Copy SMS

Լոնդոնի «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

Լոնդոնի «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր - ֆուտբոլ, չելսի, չեմպիոն


Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղում Ռոբերտո Դի Մատեոյի թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով առավելության հասավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ:

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները: Առաջին խաղակեսում լոնդոնցիները հազվադեպ էին գրոհներ կազմակերպում, բայց մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Մանուել Նոյերի պաշտպանած դարպասի մոտ: «Բավարիան» տարածքային ու խաղային լուրջ առավելություն ուներ, ինչն արտահայտվում էր «Չելսիի» դարպասի մոտ ստեղծված վտանգավոր պահերով: Առաջին 45 րոպեների ընթացքում մյունխենցիներն ավելի հետաքրքիր ու վտանգավոր էին գործում, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր: «Բավարիան» ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն լոնդոնցիները հիանալի էին պաշտպանվում: Այնուամենայնիվ, 83-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գլխի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը՝ առաջ մղելով «Բավարիային»: 
Թվում էր, թե մյունխենցիներն այլեւս բաց չեն թողնի այդքան մոտ թվացող հաղթանակը, սակայն հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Դիդյե Դրոգբան անկյունայինի խաղարկման արդյունքում խփեց լոնդոնցիների պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Հատկանշական է, որ մինչեւ այս գոլը «Բավարիան» 17 անկյունային էր իրացրել, իսկ լոնդոնցիներն առաջին անգամ էին անկյունայինի իրավունք ստանում: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Լրացուցիչ ժամանակի սկզբնամասում Դիդյե Դրոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ: «Չելսիի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, սակայն Արյեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը գերազանց գործեց՝ որսալով գնդակը: Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով եւ գործը հասավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարին, որն ավելի դիպուկ իրացրեցին «Չելսիի» խաղացողները:

11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բավարիայից» վրիպեցին Իվիցա Օլիչն ու Բաստիան Շվայնշտայգերը: Ֆիլիպ Լամը, Մարիո Գոմեսն ու Մանուել Նոյերը դիպուկ գտնվեց: «Չելսիից» վրիպեց միայն Խուան Մատան: Դավիդ Լուիսը, Դիդյե Դրոգբան, Ֆրենկ Լեմպարդն ու Էշլի Քոուլն անվրեպ իրացրեցին հարվածները:

Չեմպիոնների լիգայում «Բավարիան» պատմության մեջ առաջին անգամ պարտվեց հետխաղյա 11 մետրանոցներով, իսկ «Չելսիին» առաջին անգամ հաջողություն բերեցին 11 մետրանոցները:

Չեմպիոնների լիգա. եզրափակիչ

«Բավարիա» - «Չելսի»՝ 1:1

Մյուլեր, 83 – Դրոգբա, 88

11 մետրանոցներ՝ 3:4

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Անատոլի Տիմոշյուկ, Ջերոմ Բոատենգ, Դիեգո Կոնտենտո, Բաստիան Շվայնշտայգեր, Թոնի Կրոս, Արյեն Ռոբեն, Ֆրանկ Ռիբերի (Իվիցա Օլիչ, 97), Թոմաս Մյուլեր, (Վան Բույտեն, 86) Մարիո Գոմես:

«Չելսի». Պետեր Չեխ, Ժոզե Բոսինգվա, Դավիդ Լուիս, Գարի Կեհիլ, Էշլի Քոուլ, Ջոն Օբի Միկել, Ֆրենկ Լեմպարդ, Սալոմոն Կալու (Ֆերնանդո Տորես, 84), Ռայան Բերտրան, (Ֆլորան Մալուդա, 73) Խուան Մատա, Դիդյե Դրոգբա:


աղբյուր `  NEWS.am Sport

  • ═╬ツMeLiNe ╬═
    2012-05-20 07:30:18
    որ ճիշտն ասեմ բավարիան արժանի էր հաղթանակի :'( :'( :'( :'(
  • Liushik))
    2012-05-20 09:19:59
    մինչև վերրրրջին պահը հավատում էի բավարիայի հաղթանակն,,,բայց :( կարևորը գեղեցիկ ու հետաքրքիր խաղ էւ (լավ)
  • Barcelonci Sirusho
    2012-05-20 09:27:27
    (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա) O:) O:) O:) O:) O:) ապրեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեք (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • :( :(
  • MrVahan
    2012-05-20 10:15:33
    Ես սրտանց ուզում էի որ Բավարիան հաղթեր :)
  • Ես Չելսիին էի երկրպագում էի, ինձ թվումա շատերը գիտեն խի :) Բայց Շվայնշտայգերը շատ մեղքս եկավ:: Իսկ Չեխն ու Դրոգբան փայլեցին
    • Liushik))
      2012-05-20 11:28:15
      էէէէէէէէ Շվանշտայգեռն ում մեղքը չեկավ,,,իրոք շատ վատ էր զգում իրան :( :(
  • ALISA.D
    2012-05-20 10:20:59
    ԵՍ Չելսիի կողմից էի Ապրի Չելսին
  • ^_^
    2012-05-20 10:36:22
    լավ է,,եսլ խախա կորվում,,Չելսին ետենց ետ խախա մյուս մրցաշրջանում,,ոչմի բանի չի հասնի,,,,ես ըտենց բախտ չեյ տեսե
  • (ړײ)Mash(ړײ)
    2012-05-20 10:37:08
    վատ չի
  • Aga Real <3
    2012-05-20 11:49:29
    ես շաաաաատ էի ուզում որ հաղթեր Չելսին ու հիմա շաատ ուրախ եմ որ Բավարիան չի հաղթել ...շնորհավոր Չելսիիիի (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ես Բավարիայի կողմից էի :'( :(
  • Բայց Չելսին էլ էր լավը (լավ)
  • Արամ Ռոսսոներո
    2012-05-27 22:42:27
    նյարաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա :'( :'( :'(