Copy SMS

Հնագետները գտել են Շեքսպիրի կողմից հիմնված առաջին թատրոնը

Հնագետները գտել են Շեքսպիրի կողմից հիմնված առաջին թատրոնը - հնագետ, շեքսպիր, թատրոն


Լոնդոնի Հնագիտության թանգարանի մասնագետներին հաջողվել է պեղել Ուիլյամ Շեքսպիրի կողմից հիմնադրված առաջին թատրոնի` Curtain-ի ավերակները:

 1522թ.-ին Լոնդոնի Շորդիթչ թաղամասում կառուցված թատրոնն իր անվանումը ստացել է այն ժամանակներում հայտնի համանուն փողոցից, որտեղ այն գտնվել է: Curtain-ը համարվում է Լոնդոնի հնագույն թատրոններից մեկը և իր վաղեմությամբ գերազանցում է Շեքսպիրի կողմից ստեղծված հանրահայտ Globe թատրոնին:

 Curtain-ում են առաջին անգամ բեմադրվել գրողի աշխարհահռչակ գործերից երկուսը` «Ռոմեո և Ջուլիետ»-ը և «Հենրի 6-րդ»-ը: 1620-ական թվականներից սկսած շինությունն այլև չի օգտագործվել, իսկ ավելի ուշ ընդհանրապես ավիրվել է:

 Ըստ լեգենդի` թատրոնի այն ժամանակվա «տնօրինությունը» մեկ գիշերվա ընթացքում քանդել է փայտաշեն կառույցը և նավերի միջոցով այն տեղափոխել մեկ այլ թաղամաս` Բենքսայդ, Globe թատրոնը կառուցելու համար:

6

1

1235