Copy SMS

Գորտեր և դոդոշներ (ճանաչենք մեզ շրապատող աշխարհը)

Գորտի նման ամֆիբիա, բայց ավելի մեծ ոտքերով և ավելի փնթի մորթիյով


 Գորտեր և դոդոշներ (ճանաչենք մեզ շրապատող աշխարհը) - կենդանիներ, երկենցաղներ, հետաքրքիր


Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ: Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ: Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից: 


Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը:

Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ): Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով: Հետին ոտքերը երկար են, ցատկող: Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր): Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով: Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից:

Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններով, հոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն: Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ: Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում: Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին:

ՀՀ-ում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները: Հաճախ պահվում է անազատ պայմաններում: Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ:

Փոքրասիական գորտը տարածված է ՀՀ բոլոր (բացառությամբ Արմավիրի) մարզերում: Բնակվում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում: Հաճախ պահվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ: Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով:

Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ: ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը:


Դոդոշներ


Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30 % խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար: Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում: Ակտիվ են մթնշաղին և գիշերը: Շարժվում են ցատկելով կամ քայլելով: Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով: Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների: Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի:


ՀՀ-ում կանաչ դոդոշի մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն է կամ գորշ մոխրագույն՝ բազմաթիվ մուգ կանաչ (էգերի մոտ) կամ բաց կանաչ տձև խալերով: Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձերը (պարոտիդներ): Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ (թույն), որն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտահետազոտական նպատակներով:


Շատերը դոդոշներին չեն սիրում՝ մտածելով, որ այդ սպիտակավուն հեղուկից ձեռքերի վրա կարող են գորտնուկներ առաջանալ: Դա ամենևին էլ ճիշտ չէ: Պարզապես այդ հեղուկը լորձաթաղանթների վրա ընկնելիս խիստ գրգռում է դրանք և շատ տհաճ հոտ ունի: Այդպես դոդոշը վախեցնում և իրենից վանում է թշնամիներին: Բայց մանր կենդանիներին այդ հեղուկը կարող է նաև սպանել: Չնայած վանող արտաքինին՝ դոդոշները շատ օգտակար են. ոչնչացնում են այգիների ու բանջարանոցների վնասատու միջատներին: Այդ նպատակով դոդոշներին ֆերմերները նույնիսկ երկրից երկիր են տանում:

 Գորտեր և դոդոշներ (ճանաչենք մեզ շրապատող աշխարհը) - կենդանիներ, երկենցաղներ, հետաքրքիր
 Գորտեր և դոդոշներ (ճանաչենք մեզ շրապատող աշխարհը) - կենդանիներ, երկենցաղներ, հետաքրքիր

 Գորտեր և դոդոշներ (ճանաչենք մեզ շրապատող աշխարհը) - կենդանիներ, երկենցաղներ, հետաքրքիր
 Գորտեր և դոդոշներ (ճանաչենք մեզ շրապատող աշխարհը) - կենդանիներ, երկենցաղներ, հետաքրքիր

3

11

5016

  • Arthur Manukyan
    2012-05-19 08:17:46
    (վայքո) (վայքո) (վայքո) վաաայ....մեծ գորտեր չեմ սիրում իսկ են փոքրիկներին շաատ լիքը բռնել եմ (լավ)
    • Nora Arakelyan
      2012-05-19 08:19:45
      ՈՆՑ ԹԵ ԲՌՆԵԼԵՍ (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո)
      • Arthur Manukyan
        2012-05-19 08:22:35
        տենց փոքրիկ ջան ;)
      • Nora Arakelyan
        2012-05-19 08:24:33
        ՎԱՅ ՄԱՄԱ ՋԱՆ (վայքո) (վայքո)
  • Arthur Manukyan
    2012-05-19 08:18:00
    վերնագիրն էլ ուղղի (լավ)
  • Minus Mek
    2012-05-19 08:18:32
    (լավ) (լավ) (լավ) ապրես դոդոշ ջան :D :D
  • anna888
    2012-05-19 08:19:25
    դոդոշը դուես լիլօ
    • Es Qo Nman Ei
      2012-05-19 08:20:05
      :D :D :D յաաաաաաաաաաա
  • anna888
    2012-05-19 08:20:43
    (պաղպաղակ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • այ դոդոշ :D :D :D :D