Copy SMS

Հինգ աստղանի Մարզադաշտը

Հինգ աստղանի Մարզադաշտը - մարզադաշտ, նկարներ


Մինչև ֆուտբոլային այս հսկայի կառուցումը, «Բարսան» իր խաղերն անց էր կացնում տարբեր մարզադաշտերում (Հոթել Կասանովաս, Էլ Կարրեր Մունտաներ, Կարրեր Ինդուստրիա):


«Նոու Կամպի» կառուցումը սկսվել է 1953 թվականին, երբ ակումբի նախագահ ընտրվեց Ֆրանցիսկ Միրո-Սանսը:



Իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին նա տնօրենների խորհրդի առաջնային խնդիր դարձրեց նոր մարզադաշտի կառուցումը: Այդ պատմական իրադարձությունը տեղի ունեցավ 1954 թվականի մարտի 28-ին 60 հազարերկրպագուներիներկայությամբ, երբ նոր նախագահը ապագա «Կամպ Նոու» մարզադաշտի առաջին քարը դրեց: Նոր մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ 1957 թվականի սեպտեմբերի 24-ին: Իսկ դրանից երեք օր առաջ արդեն ամբողջ Բարսելոնայում սկսվել էին մարզադաշտին նվիրված տոնախմբությունները: Բացման օրն ամբողջ քաղաքը ներկված և զարդարված էր կապտանռնագույն դրոշներով և գույներով: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին մի շարք հայտնի ֆուտբոլիստներ և Կատալոնիայի քաղաքական գործիչներ: Արարողությունից անմիջապես հետո ամբոխը շարժվեց դեպի նորակառույց Կամպ Նոու, որն այդ օրը իր առաջին խաղն էր ընդունում: Բարսելոնայի մրցակիցն էր Վարշավայի «Լեգիան»: Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով, հօգուտ«Բարսելոնայի»: Նոր մարզադաշտում առաջին գոլը խփեց Էուլոխիո Մարտինեսը: Այդ օրը մարզադաշտի տրիբունայից բաց թողեցին տասը հազար աղավնիների: «Նոու Կամպ» թարգմանաբար նշանակում է «Նոր Դաշտ»: Բանն այն է, որ«Լես Կորտս» մարզադաշտը, ուր մինչ այդ խաղում էր թիմը, երբեմն անվանում էին «Vell Camp» (հին դաշտ): Բացման ժամանակ մարզադաշտը տեղավորումէր 93 053 երկրպագուների, չնայած, որ նախապես ծրագրված էրկ առուցել150 000-անոց մարզադաշտ: 1998 թվականին ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ որոշում կայացվեց մարզադաշտերում բոլոր նստարանները փոխարինել առանձին նստատեղերով: Նոու Կամպը դրանից հետո սկսեց տեղավորել 96800 մարդ: 1999-ին Նոու Կամպին տրվեց հինգ աստղանի մարզադաշտի կարգավիճակ:


Հինգ աստղանի Մարզադաշտը - մարզադաշտ, նկարներԵրբ «Կամպ Նոու»-ն բացվեց, այն տեղավորում էր 93,053 հանդիսատես , իսկ մարզադաշտը 107x72 մետր էր:


Այժմ այն մի քիչ ավելի փոքր է: UEFA-ի դրույթների համաձայն դարձել է 105x68 մետր: Կառուցման ժամանակ օգտագործվող հիմնական նյութերից էին բետոնն ու երկաթը: Այժմ այն մի քիչ ավելի փոքր է: UEFA-ի դրույթների համաձայն դարձել է 105x68 մետր: Կառուցման ժամանակ օգտագործվող հիմնական նյութերից էին բետոնն ու երկաթը: 


Կամպ Նոուի թանգարանը


Հինգ աստղանի Մարզադաշտը - մարզադաշտ, նկարներ


Գավաթներ
Այստեղ ցուցադրվում են Կատալոնական «Բարսելոնայի» գավաթները: Այցելուները ինտերակտիվ կերպով կարող են հետևել «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լեգենդների խաղերին և տեսնել նրանց պոստերները:


Պատմություն
Կատալոնական «Բարսելոնայի» պատմությունն ուսումնասիրելիս դուք կհանդիպեք մեծ սենսորային էկրանի, ինչի շնորհիվ դուք կկարողանաք մեկ վարյկյանի ընթացքում հասցնել տեսնել «Բարսայի» պատմության և հաղթանակների մասին:


Արժեքներ
«Ավելի քան ակումբ» ասելիս Կատալոնացիները հասկանում են ինքնություն, համընդհանրություն և սոցիալական ու ժողովրդավարական հանձնառություն:


Նյութերի բազա
8,5 մետրանոց սենսորային էկրանից ամեն օր այցելուները ինֆորմացվում են թիմի նախագահից, ակումբի մարզումների, տրանսֆերային լուրերի և բազում այլ հետաքրքիր նյութերի մասին


6 գավաթ
Ցուցադրվում են նաև «Բարսելոնայի» անկրկնելի մրցաշրջանի հաղթած գավաթները


Ժամանակավոր ցուցահանդեսները
Մերթ ընդ մերթ կազմակերպվում են թանգարանում


Խառը գոտի


Հինգ աստղանի Մարզադաշտը - մարզադաշտ, նկարներՍա այն վայրն է, որտեղ ֆուտբոլիստները խաղից հետո զրուցում են երկրպագուների հետ և պատասխանում լրագրողների հարցերին:


Անչափ գեղեցիկ տեսարան է բացվում հենց այս գոտում: Այն ընդարձակ է և բազմաֆունկցիոնալ:


Բոլորն էլ նշում են, որ այնտեղ հարմար է աշխատել


Այս տարածքը բավականացնում է նույնիսկ 100 լրագրողի: Սենյակը ամբողջովին «պատված է» անլար տեխնոլոգիաներով: