Copy SMS

Հանճարների հանճարեղ ու հիմար մահերը.

Հանճարների հանճարեղ ու հիմար մահերը. - լավ, նորություններ,


Հանճարեղ մարդիկ ժամանակ առ ժամանակ այնքան ապաշնորհ են լինում կյանքում, որ զարմանալի է` թվում է անգամ երեխան չի կարող այդքան անճար լինել: Մահը, իհարկե, ծիծաղելի փաստ չէ, բայց լինում են մահվան դեպքեր, որ չծիծաղել` նույնպես չի լինի: Հանճարեղ մարդկանց նույնքան “հանճարեղ” մահերի թոփ տասնյակ:
Հույն փիլիսոփա Խրիսիպը մահացել է ծիծաղալու արդյունքում: Նա հետևում էր, թե ինչպես է իր հարբած էշը /որին ինքն էր խմեցրել/, փորձում թուզ ուտել ծառից:
Աստղագետ Տիխո Բրագոն, ում օգնությամբ նաև Իսահակ Նյուտոնը հայտնաբերեց ձգողականության տեսությունը, մահացել է ամաչելու և ավանդույթների պատաճռով: 16-րդ դարում ընդունված չէր սեղանի շուրջ նստած ժամանակ լքել խնջույքը: Աստղագետը ուզում էր հոգալ բնական կարիքները, սակայն ամաչում էր խախտել օրենքը: Արդյունքում նա մահացավ  չափազանց երկար այն պահելու հետևանքով: Պայթեց միզային անոթը:

Հանրահայտ Jack Daniel’s խմիչքի հիմնադիր ու սեփականատեր Ջեկ Դենիելը մահացել է այն բանից հետո, երբ փորձում էր բացել իր սեփական պահոցի դուռը: Նա մոռացել էր գաղտնաբառը, զայրացել ու ոտքով հարվածել պահոցին: Ինչից հետո ոտքի մատներից մեկը վնասվածք և արյան վարակում է ստացել ու խեղճը մահացել է:
Հանրահայտ մոգ /ֆոկուսնիկ/ Հարիի Գուդինին ներկայացումներից մեկի ժամանակ ցուցադրում էր իր “արքայական հնարքներից” մեկը: Հերթական անգամ բոլոր ցանկացողներին թույլ էր տալիս ամբողջ ուժգնությամբ հարվածել որովայնին, ի ցույց դնելով որովայնային մկանների ամրությունը: Այս անգամ նրան բախտը չժպտաց. հարվածներից մեկի արդյունքում նա ստացավ ներքին օրգանների վնասվածք և մահացավ:

Տասնվեցերորդ դարի պետական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մահացել է իր հերթական փորձերից մեկի արդյունքում: Նա ցանկանում էր գործնականում հաստատել, որ կարելի է միսը թարմ պահել ոչ թե աղ անելու միջոցով, այլ ձյան: Բեկոնը արդեն մաքրած ու մորթված հավի ներսում աղի փոխարեն ձյուն է լցնում: Հավի միսը արդյունքում փչանում է, իսկ Բեկոնը մահանում սառցակալումից: Ի դեպ, կարծիք կա, որ բեկոնի անվանումը կապված է հենց նրա ազգանվան հետ :

2

0

824