Copy SMS

Latte-Art. Սովորենք նկարել սուրճի վրա

Latte-Art. Սովորենք նկարել սուրճի վրա - հետաքրքիր. ուսուցանող, նկարներ, նյութ


Սրճարաններում ու ռեստորաններում սովորական սուրճը, մակ-սուրճը, կապուչինոն երբեմն այնքան գեղեցիկ են մատուցում, որ զարմանում ես, որ դա ՆՈՒՅՆ սուրճն է, ինչ դու տանը խմում ես ամեն օր.....Բայց սուրճը «գեղեցկացնելը» ամենևին էլ բարդ չէ, դա շատ հեշտ է անել: Եվ ինչու չուրախացնել մեր սիրելիներին ու հարազատներին առավոտյան նրանց գեղեցիկ սուրճ մատուցելով:Սուրճի մակերեսին նկարելու արվեստը կոչվում է Latte-Art: Գոյություն ունեն Latte-Art-ի տարբեր ձևեր, դրանցից շատերի համար օգտագործվում են հատուկ սարքավորումներ, իսկ պատրաստողներն էլ պրոֆեսիոնալներ են: Բայց կա նաև հեշտ ձևեր, որոնցից կարող ենք օգտվել մեզ, և դրա համար ամենևին էլ պետք չէ Latte-Art-ի մասնագետ լինել:


Եվ այսպես սուրճի մակերեսին նկարելու համար մեզ հարկավոր է.
-լուծվող սուրճ (կամ էլ ձեր նախընտրությամբ, ինչ այդ պահին խմում եք` MacCoffee, Cappuccino, Latte, գլյասե  և այլն)
-հաստ թուղթ, կամ թթվասերի ամանի կափարիչ
-կակաո
 Սկզբի համար թթվասերի ամանի կափարիչի վրա նկարում ենք այն պատկերը կամ գրում այն բառերը, որը ուզում ենք մատուցել: Հետո սուր դանակի օգնությամբ կտրում ենք այդ պատկերը.

Latte-Art. Սովորենք նկարել սուրճի վրա - հետաքրքիր. ուսուցանող, նկարներ, նյութ

Հետո պատրաստում ենք սուրճը, լավ հարում ենք, որպեսզի փրփուր ստացվի: Սուրճի բաժակի վրա դնում ենք ստացված պատկերով կափարիչը կամ թուղթը (թղթի վրա նկարում ենք եթե տանը ձեռքի տակ չունենք թթվասերի ամանի կափարիչ), և այդ պատկերի վրա կակաո ենք լցնում.

Latte-Art. Սովորենք նկարել սուրճի վրա - հետաքրքիր. ուսուցանող, նկարներ, նյութ

Latte-Art. Սովորենք նկարել սուրճի վրա - հետաքրքիր. ուսուցանող, նկարներ, նյութ

Իսկ սա մասնագետների աշխատանքն էLatte-Art. Սովորենք նկարել սուրճի վրա - հետաքրքիր. ուսուցանող, նկարներ, նյութ