Copy SMS

5000 դոլար թեյավճար

5000 դոլար թեյավճար - ռեստորան, մատուցող, թեյավճար


ԱՄՆ-ի իտալական ռեստորաններից մեկի մատուցող Գրեգ Ռուբարն ապշել է, երբ ռեստորոնում նստած զույգը 36 դոլարի հաշիվը փակելուց հետո 5 հազ դոլար թեյավճար է թողել:Զույգը, որը ցանկացել է անհայտ մնալ, 8 տարի շարունակ հաճախում է այդ ռեստորան և հաճախ սպասարկվում Ռուբարի կողմից:

 «Այս անգամ ես պատարստվում եմ քեզ բավական շատ թեյավճար տալ: Վերցրու այն և քեզ համար կարգին մեքենա գնիր»,- ասել է հաճախորդը:

 Սկզբում մատուցողը հապաղել է գումարը վերցնելու հարցում` կարծելով, թե դա կատակ է: Այնուհետև նա վերցրել է հաճախորդի առաջարկած 5 հազ դոլարը և խոստացել առաջին իսկ հնարավորության դեպքում ետ վերադարձնել այն:

12

11

1073