Copy SMS

Ինչ նվիրել տղամարդկանց

Ինչ նվիրել տղամարդկանց - տղամարդիկ, հետաքրքիր


Կան նվերներ, որոնք անգին են, կան և այնպիսիք, որոնք մոռացվում են, թեև բավականին թանկարժեք էին...Եթե դուք ուզում եք լինել օրիգինալ, լինել թեմայի մեջ և առանձնանալ ձեր մտքի թռիչքով, ուրեմն մոռացեք այն նվերների շարքը, որոնք սերնդեսերունդ տանում ենք մեր ետևից...
Գոյություն ունի այլընտրանք....
1. Ինքներդ պատրաստեք համեղ ինչ-որ բան, օգտվեք համացանցից, գեղեցիկ զարդարեք և անանուն կերպով հասցեագրեք նրան:
2.Մանր թղթերի վրա գրեք հաճելի տողեր, եթե դրանք ձեր խոսքերը չեն` նշեք հեղինակին, դա ավելի գրագետ տեսք կտա, ապա գեղեցիկ փաթեթավորեք....
3.Գնեք հասարակ վերնաշապիկ և այն մակագրեք, վրան գրելով մաղթանքներ, հիշողություններ և նրան ոգևորող բառեր:
4.Հասարկ բառերով, բայց անկեղծ զգացմունքներ արտահայտող տողերով երգ հորինեք, ապա ձայնագրեք, եթե խնդիրներ կան գործիքավորման հետ` կարող եք ընտրել հայտնի երաժշտություն և փոխել բառերը ձեր իսկ կատարմամբ:
5.Կազմակերպեք անակնկալներ, տղամարդիկ սիրում են դա, եղեք համարձակ, այդ օրը ձեզ ամեն ինչ ներելի է և մի սահմանափակեք ձեր երևակայությունը:
6.Հագնվեք կարմիր և սպիտակ երանգների մեջ, զարդարեք ինքներդ ձեզ կարմիր լենտերով, օգտագործեք վառ դիահարդարում և դուք կդառնաք նվեր:
7.Նվիրեք երաժշտական գործիք, որպես ձեր սրտի մեղեդու աղբյուր:
8.Սովորեք շուղագործության կամ հելունագործության բազիսային քայլերը և ինքներդ գործեք գլխարկ, շարֆ և այլն...
9.Փողոցում մարդկանց խնդրեք, որպեսզի օգնեն ձեզ, կազմակերպեք փոքրիկ Ֆլեշ-մոբ, թղթերի վրա գրեք որևէ արտահայտություն և նկարահանեք այն...
10.Միասին գրեք ձեր երազանքները, ապա լցրեք դրանք շշի մեջ ու թաղեք հողի մեջ...մինչև հաջորդ տարի, ապա հետևեք արդյունքին...
Սիրելի աղջիկներ, թեպետ տղաներին նվեր ընտրելը դժվար է, ընտրությունը քիչ ու սահմանափակ, այնուամենայնիվ, հեռու մնացեք շաբլոն նվերներից, դրանք առաջին հայացքից տաղտկալի ու անիմաստ են թվում, իսկ դրանց օգտակարությունը առավելագույնս ցածր...
Եղեք առավել յուրահատուկ, սուբյեկտիվ մոտեցում ցուցաբերեք, և միշտ հիշեք` Կինը տղամարդու մեծագույն նվերն է...եղեք նրան արժանի կողակից և դրանից առավել նվեր չեք գտնի...Ոգեշնչեք նրան և իր հաջողությունների համար նա ձեզ պարտական ու շնորհակալ կլինի....

8

12

6203

  • ☆★❤NARI❤☆★
    2012-05-31 15:41:18
    ԻՅԱԱԱԱ ԻՅԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո) (խփո)
  • ℒ❣(ℒo)ve♡
    2012-05-31 15:43:39
    Իմ պապայի ծնունդնա շուտով, ի՞նչ օրիգինալ նվեր խորհուրդ կտաք :) (ուռա)
  • Emi Li
    2012-05-31 15:43:55
    .Կազմակերպեք անակնկալներ, տղամարդիկ սիրում են դա, եղեք համարձակ, այդ օրը ձեզ ամեն ինչ ներելի է և մի սահմանափակեք ձեր երևակայությունը (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Fashion
    2012-05-31 15:44:32
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • -E)ℳanukyan (◔̯◔)
    2012-05-31 16:38:59
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) լավներ
    • Lusine ✿
      2012-05-31 17:17:49
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • ღℒIℒITღ
    2012-05-31 16:56:27
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (ժպիտ) (ժպիտ)