Copy SMS

Սիրային բանաստեղծություններ

Սիրային բանաստեղծություններ - սեր, թախիծ, բանաստեղծություններ,


"Կարծիք"
Եթե կարծում եք, թե եսասեր եմ,
Ես իմ ՙես՚-ի չափ նրան եմ սիրում:
Եթե մտածեք, թե խաբեբա եմ,
Ինքս եմ խաբված սիրուց անխոստում:

Դուք կմտածեք, թե ձևացնում եմ.
ՈՒրիշ ձև չկա` սերս արտահայտեմ,
Կասեք` բառերը փուչ խոստումներ են,
Բառերը` “ՍԵՐ”գրքի լոկ վերնագիրն են:

Դուք կբամբասեք` հետին միտք ունի,
Այդ մասին նույնիսկ բամբասել չարժի,
Հիմա դուք կասեք` սիրելը հեշտ է, սիրվելը` դժվար,
Այո`, այդպես է, բայց ոչ անհնար:

Ինչքան խանգարեք, վատը կամենաք,
Սիրո դեմ կռվում պարտված կմնաք:
Իսկ երբ դուք տեսնեք նրան իմ գրկում…
-Իրոք,սիրում է, ի՞ նչ էինք անում:Սիրային բանաստեղծություններ - սեր, թախիծ, բանաստեղծություններ,

Սիրային բանաստեղծություններ - սեր, թախիծ, բանաստեղծություններ,
"Թե ցանկանաս"
Կողքիս այրվող խարույկի պես
Կողքիդ կայրվեմ, եթե ուզես,
Թե ցանկանաս` կողքիդ մնամ,
Հավերժ խարույկ ես կդառնամ,
Սիրո կրակ հավերժական,
Ջահ կդառնամ մեծ տաճարի,
Կնվիրվեմ խավարներին,
Դառնամ փարոս մոլորվածին,
Սուր անկյունը այս բութ դարի,
Խոսք կդառնամ առանց բառի
Կամ բազմակետը լռության,
Որը միշտ էլ վեր է բառից,
Կուզե՞ս՝ քամի, քամի դառնամ,
Բայց ամառվա տաք ու անուշ
Մեղմ հովիկը կդառնամ ես,
Որ գիշերով քո աչքերին
Փչեմ հրաշք, հեքիաթային
Երազները ողջ տիեզերքի:
Ի՞նչ կուզես դու... Կուզե՞ս՝ դառնամ
Ես քո դժկամ, նեղ օրերի
Խաչակիրը համբերատար,
Ու դեն նետեմ օրացույցից
Կյանքիդ օրերը չստացված,
Կուզե՞ս՝ մի մեծ մագնիս դառնամ
Ու ցած բերեմ աստղիկները երջանկության,
Մարգարիտներ հյուսեմ բախտիդ:
Կուզե՞ս՝ դառնամ խենթ նկարիչ,
Լույս նկարեմ քո աչքերում,
Չգիտեմ էլ` ի՞նչ կուզես դու...
Բայց ուզածս լոկ մի բան է,
Որն ինձ համար վեր է ամեն-ամեն բանից,
Ձեռքդ բռնած` ներքև նայենք
Ու տիեզերքի ողջ աստղերը ծով երկնքում
Մեր ոտքերի տակ թող լողան, փայլեն հավերժ...
Եվ այդժամ հանկարծ կհիշես հեռվից քեզ ուղղված մի հարց.
_ԿՈՒԶԵ՞Ս ԵՐԲԵՎԷ ԱՍՏՂԵՐԸ ՏԵՍՆԵԼ
ՈՉ ԹԵ ՆԵՐՔԵՎԻՑ, ԱՅԼ ՈՏՔԵՐԻԴ ՏԱԿ...Սիրային բանաստեղծություններ - սեր, թախիծ, բանաստեղծություններ, Սիրային բանաստեղծություններ - սեր, թախիծ, բանաստեղծություններ,

5

8

6721

  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-07 01:00:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Lala92
      2012-06-07 01:01:50
      մերսիիիիիիիիիիիիի (ուռա) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • ☆★❤NARI❤☆★
        2012-06-07 01:03:44
        չԱրժԻԿՆԵրրրրրրրրրրրրրրրրրր ;) ;) ;) ;) ;) ;) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (գինի) (գինի) O:) O:)
      • Lala92
        2012-06-07 01:05:04
        արժի, արժի O:) O:) O:)
      • ☆★❤NARI❤☆★
        2012-06-07 01:06:50
        O:) O:) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (խփո)
  • ℒIℒuShiK
    2012-06-07 10:55:36
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • Lala92
      2012-06-07 11:09:23
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lusine ✿
    2012-06-07 12:55:21
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)