Copy SMS

Մեզ Բացակա Չդնեք...Կարոտ...

Մեզ Բացակա Չդնեք...Կարոտ... - Կարոտ,Մկրտչյան, ազգայնական,


                                                    


                           Կարոտ Մկրտչյան

"Փետով լինի, կացինով լինի, թե որսորդական հրացանով…միեւնույն է, հայր, մենք հաղթելու ենք, թշնամու ոտքը հայի տուն չի մտնի, բայց հայի ոտքը պետք է թշնամու տանը լինի…"Արցախյան ազատագրման շարժման պայքարի կիզակետում հայտնվելուց առաջ այսպես է դիմում պռոշյանցի Կարոտը հորը: Ասում է ու գնում, անվերադարձ գնում Արցախ…

Կարոտ Մկրտչյանը ծնվել էր հեռավոր Սիրիայում հայրենիքի կարոտը սրտում ապրող Սասունցու ընտանիքում, որը հայրենադարձվեց 1960-ական թվականներին:Հայրենիքի հանդեպ ունեցած սերն էլ ստիպեց նրան մասնակցելու արցախյան ազատամարտին, պաշտպանելու հայրենիքի եւ հայի պատիվը: Մարտական ընկերներ`գյուղապետ Հրաչ Մուրադյանը, Հարմիկ Հովսեփյանը, Իգոր Սարգսյանը եւ Պավլիկ Մանուկյանը իրենց խոսքում ներկայացրեցին Կարոտին, որպես խոնարհ ու համեստ ընկերասեր մի մարդու: Պատերազմի դաշտում այդ համեստ կերպարը համեստությունից միանգամից փոխակերպավում էր հանդուգն մի կերպարի, որի  մեջ առյուծն էր խոսում: Ամեն մարդու բախտ չի վիճակվել լինելու Կարոտի զինվորը:Շատերն էին երազում լինել Կարոտի խմբում: Նույնիսկ ամենաթույլն ու նվաստը, եթե մեկ-երկու անգամ ընդգրկվում էր նրա մարտական խմբի մեջ  շատ արագ նրանք էլ էին  շատ արագ կերպարանափոխվում: Նա հայի գենը արթնացնելու մեծ կարողություն ուներ: Կարոտի անունը մեզ ամեն անգամ հիշեցնում ու պարտավորեցնում է, որ մենք ունենք թշնամու կողմից գերեւարված տարածքներ` Շահումյան, Նախիջեւան, արեւմտյան Հայաստան: Ինձ բախտ է վիճակվել մի քանի կռիվների մասնակցելու Կարոտի հետ: Ու երբեք չէի պատկերացնի, որ այդ համեստ մարդը մարտի դաշտում շատ արագ կարող էր կերպարանափոխվել ու այդքան հանդուգն դառնալ: Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը,  չնահանջելու անկոտրուն կամք: Բանակ հիմնադրելու  ձգտում ուներ:  Շատ մարտական տղաներ այսօր էլ  որպես բարձրաստիճան սպաներ ծառայում են հայոց բանակում:Կարոտը դարձավ մկրտիչ, շատ տղաներին դարբնոցով անցկացրեց եւ հայրենիքի սիրո համար նա մեր օրերում դարձավ որպես քրիստոս: Հայրենիքի սերը  մեծ զոհեր է պահանջում եւ նա ապացուցեց, որ հայրենիքի սիրո համար նաեւ կյանքը պետք է զոհաբերել: Ռեժիսոր եւ օպերատոր, Կարոտի մարտական ընկեր եւ նրա մասին ֆիլմի հեղինակ Սամվել Թադեւոսյանն ասաց, որ եկել են հպարտանալու ժամանակները, որ նման միջոցառումները համախմբելու կոչ ու միջոց են, որ տղաները սրբագրեցին անցյալի բացերը, իսկ նրանց մասին վավերագրերը ստեղծվել ու դեռ պիտի ստեղծվեն։ «Կարոտախտը դեռ շարունակվում է,- ասաց Կարոտի մարտական ընկեր Պավլիկ Մուրադյանը,- տղաները պայքարեցին, որ այս հողը նորից Հայաստան կոչվի։ 700 տարվա պատմությունը տղաները սրբագրեցին, որպեսզի այսօր մենք փայփայենք մեր հայրենիքը, մեր ղեկը։ Մենք մեր արածը չդրեցինք կշեռքի վրա ու չկշռեցինք, որ վաղը հայ զինվորը Ղարսում պարի «Քոչարի», որ մեր կարոտը փրկենք»։         Անչափ հուզիչ էր Հովհաննես Մկրտչյանի խոսքը. «Հայ ազգը պիտի զենք սիրի, որպեսզի խաղաղությունը թագավորի մեր հողում։ Օրենք է, պատերազմի ժամանակ կլինեն ե՛ւ զոհեր, ե՛ւ անհայտ կորածներ։ Հողն այս ձեւով է սրբանում ու հայրենիք կոչվում։ Մեր որդիները ծնկի բերեցին թշնամուն, եւ մենք մեր միասնությամբ ու համերաշխությամբ պետք է պահպանենք դժվարությամբ ձեռք բերված հաղթանակը»։ ԼՂՀ ԱԿԱՀՄ գրադարանը կոչվեց Կարոտ Մկրտչյանի անունով։




13

18

3534

  • ℒIℒuShiK
    2012-06-03 11:15:16
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Nersisyan
    2012-06-03 11:16:26
    Ուշ ուշ են գալիս բայց ոչ ուշացած...
  • Ապրես Արման ջան, Շուտվանից քո պոստերը չէի տեսել: Մենք հպարտ ենք , որ ունենք սենց մեծեր:
    • Nersisyan
      2012-06-03 11:20:02
      հազար ներողություն եմ խնդրում ուշանալու համար...ժամանակս չէր հերիքում...բայց ամեն դեպքում ուրախ եմ որ հետաքրքրեց...
  • Lilit )))))
    2012-06-03 11:19:00
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -E)ℳanukyan (◔̯◔)
    2012-06-03 11:20:14
    (բռավո)
  • Lusine ✿
    2012-06-03 12:57:15
    (լավ)
  • Թշնամին մեր գավառները պաշարեց, Հայդուկների զարկից գետին գլորվեց, Գազան թուրք մեր սրտերն արել ես յարոտ, Քո դեմ է դուրս ելել ֆիդայի Կարոտ:
  • (բռավո)
  • (ړײ)Mash(ړײ)
    2012-06-03 17:53:10
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • հեղափոխական...
    2012-06-03 20:15:57
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • (լավ) (լավ) (լավ) (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) ԲՐԱՎՈ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)