Copy SMS

Ինչ է ասում շրթներկը իր տիրուհու մասին

Իսկ դուք ուշադրություն դարձրե՞լ եք ձեր շրթներկին, ուշադրություն դարձրե՞լ եք ինչպես է այն վերջանում: Եթե ոչ, ապա անպայման նայեք, պարզվում է շրթներկի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին:

Ինչ է ասում շրթներկը իր տիրուհու մասին - շուրթեր, շրթներկ


Կլորավուն ձև. Կինը թեթև, հավասարակշիռ խառնվածք ունի, խուսափում է կոնֆլիկտներից, հրապուրիչ է եւ շռայլ:

Սրանկյուն շրթներկ. Կինը սիրելի է, գործունյա, ընտանիքին նվիրված, տնտեսվար: Երբեմն չափազանցնում է, համառ է մանրունքներում, զգում է իրեն շրջապատող մարդկանց կարիքը:


Տափակ, հարթ ծայր. Կինը նպատակասլաց է, բարձր բարոյականության տեր, քաջալերանքի կարիք ունի, զուսպ է, հուսալի, պահպանողական, ըմբռնող, մարտահրավերի պատրաստ:


Շեղանկյուն. Կինը ինքնավըստահ է, հոգեւոր բարձր պահանջմունքների տեր: Ատում է կարգուկանոնը, սիրում է իր անձի հանդեպ ուշադրության դրսևորում: Սիրում է վիճել:


Գոգավոր ծայր. Կինը հեշտորեն բարեկամներ է ձեռք բերում, հետաքրքրասեր է աներեսության աստիճանի: Նախաձեռնող է, հետաքրքիր, բազմակողմանի զարգացած:


Ստանդարտ` ասես նոր-նոր գնած. Կինը կարգապահ է, չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Փոքր-ինչ ամաչկոտ է, ծածկամիտ:


Կեռ, սուր ծայր. Կինը ստեղծագործող է, ոգեշնչված, շուտ սիրահարվող է: Կարեկից է, չի սիրում կարգուկանոն, թեեւ զգում է դրա կարիքը:


Շեղ, սուր անկյուն. Կինը հետաքրքրասեր է, հանելուկային: Փոքր-ինչ եսասեր է, սիրում է ուշադրություն հրավիրել իր անձի հանդեպ: Կենսասեր է, հեշտ ուղիներ է փնտրում:

Ինչ է ասում շրթներկը իր տիրուհու մասին - շուրթեր, շրթներկ

4

11

946