Copy SMS

Երազներ, ի՞նչ են դրանք...

Երազներ, ի՞նչ են դրանք... - հետաքրքիր, երազ


Դուք երևի թե շատ անգամներ փորձել եք մեկնաբանել ձեր երազները, պատմել եք դրանք ձեր ընկերներին ու նույնիսկ դրանց ազդեցության տակ ընկել: Ակամա ուրախացել եք և կամ էլ վախեցել, զարմացել, ու ողջ օրն անցել է նման տեմպի մեջ: Շատ ավելի հաճախ դուք արթնացել եք և մոռացել ձեր երազը, սակայն դրա տպավորությունն այնքան ուժեղ է եղել, որ ցանկացել եք վերհիշել, բայց ապարդյուն: Ահա և ամբողջը...

Հիմա փորձենք հասկանալ, թե իրականում ինչ են ցանկանում մեզ ասել երազները, գուցե դրանք բանալիներ են, գուցե բացելու են փակված դռներ և կամ էլ մեզ նախազգուշացնում են:

Բերնար Վերբերի <> հեղինակը նշում է, որ հրեշտակները մարդկանց տեղեկություն են հաղորդում 5 պարզ միջոցներով:

1.Երազներ - սակայն քանի որ հրեշակներն իրավունք չունեն ասել գաղտնիքները, նրանք դա անում են քողարկված և կոդավորված

2.կանխազգացում` 6-րդ զգայարան 

3.Նշաններ

4.կատուներ

5.մեդիումներ - մարդիկ, ովքեր կարողանում են լսել հրեշտակների ձայնը, սակայն հաճախ սխալ են հասկանում նրանց:

Եթե դիտարկենք Վերբերի տեսանկյունը, ապա կարող ենք եզրակացություն անել, որ մեր շուրջ ոչինչ անուղղակիորեն չի կատարվում, մենք իզուր չենք ծնվել այս կամ այն ընտանիքում, իզուր չէ, որ ծնվել ենք այս քաղաքում և այլն: 

Իրականում մենք ամեն ինչ գիտենք, ուղղակի կասկածում ենք, ահա գաղտնիքը, մենք սովորել ենք անտեսել, ամենը բարդելով կրոնական գաղափարների վրա: Մենք հրաշքներն անվանում ենք Աստծո ստեղծած և չենք փորձում վերլուծել, գուցե մենք նույնպես հրաշագործ ենք, ուղղակի այնքան ենք նյութականացել, որ հետ ենք վարժվել մեր բնությանը:

Բուդդիստները փորձում են վերադառնալ սկզբնակետին, հասկանալ հոգևոր արժեքներ ու բացահայտել ճշմարտության տանող ուղիները: Իրոք մենք շատ փոքր ենք, որ ամբողջ տիեզերքում միակը լինենք, ու բավականին ցածր ենք, որպեսզի մնացածին տեսնենք, զգանք և ղեկավարենք: Ահա իմ տեսակետը, մենք ղեկավարվում ենք, և քանի դեռ մեր հոգին սահմանափակ է և տարածության մեջ չի նկատում ալիքները, մենք կշարունակենք ղեկավարվել:

Առհասարակ եթե վերադառնանք թեմային, կարելի է նշել, որ մարդ երազում տեսնում է այն, ինչ մտածել է, սակայն գիտակցությանը չի հասել, և գիշերը այդ ինֆորմացիան պետք է վերլուծվի, ֆիլտրվի, որ չծանրաբեռնվի մեր ուղեղը, ահա ինչու արթնանալուն պես մենք առույգ ենք և նոր մաքուր էջից սկսում ենք օրը: Իսկ այն երազները, որոնք մի քանի անգամ կրկնվում են, իրականանալու հակում ունեն, փորձեք մեկնաբանել, սակայն երբեք մի հետևեք երազահաններին, դրանք սուբյեկտիվ նշանակություն ունեն: Ձեր երազները միայն ու միայն դուք կարող եք մեկնաբանել:

Երազներ, ի՞նչ են դրանք... - հետաքրքիր, երազ

Վերջում ներկայացնեմ երազների նշանակություններն ըստ օրերի.

1. հիմնականում իրականանում են և բարի ուղղվածության են

2. ուշք մի դարձրեք, դրանք պրոֆիլակտիկ են, ոչինչ չեն նշանակում

3.բավականին կարճ ժամանակահատվածում կարող են իրականանալ

4.եթե նույնիսկ իրականանան, ապա երկար ժամանակ է պետք

5.բարի լուր բերող երազներ են

6. նույնպես 4-րդի նման

7.երջանիկ երազներ են, դրանք մի պատմեք ոչ մեկի

8.ձեր երազանքը գուցե կատարվի, ուշադիր եղեք

9.հաջողություն խոստացող երազներ

10.նախազգուշացնող երազներ

11.ուրախ երազներ են և 10-օրյա ժամկետում կիրականանան

12.եթե նույնիսկ երազը բացասական է, այն լավ լուր է ձեզ բերել

13.նախազգուշացնող երազներ

14.մի կենտրոնացեք, դրանք վատ էներգիա ունեցող երազներ են

15.մոտ ժամանակներում կտեսնեք արդյունքը

16.չեն իրականանում և նշանակությունը թույլ է

17. 20-օրյա ժամկետում կունենաք հաջողություն

18.Գումարային հաջողություններ

19.ընտանեկան վեճեր

20.արագ իրականացող երազներ

21.ուրախ երզներ, որոնք կիրականանան 10-օրյա ժամկետում

22.նախազգուշացնող երազներ

23. արագ իրականացող երազներ

24.ուրախ երազներ, թեթև են և գուցե կատարվեն

25.ստի ու խաբեության երազներ

26.հաճույքի և զվարճության երազներ

27.նշանակություն չունեն, դրանք անգույն են

28.դժվարություններ են սպասվում, սակայն կիրականանան 30 օրվա ընթացքում

29.չեն իրականանում

30.կախարդական երազներ, որոնք հիմնականում չեն իրականանում

31.սիրային երազներ, կատարվում են 30 օրվա ընթացքում

5

4

915

  • smile: )
    2012-05-31 16:53:28
    շատ լավն էր այսօր էլ լավ երազ եմ տեսել մերսի տեղեկության համար (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Lusine ✿
      2012-05-31 17:17:17
      (ծաղիկ) (ծաղիկ)
      • smile: )
        2012-05-31 17:41:54
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (գինի)
  • ღℒIℒITღ
    2012-05-31 16:54:56
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)