Copy SMS

Ի՞նչ նվիրել աղջկան

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ


Ցանկացած նվեր պետք է ընտրել սրտի թելադրանքով: Ցանկացած մեկին հաճույք պատճառելը չափազանց դյուրին է, եթե դուք հաշվարկներ չեք անում: Նախ, մոռանանք այն թյուր կարծիքը, որ կարևոր է նվերի արժեքը: Ամենևին, և հանդգնեմ ասել, ինչքան թանկարժեք է ձեր նվերը, այնքան քիչ է դրանից ստացվող հաճույքը: Սա որպես չգրված օրենք: Եվ երկրորդ, երբեք մի մտածեք, թե ինչ է անհրաժեշտ կնոջը, այլ մտածեք ինչն է ձեր կարծիքով նրան պակասում: Եթե դուք երկար մտածում եք ինչ նվիրել, ուրեմն կոպիտ ասած դուք սրտանց չեք նվիրում, այլ որպես պարտականություն: ՄԻ արեք դա, աղջիկները զգում են.....
Ստորև կներկայացնեմ մի քանի օրինակներ, ինչպես կարելի է օրիգինալ նվեր մատուցել աղջկան: Հուսով եմ սրանք կծառայեն ոչ թե նվերներ, այլ օրինակներ, որոնք կոգևորեն ձեզ և կփորձեք հորինել ձեր ոճը:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

1.Շոկոլադ - այո, այն ամենից քաղձր ու սիրառատ նվերն է կանանց, ջերմացրեք նրանց գեղեցիկ  շոկոլադե նվերով, նրանք դա երկար կհիշեն:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

2.Ծաղկեփունջ - Իհարկե սա սուբյեկտիվ մոտեցում է պահանջում, ոչ բոլոր կանայք են սիրում ծաղիկներ, օրինակ ինքս գերադասում եմ դրանց հանդիպել բնության գրկում:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

3.Զարդեր - չի գտնվի մի կին, ով կհրաժարվի զարդերից, բայց հիշեք, զարդեր ընտրելը կնոջ համար չափազանց դժվար է, եթե դեռ ծանոթ չեք նրա ճաշակին, ավելի լավ է հրաժարվեք այս գաղափարից:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

4.Պատվոգիր - հրաշալի մոտեցում է, որը անձնապես կարող եք ուղղել ձեր սիրելիին, կամ հարազատին, ես ինքս այն օգտագործել եմ: Միշտ հաճելի է գնահատված լինել, ուրեմն մրցանակ շնորհեք ձեր սիրելիին, թող նա իրեն կարևոր զգա:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

5. Ռոմանտիկ երեկո - անկախ ձեր ընտրած նվերից, կազմակերպեք հաճելի միջավայր, որտեղ կկարողանաք ձեր ողջ ուշադրությունը հատկացնել նրան, իսկ մայրերի ու քույրերի համար լցրեք տունը փուչիկներով ու լենտերով, ցանկացած կին սիրում է գույներ և խաղաղություն:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

6.Փուչիկներ - դրանք միշտ հաճելի են, նույնիսկ պարտադիր, միշտ արտահայտիչ ու զգալի են դարձնում ձեր նվերը և պարուրում հեքիաթով, անկախ տարիքից:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

7.Բարձ - օրիգինալությունը միշտ ավելի շատ է գնահատվում, քան ինքը նվերը, պատրաստեք ինքներդ և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

8.Գիրք - այն բոլոր օրերին կարելի է նվիրել, իսկ ահա միամսյակին կարելի է ընրտրել սիրային ոճի պատմվածքներ, հատկապես աղջիկները կգնահատեն ձեր ընտրությունը:

Ի՞նչ նվիրել աղջկան - հետաքրքիր, նվերներ, աղջիկներ

9.Պայուսակ, կոշիկ - եթե դժվարանում եք ընտրության հարցում, ձեր ընտրյալին բավարարելը դժվար է, ապա փորձեք աս տարբերակը, այն միշտ հաճելի է :

4

6

2849

  • (Самоуверенная. )
    2012-06-18 18:42:46
    :) :) :) :) դե տղաներ ջան :) :)
    • ★ Lusine ★
      2012-06-18 19:00:03
      (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ,,,,,,,,,,,,,մերսիիիիիի
  • Lilit Sargsyan
    2012-06-18 18:43:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • ★ Lusine ★
      2012-06-18 19:00:17
      մերսի Լիլ ջաաաաաաաաաաաաաաաաան
  • Lusinka
    2012-07-01 22:33:28
    indz dur ekav 6-rd@