ամեն մարդ ազնիվ, անկեղծ, ուրախ, շռայլ է։ Բայց նա ազնվության, անկեղծության, ուրախության կամ շռայլության իր չափն ունի, իր յուրովի պատկերացումները և գնահատականը և, որ կարևորն է, ում նկատմամբ է նա այդպիսին։ Կամ մեկի հասցեին ասում ենք, ոչ այնքան է շռայլ, շռայլ է, բայց ոչ այնքան, շատ շռայլ է, անչափ շռայլ է՝ նայած որտեղ և այլն։ Այսինքն՝ նշում ենք շռայլության զարգացման աստիճանը, որը կարող է էլ ավելի բարձրանալ և մնալ դեռևս նորմայի, ընդունելի սահմաններում։ Բայց բնավորության որևէ գիծ կամ մի քանի գծերի զուգակցում կարող է ընդունել ծայրահեղ ընդգծվածություն և ներկայացնել ընդունված նորմայի ամենավերջին տարբերակը։

Այս երևույթը կոչվում է բնավորության շեշտադրվածություն՝ ակցենտուացիա։ Այստեղ ակցենտուացիան նորմայի դրսևորման ծայրաստիճան տարբերակն է, սահմանագծային մեծություն է։

Այսպիսով՝ բնավորությունը մեր հոգեկան որակների, անհատական առանձնահւստկությունների ամբողջությունն ու ներդաշնակությունն է, որոնք խիստ անհրաժեշտ են մեր կյանքի ու հարաբերությունների կազմակերպման համար։

6

10

1325