Մազաթափություն...
Գարնանն ու աշնանը սկսվում է մազերի <> փուլը:Եթե մազը թափվում է,դա նշանակում է որ արդեն նույն մազարմատից դուրս է գալիս նոր մազ: Այս շրջանը սովորաբար տևում է մեկ-երկու ամիս սակայն,այն անհատական է և երբեմն կարող է ձգվել 3-4 ամիս:
Որքան մազ կարող է թափվել օրական
Եթե օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ.սա նորմայի սահմաններում է:Միջոցներ ձեռնարկելու կարիք չկա,քանի որ դա օրգանիզմի բնականոն գործընթացն է սակայն եթե թափվող մազերի թիվը գերազանցում է նորման մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել աճն ակտիվացնող մազաթափության դեմ շամպուն:
Պետք է լուրջ անհանգստանալ,եթե...
Եթե սեզոնային մազաթափությունը չի դադարում ամիսներ շարունակ.ապա օրգանիզմում այլ խնդիրներ կան,և պետք է նման դեպքում դիմել բժշկի ու պարզել պատճառը:Դրանք կարող են տարբեր լինել օրինակ՝ երկաթի պակասությունից, սխալ սնունդից և այլն......
Ինչպես հասկանալ թափված մազերի տեղում նորերը կաճեն, թե ոչ
Պետք է դիմել մասնագետի որպեսզի անցկացվի ծակոտիների հետազոտություն:Դա արվում է հատուկ սարգի միջոցով որը 1000 անգամ խոշորացնելով ցույց է տալիս ծակոտին դեռ բաց է թե արդեն փակվել է:Եթե այն դեռ բաց է նշանակում է մազը դեռ կարող է աճել:
Սուրճ
Մազաթափությանը նպաստող ևս մեկ պատճառ է սուրճի չարաշահումը:Այն կտրուկ նեղացնում ու լայնացնում է անոթները,ինչը խանգարում է արյան բնականոն շրջանառությանը:
Մազաթափությունը հաճախ մեծ չափերի է հասնում նաև մազերի հետ խնամքով չվարվելու դեպքում:Հաճախակի ներկումը,քիմիական եղանակով գանգրացումները.չափից դուրս հաճախ ֆենելը,ինչպես նաև սխալ ընտրված դիմակներն ու շամպունները փչացնում են մազերն ու նպաստում մազաթափությանը:
Հուսով եմ դուր եկավ
ღℒIℒITღ
2012-05-27 15:06:23I ♥ TyRa
2012-05-27 15:08:01ღℒIℒITღ
2012-05-27 15:16:51I ♥ TyRa
2012-05-27 15:18:16