Copy SMS

Սիրում եմ քեզ ...

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր


Ինչպես ապրեմ, երբ դու չկաս իմ կողքին, Երբ հեռացար, անհետ կորար իմ կյանքից, Դու հեռացար կյանքս կարծես վերջացավ, Սիրտս փխրուն մի մեց կարծր քար դարձավ: Ինչպես ապրեմ, երբ հեռացար գնացիր Երբ իմ սերը մեկ վարկյանում հող դարձրիր Ինչպես ապրեմ այս աշխարհում առանց քեզ:

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Ամիսներ կանցնեն՝ մենակ առանց քեզ, Ամիսներ կանցնեն՝ լուռ, տխուր այսպես, Կլինեն օրեր՝ անձրևոտ ու ցուրտ, Կլինեն օրեր՝ արևոտ ու մութ, Աստղափայլ գիշերներ, անմոռաց խոսքեր...Ինչքան հեռու ենք իրարից իմ սեր...Կգան ու կանցնեն դաժան օրերը, Բայց երբեք չի մեռնի քո հանդեպ իմ սերը, Անձրևները կմաքրեն սիրո հետքերը,,,,Բայց սպի դարձած իմ սերը Կմնա դաջված սրտիս խորքերում...

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Ասա դու ինձ, սիրտ իմ տանջված, սիրտ վիրավոր. Ինչի՞ց է որ, այդքան այրվում, բայց և այնպես չես մոխրանում, Մոխրանալուց էլ Փյունիկի պես վեր ես հառնում` Ու դեռ տանջվու՜մ ու դեռ սիրու՜մ: Վերքս խորն է- սիրտս ասաց, -անբուժելի հիվանդ եմ ես, Վրաս մի խոր սպի գոյացած` անջնջելի նրա անունն է դրոշմված: Եվ հենց դա է ինձ ուժ տալիս մոխիրներից վեր խոյանալ, Եվ հենց դա է ինձ միշտ օգնում ընկած տեղից միշտ բարձրանալ: Պատասխանեց ինձ սիրտն այդպես ու շրջվեց, էլ չխոսեց. Տառապանքի ձայնը միայն մթության մեջ ելևեջեց:

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ։

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սերԴու ասացիր` անձրև է, ես ա՜րև տեսա, Դու ասացիր ցու՜րտ է, իսկ ես` արևից այրվում էի… Դու ասացիր` աշու՜ն է, իսկ իմ հոգում չկան ամպեր, Եվ փաստորեն աշխարհում` մեր բևեռնե՜րն էին տարբեր…

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Սիրո գավաթից ես դեռ չեմ արբել, բայց գիտեմ արբել սիրո խոսքերից: Սիրո վարդերից երբեք չեմ քաղել, բայց ցավացել եմ նրա փշերից: Սիրո մեծ ծովում ես չեմ լողացել, անգամ չեմ փորձել դիպչել ջրերին, բայց զգացել եմ այն մեծ վտանգը, որ կարող է տալ սիրո մեծ ծովը

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սերԴու մի արտասվիր եթե նա գնա,ետ մի կանչիր թող հեռանա,եթե սիրում է հաստատ կգա,եթե չի սիրում երանի չգա..

Քեզնից հեռանալ այսօր կարող եմ .անտարբեր անցնել դա էլ կարող եմ ,քաղցր բարևել նույնպես կարող եմ ,սակայն քեզ չսիրել ներիր անկարող եմ….



Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Սիրում եմ քեզ կասես այն ժամ դու նրան ,երբ նայես աչքերի մեջ
Կողքիտ եմ միշտ կասես նրան դու այն ժամին ,երբ կբանա աչկերը ջինջ
Կանեմ ամենն ինչ կամենաս իմ սեր անգին…կասես նրան այն ժամանակ,
երբ անկողնում հիվանդ պառկած նա կլինի
Կմեռնեմ ես հանուն քեզ...կասես,երբ նա վերադառնա մութ աշխարհից,երբ տեսնի քեզ կողքին պառկած,արտասվելիս,

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Հրաժեշտի արցունքներում`միշտ տխրությու՜ն կա թաքնված, Թախիծ ու կյանք, սեր ու կարո՜տ, բայց նաև` հու՜յս... որ նա մի օր ե՜տ է գալու, նայելու է իմ կարոտա՜ծ, Սիրով լցված, ծո՜վ աչքերին

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Ես արդեն վախենում եմ , որ մի որ կհանդիպեմ այն մեկին ով ինձ անկեղծորեն կասի << ես քեզ սիրում եմ >> իսկ ես այլևս չեմ կարողանա հավատալ նրան ....♥™

Սիրում եմ քեզ ... - տղուր, հետաքրքիր, սեր

Կյանքը խաղ է, որի կանոնները չի կարելի խախտել: Այնքան կարևոր է հավատալ որ կարող ես: Երբ սիրում ես անպատասխան ուզում ես ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից ով անպատասխան սիրում է քեզ: Չկա սեր… Առանց ցավի: Ժամանակը տալիս է շատ հարցերի պատասխաններ:


A.N
11

13

2901