Ո՞վ կմտածեր(3)
Աստղագնացության եւ տիեզերագնացության ԱՄՆ ազգային գործակալությունը՝ NASA, հայտարարել է, որ աստղագնացներին տիեզերքում ռադիացիայից պաշտպանող հեղուկ են ստեղծել, որը, պարզվել է երիտասարդացնող հատկությու ունի:
AS10 անունով ըմպելիքը մրգային «փունջ» է՝ բաղադրության մեջ կա խաղող, կանաչ թեյ, նուռ, նաեւ բանջարեղեն: Երկրի վրա մի քանի կին չորս ամիս օգտագործել են այս հեղուկն ու նրանց մաշկի վրայից անհետացել են կնճիռները, ծերության բերած խալերն ու բծերը:
Գիտնականները կարծում են, որ «Երիտասարդության էլիքսիրը» առավել արդյունավետ կլինի ձմռանը, երբ արեւի ուժը մեծ չէ:
Բայց հեղուկը մի մեծ թերությու ունի. Մատչելի չէ, թանկ է. 750 միլիլիտրն արժե 30 դոլար: Այս դեպքում մեկ կուրսի նվազագույն գինը կկազմի 500 դոլար:
Երբ Մեծ Բրիտանիայում բնակվող 19-ամյա Ջորջիայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թվով 30 փրկարարներ են աշխատել տեղում, որպեսզի կարողանան նրան դուրս բերել տնից: 167 սանտիմետր հասակ ունեցող Ջորջիան 400 կիլոգրամ քաշ ունի, որի պատճառով այլեւս անկարող է ինքնուրույն տեղաշարժվել: Նրան տնից դուրս բերելու համար փրկարարները կոտրել են պատուհանները: «Նա փորձել է դիետայի բոլոր միջոցները, հատուկ թրեյնինգների է մասնակցել դրա համար, բայց ոչինչ չի օգնել»,- լրագրողներին պատմել են Ջորջիայի հարեւանները:
Ռոք-ն-ռոլլի արքա էլվիս Փրեսլիի առաջին դամբարան-շիրիմը հունիսին աճուրդի է հանվելու:1977 թվականի օգոստոսի 16-ին մահացած արքային նախ հուղարկավորել են մոր մոտ, ԱՄՆ Մեմֆիս նահանգի «Ֆորեստ-Հիլլ» գերեզմանատանը, սակայն Փրեսիի աճյունը գողանալու անհաջող փորձից հետո, այն տեղափոխվել է Գրեյսլենդ կալվածք: Այդ օրվանից առաջին դամբարան-շիրիմը դատարկ է:
Հանրահայտ անձանց իրերի մեծ սիրահար եւ կոլեկցիոներ Դարեն Ժյուլենը ասել է, որ աճուրդը կազմակերպվում է «Music Icons» ծրագրով նախատեսված աճուրդի շրջանակներում:
Viki FCB ➷❤➹
2012-05-29 21:54:31Lusine ✿
2012-05-29 22:12:48anulik.enigma
2012-05-29 23:19:20ღℒIℒITღ
2012-05-29 23:33:43Shox
2012-05-30 08:47:16ℋAsIkO_n QeZ ShAtAaa SiRuM ***** ©™
2012-05-30 12:33:40