Copy SMS

Երջանիկ Նավարկություն

Երջանիկ Նավարկություն - սովորույթ, հետաքրքիր


Նորակառույց նավը ջուր իջեցնելիս շամպայնով լի շիշ են ջարդում նրա վրա: Ամեն տարի աշխարհում հազարավոր շիշ շամպայն է այդպես ջարդվում: Սակայն ամենուրեք չէ, որ այդ խմիչքն է օգտագործվում: Հնդկաստանում նավի կողամասի վրա ջարդում են վիթխարի մի շիշ` կոկոսյան կաթով լի: Բրազիլիցիները նավն ընդունում են միայն այն բանից հետո, երբ տախտակամածը լվանում են նարնջի հյութով, պարսիկները` իրենց հարազատ լեռների հանքային ջրով: Սաուդյան Արաբիայի համար կառուցված տանկերը ցողում են Մեքքայից բերված ջրով: 

Ինչպե՞ս է ծագել այդ սովորույթը: Այն, ըստ երևույթին, ծնվել է ծովային առաջին նավի հետ: Հայտնի է, որ այն գոյություն է ունեցել կրետացիների, էտրուսկների, շումմերների, հին եգիպտացիների, ասորեստանցիների մոտ: Զոհաբերություններ էին կատարում ի պատիվ ծովերի աստծո, որպեսզի նավը չխորտակվի փոթորկից, չնստի ծանծաղուտին և չընկնի ավազակների ձեռքը:

Հռոմիացիները իրենց առևտրանավերը ցողում էին գերի ծովահեննների արյունով, փյունիկցիները` գեղեցիկ ստրկուհիների: Այդպիսի արյունալի սովորություններ ունեին հին արևելքի  այլ ժողովուրդներ, ինչպես նաև նորմանները:

Միայն վաղ միջնադարում մարդկանցից անցան կենդանիների զոհաբերության, իսկ դա էլ փոխարինեցին կարմիր գինով, որը մեծ տկերից առատորեն լցնում էին տախտակամածի վրա:

Հոլանդիայում և Անգլիայում 15-րդ դարում գինին լցնում էին արծաթե գավաթներով, իսկ դատարկ ամանը գցում էին ծովը, միաժամանակ կրակելով թնդանոթներից:

Շշերը նավակողին ջարդելը Եվրոպայում սկսվել է մոտավորապես 1700 թվականից. սկզբում այդ գործը կատարում էին միայն տղամարդիկ, իսկ 1811 թվականից` միայն կանայք:

12

7

1234

  • ღℒIℒITღ
    2012-05-22 17:28:28
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • -E)ℳanukyan (◔̯◔)
    2012-05-22 17:29:25
    (բռավո) (բռավո) (բռավո) հետաքրքիր էր շատ (լավ)
  • M.A.(R).Y
    2012-05-22 17:35:42
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • :):)Mane:):)
    2012-05-22 17:50:50
    ես լսել եմ ,որ Տիտանիկի վրա շամպայնի շիշը միանգամից չի ջարդվել այլ մի քանի անգամից :Դրանից հետո Տիտանիկը խորտակվեց.դե էդ էլ որպես հաջողության նշանա (լավ) (լավ) (լավ)
  • Հայկ
    2012-05-22 19:07:13
    (բռավո) (բռավո)
  • Lusine ✿
    2012-05-22 19:24:54
    (լավ) (լավ) (լավ)
  • Viki FCB ➷❤➹
    2012-05-23 18:52:40
    (լավ) (լավ) (լավ) ............լավնա (բռավո) (բռավո)