Քոփի-առողջարան
Կրկին ողջունում եմ բոլորիդ ու շարունակում տալ օգտակար տեղեկություններ:Քանի որ առջևում ամառ է,այսօր կխոսեմ ամենահամեղ ու << զովացուցիչ >> վիտամինի`վիտամին C-ի մասին:
Վիտամին C
Վիտամին C-ն (ասկորբինաթթուն) բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը` նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։
Վիտամին C –ի օրական նորման կազմում է 60 մգ: (Ծխոխների համար 100 մգ):
Բարերար ացդեցություն ունի ԿՆՀ-ի վրա, խթանում է էնդոկրին(ներզատիչ) գեղձերի գործունեությունը, նպաստում օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանն ու արյան արտադրմանը, արգելակում է քաղցկեղածին նյութերի գոյացումը։. Վիտամին C-ի մեծ քանակությամբ օգտագործումը շատ օգտակար է շաքարային դիաբետով հիվանդների, ծխախոտամոլությամբ տառապողների, հակաբեղմնավորիչ դեղահաբեր օգտագործող կանանց, ինչպես նաև մարսողական համակագի հետ խնդիրներ ունեցող տարեցների համար։
Օրգանիզմում վիտամին C-ի անբավարար քանակը արտահայտվում է հետևյալ համախտանիշներով. մշտական հոգնածություն, լնդերի արյունահոսություն, տարբեր վարակների դեմ օրգանիզմի դիմադրողականության ընդհանուր անկում։ Վիտամին C-ի սուր անբավարարության դեպքում կարող է առաջանալ ցինգա`լնդախտ, որն ախտորոշվում է այտուցի, արյունահոսության և ենթամաշկային կետավոր արյունազեղումների առկայությունով։
Չնայած այն շատ համեղ ու օգտակար հատկություններ ունեցող վիտամին է,այնուամենայնիվ դրա չարաշահումը կարող է հանգեցնել ոչ ցանկալի հետևանքների,մասնավորապես լյարդի և ենթաստամոքսային գեղձի խանգարման:
Իսկ հիմա տեսնենք թե որ սննդամթերքների մեջ է պարունակվում բավարար քանակությամբ վիտամին C
Պապայա (1 հատ,միջին,թարմ) 187 մգ
Դեղին պղպեղ (1 բաժակ, կտրատած, հում) 170 մգ
Կարմիր պղպեղ (1/2 բաժակ, կտրատած, հում) 141 մգ
Դեղձ (1/2 բաժակ, շերտատած, սառեցրած) 117 մգ
Սեխ-փոքր (1/2, թարմ) 116 մգ
Կանաչ կծու պղպեղ Չիլի (1 հատ, 109 մգ
Նարնջի հյութ (3/4 բաժակ, թարմ քամած) 93 մգ
Նարինջ (1 հատ միջին) 69 մգ
Լոռամրգի հյութ (3/4 բաժակ) 67 մգ
Թուրինջի հյութ (3/4 բաժակ, թարմ քամած) 62 մգ
Կաղամբ Բրոկկոլի (1/2 բաժակ, եփած) 58 մգ
Ելակ (1/2 բաժակ, թարմ) 47 մգ
Հիշեք նաև,որ վիտամին C –ն ակտիվացնում է իմուն համակարգը` պաշտպանելով մեզ վարակներից և քրոնիկ հիվանդություններից:
Հ.Գ. կարող եք կատարել առաջարկություններ հաջորդ բաժնի համար
Սիրով ձեր Սմբատ
☜♡☞♥Mari♥☜♡☞
2012-05-27 11:03:32(ړײ)Mash(ړײ)
2012-05-27 11:03:39♥Anna-Number One♥
2012-05-27 11:03:44MASH (Official CopyPage)-One and Only
2012-05-27 11:04:03Es Qo Nman Ei
2012-05-27 11:05:51ღℒIℒITღ
2012-05-27 11:06:25syuzi159
2012-05-27 11:08:51SMBAT
2012-05-27 11:11:47☆★❤NARI❤☆★
2012-05-27 11:12:40ALISA.D
2012-05-27 11:46:33Susanna
2012-05-27 12:51:26SMBAT
2012-05-27 12:57:26Susanna
2012-05-27 12:59:06-E)ℳanukyan (◔̯◔)
2012-05-27 14:27:08Alex360°
2012-06-06 21:41:14Sargsyan ♡♡♡
2012-06-08 18:36:30Sargsyan ♡♡♡
2012-06-08 20:13:34