Copy SMS

Ինչպե՞ս ընտրել ճիշտ փողկապներ

Ինչպե՞ս ընտրել ճիշտ փողկապներ - փողկապ, հետաքրքիր, նորություն


 Փողկապները ամենահիանալի միջոցն են ընդգծելու համար տղամարդկանց գերանհատականությունը: Այդ իսկ պատճառով տղամարդն անձամբ պետք է ընտրի իր փողկապը, ոչ թե այն թողնի կնոջ հայեցողության վրա: Փողկապի ընտրության ժամանակ,  բացի սեփական ճաշակով առաջնորդվելը, գոյություն ունեն մի քանի կարևոր փաստեր, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:

 Հիշեք,   որ եթե ուզում եք դիմացինի վրա լավ տպավորություն գործել,  ապա այդ հարցում Ձեզ էապես կօգնի Ձեր փողկապը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում, ընտրել բարձր որակի կտորներից կարված փողկապներ: Դրանք պետք է  լինեն մետաքսե, իսկ փողկապի հակառակ կողմը պետք է լինի բրդյա, որը լրացուցիչ ծանրություն է հաղորդում փողկապին և այն ավելի լավ է նայվում: Ցանկալի է նաև, որ փողկապը լինի ձեռքով կարված, քանի որ  միայն ձեռքով պատրաստված փողկապներն են, որ ունենում են գեղեցիկ և անթերի կարեր: 

 Բացի այս ամենը, միշտ պետք է հիշել, որ փողկապի ընտրության ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սեփական մարմնակառուցվածքին: Ավելի նիհար, բարձրահասակ տղամարդիկ պետք է ընտրեն բարակ, նուրբ գծերով փողկապներ, իսկ ավելի գեր տղամարդկանց համար ցանկալի է կրել ավելի լայն փողկապներ:  Բայցի այդ կարևոր է նաև այն հանգամանքը, թե փողկապը ինչպիսի միջավայրի համար է  նախատեսված կրել: Հետևապես պետք է նշել, որ պաշտոնական ելույթների ժամանակ փողկապը պետք է լինի ոչ շատ խիստ, ոչ շատ վառ գույների մեջ: Ոչ պաշտոնական ելույթների ժամանակ փողկապը պետք է մի փոքր աչքի ընկնող լինի, ունենա ավելի վառ գունավորում, բայց ծիծաղ չառաջացնի մարդկանց մոտ:

 Դե ինչ, կարծում եմ կարողացա մի փոքր օգնել Ձեզ` կողմնորոշվել փողկապների ընտրության ժամանակ:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ փողկապներ - փողկապ, հետաքրքիր, նորություն

Ինչպե՞ս ընտրել ճիշտ փողկապներ - փողկապ, հետաքրքիր, նորություն

8

12

1887