Copy SMS

Մոսկվայի Կրեմլի Ատոմային Ժամացույցը

Մոսկվայի Կրեմլի Ատոմային Ժամացույցը - ժամացույց, փաստեր, հետաքրքիքր


1404 թվականին Մոսկավայում տեղակայվեց առաջին, այսպես կոչվող, "ինքաշարժ և ինքնաղողանջ" ժամաչափը, որն այն ժամանակներում տեխնիկայի իսկական հրաշք էր: Եվ ի՞նչ էր ներկայացնում այն իրենից` շղթաներից կազմաված հսկայական ծանրաքարեր, տախտակե շրջանակ, որի վրա թվաշխանների փոխարեն սլավոնական տառեր էին դրված կողքին, կամարի տակ` զանգ.  սլաքներ չկային, սկավառակն ինքն էր շարջվում: Մոտավորապես այսպիսին էին Կրեմլի կուրանտները / աշտարակային կառույց` երաժշտությամբ/ ոչ միայն 16, այլև 16 և անգամ 17-րդ դարելում:

Այսօր, ինչպես և դարեր առաւ, նույն Սպասսկու աշտարակից կանոնավոր լսվում են Կրեմելյան կուրանտների զարկերը, այժմ  նրա օրական թույլատրելի վրիպումը հասցվում է վայրկյանի մեկ միլիոներորդ մասի:

Մայրաքաղաքի եռուզեռից մեկուսացած, մերձմոսկովյան անտառների անդորրի մեջ պահվում է ստուգաչափը` հատուկ կահավորված ստորգետնյա շենքում:  Այնտեղ, ապարատային սրահում, գերկատարելագործված մեխանիզմների ախշարհում, անաղմուկ տկտկում է անսովոր "ծանրակավոր ժամացույցը", սակայն առանց ծանրաչափ քարերի, առանց ժամաշղթաների, զսպանակների ու սլաքների. այն ատոմային ժամացույցն է: Նրանում ճոճանակի դերը կատարում են, նյութի միկրոմասնիկները, որոնք ճոճվում են աներևակայելի բարձր և, որ գլխավորն է, ապշեցուցիչ ու մշտատև հաճախականությամբ: Նման համասարքը սխալվել կարող է 300 տարվա ընթացքում 1 վայրկյանով:

Ճշգրիտ ժամանակի ազդանշանները ռադիոյով հաղորդող հատուկ ծառայությունները իրենց սարքերը ցուցմունքներն  ստուգում են ատոմային ժամացույցի հետ:

10

5

1334