Բանաստեղծություն + նկար - սեր, տխուր, նկար, բանաստեղծություն


Սովորաբար, երբ թախծել ես ուզում,
Ընտրում ես մի գորշ, տխուր իրիկուն,
Ու մթության մեջ՝ մենակ ու մոլոր,
Հիշում ես տխուր հուշերդ բոլոր:

Թափվում են այնքան արցունքներ անթիվ,
Մինչև դատարկվի թախիծդ լրիվ:
Արցունքներդ անթիվ ծովեր են դառնում,
Ու այդ ծովերից անձրևն է ծնվում:

Այսքանից հետո թե լեզու առնեին
Արցունքներն անխոս, մեզ ինչե՜ր կասեին,
Բայց նրանք միայն այտեր են թրջում,
Իրենց պարզությամբ՝ թախիծ մորմոքում:

Բանաստեղծություն + նկար - սեր, տխուր, նկար, բանաստեղծություն

Քար էր քո սիրտը կամ էլ մի սառույց,
Ես էլ անկարող սառը արեգակ:
Մի՞թե դու ոչինչ չունեիր ինձ տալու,
Մի՞թե քո սրտում չկային ջերմ խոսքեր
Կամ մի կաթիլ սեր, որ ինձ ջերմացներ…
Էլ չեմ հավատա ես ոչ մի սիրո,
Խաղ էր ամենը, որ կոչում էիր սեր,
Սկզբից դու էիր այն առաջ տանում,
Հետո ձանձրացար ու մի կողմ թողիր,
Բախտի ձեռքերին դու ինձ

հանձնեցիր,
Երբ ես ցանկացա շարունակել խաղը
Մի ամիս չանցած ավարտ ունեցավ,
Իր հետ բերելով դառն արցունք ու ցավ:
Սկիզբը դու էիր, ավարտը նորից դու սահմանեցիր,
Իսկ ես մի անզոր, սառը արեգակ…
Ոչինչ անել ինձ չթողեցիր…



Բանաստեղծություն + նկար - սեր, տխուր, նկար, բանաստեղծություն Ասա դու ինձ, սիրտ իմ տանջված, սիրտ վիրավոր.
Ինչի՞ց է որ, այդքան այրվում, բայց և այնպես չես մոխրանում,
Մոխրանալուց էլ Փյունիկի պես վեր ես հառնում`
Ու դեռ տանջվու՜մ ու դեռ սիրու՜մ:
Վերքս խորն է- սիրտս ասաց, -անբուժելի հիվանդ եմ ես,
Վրաս մի խոր սպի գոյացած` անջնջելի նրա անունն է դրոշմված:
Եվ հենց դա է ինձ ուժ տալիս մոխիրներից վեր խոյանալ,
Եվ հենց դա է ինձ միշտ օգնում ընկած տեղից միշտ բարձրանալ:
Պատասխանեց ինձ սիրտն այդպես ու շրջվեց, էլ չխոսեց.
Տառապանքի ձայնը միայն մթության մեջ ելևեջեց:

Բանաստեղծություն + նկար - սեր, տխուր, նկար, բանաստեղծություն Ո՞նց եղավ, որ դու փոխվեցիր իմ աչքերում…
Քեզ կորցրի թե՞ ինձ… ու արդյո՞ք դրա դիմաց ինչ-որ բան գտա:
:… ու չգիտեմ էլ սրտանց ուրախացար դրա համար, թե՞ ափսոսացիր:
Ժամանակ է գալիս, երբ լռելուց բացի ոչինչ չեմ կարողանում ասել… երբ գիտեմ, որ լռությունս ցանկացած խոսքիցս լավ ես հասկանում:
Ու որոշել եմ հրաժեշտիս քեզ ներել մեղքերի համար ու անկախ ամեն ինչից բարի բախտ մախթել վերջին անգամ անձնազոհիս իմ իրավունքով:
Չգիտեմ էլ ո՞նց եղավ, որ
փոխվեցիր իմ աչքերում…

Բանաստեղծություն + նկար - սեր, տխուր, նկար, բանաստեղծություն Իսկական կյանքը սեր է և մերժում...
Կրկնվեր նորի՜ց... կրկնվեր կրկի՜ն...
Թող ես տանջվեի ավելի անհույս,
Թող շշնջայի. «Անաստված, անխիղճ»,
Միայն կրկնվեր ժամանակն այն լույս,
Եվ ես կասեի. «Ապրում եմ, ապրում»:
Ուժգին սիրողը մերժված է լինում...
Լիներ մի անտառ, անդուռ մի անձավ,
Մի գետակ, կածան ու մի բուռ լուսին,
Եվ դու ասեիր. «Զարթնի՛ր, լուսացավ»,
Եվ դու ասեիր. «Հոգնած ես, քնի՜ր»,
Եվ դու ասեիր. «Սիրում եմ, սիրու՜մ»:

Արդեն 1391 անգամ նայել են սա

Քվեարկեք | 7 ձայն