Copy SMS

Ինքնասպանություն Երևանում.

Ինքնասպանություն Երևանում. - ինքնասպանություն, Երևան


Այսօր՝ մայիսի 30-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11-ի սահմաններում Ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Շիրակի 4-րդ նրբանցքի տներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ Ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ իր սեփական տան բակում գտնվող զուգարանում կախվելու միջոցով ինքնասպան եղածը 48-ամյա Էդուարդ Հ.–ն է։ Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ ինքնասպան եղած տղամարդը նոր էր վերադարձել Ռուսաստանից և ամուսնալուծված է եղել, խնամքին ունեցել է երեխաներ։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

5

23

3123