Copy SMS

Ուսուցիչ(ուհի)ներ և աշակերտներ

Ուսուցիչ(ուհի)ներ և աշակերտներ - աշակերտ, ուսուցիչ, հետևանք


Բոլոր աշակերտներն էլ սիրում են չարություն անել, խոսել դասի ժամանակ, կամ գուցե չխոսեն բայց, երբ դասը արհամարում են չեն լսում` իրենց այդ պահվածքով անկախ իրենց կամքից ազդում են ուսուցիչների նյարդային համակարգի վրա: Բոլորն էլ չարություն անում են, բայց ոչ թե ամեն օր դաս խանգարել: Իրենց ընկերների աչքին  բարձրանալու համար դաս են խանգարում, չմտածելով դրա հետևանքների մասին…

Մեր մտքով չի անցնում, որ մեր ուսուցիչները հավերժ չեն, և կարող է գալ մի օր, երբ նրանք կհեռանան այս աշխարհից, և մենք չենք հասցնի նրանցից ներողություն խնդրել  մեր արածների համար…

Կարողա շատերի մոտ եղել են պահեր, երբ ուզեցել են, որ ինչ-որ ուսուցիչ(ուհի) էլ չլինի, բայց շատ դժվար է լինում երբ քեզ դասավանդած ուսուցիչ(ուհի)ը այլևս չի լինում, և երբ դու գիտակցում ես, որ կարող էիր գոնե  այնպես անել, որ նա իր վերջին օրերը հանգիստ լիներ. իր հոգին հանգիստ ավանդեր, բայց քո չիմացության պատճառով անգամ, այդ մարդը իր վերջին օրերին չի կարողացել հանգիստ ապրել և հանգիստ  ավանդել իր հոգին…