Copy SMS

Տղամարդիկ սիրահարվում են 8, իսկ աղջիկները 45 վայրկյանների ընթացքում

Տղամարդիկ սիրահարվում են 8, իսկ աղջիկները 45 վայրկյանների ընթացքում - հետաքրքիր, տեղեկություններ


Բրիտանացի մասնագետերը իրականացրել են հետազոտություն, որին մասնակցել են 115 երիտասարդներ: Նրանց խոսակցությունները գաղտնի կերպով նկարահանվել են, այնուհետև նրանց խնդրել են, որպեսզի վերջիններս գնահատեն իրենց զրուցկիցների գրավչությունը: Այս ամենի արդյունքում պարզ է դարձել, որ տղայի հայացքը դեպի գեղեցիկ աղջիկը տևում է 8,2 վայրկյան, բայց եթե զրուցակցուհին տղային այդքան չի գրավում, նա նրա վրա նայում է ընդհամենը 4,5 վայրկյան:

Նշենք նաև, որ բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ իսկապես սիրահարվում են առաջին հայացքից, իսկ կանայք ընդհամենը 6-րդ հայացքից, որը տեղի է ունենում հակառակ սեռին տեսնելուց 45 վայրկյան անց: Այս ընթացքում աղջիկը կարող է հասկանալ, թե արդյոք դիմացի տղան համապատասխանում է իրեն թե ոչ: Այդ մի քանի վայրկյանները բավարար են, որպեսզի աղջիկները հասկանան արժե այդ տղայի հետ շփվել, թե ոչ: Նշենք նաև, որ նրանց կարծիքով աղջիկները իրենց ողջ կյանքի ընթացքում սիրահարվում և սիրում են մեկ անգամ: Իսկ ի տարբերություն աղջիկների, տղաները սիրահարվում և սիրում են 6-8 անգամ: Այս ամենը բացատրվում է նրանով, որ աղջիկները միշտ ձգտում են ունենալ կայուն հարաբերություններ և լավ ընտանիք: Իսկ տղաները գերադասում են ունենալ շատ երեխաներ և նրանց համար այնքան էլ կարևոր չէ ամուր ընտանիք ունենալը: Նրանք կարող են մի քանի կանանցից երեխաներ ունենալ:

Գիտնականների կարծիքով աղջիկներն առաջին հերթին նայում են տղաների աչքերին, դրանց գույնին և փորձում են հասկանալ, թե որքանով են այդ աչքերը ինտելեկտուալ: Այնուհետև աղջիկները ուշադրություն են դարձնում ընդհանուր արտաքին տեսքին, թե որքանով է տղան հմայիչ, ինչպես նաև ուշադրություն են դարձնում, թե արդյոք նա կրում է ամուսնական մատանի, թե ոչ: Այս ամենից հետո գնահատում են զրուցակցի սանրվածքը: Իսկ ահա ամենավերջում, գիտնականների կարծիքով, աղջիկները ուշադրոթյուն են դարձնում տղայի ձեռքերին, կոշիկներին և նրան, թե ինչպես է նա իրեն պահում հասարակության մեջ, այսինքն քայլվածքին և ժեստերին:

 

Տղամարդիկ սիրահարվում են 8, իսկ աղջիկները 45 վայրկյանների ընթացքում - հետաքրքիր, տեղեկություններ

0

2

2476

  • Ավագյան Աննա
    2012-06-06 14:56:23
    եղել ա http://www.copypaste.am/2012/06/04/%D5%BF%D5%B2%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB%D5%AF-%D5%BD%D5%AB%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-8-%D5%AB%D5%BD%D5%AF-%D5%A1%D5%B2%D5%BB%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5/ :( :( :( :( :( :(
    • Gayane
      2012-06-06 14:59:04
      Ան ջան կներես չեի տեսել, բոլոր գրառումներին ծանոթ չեմ (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ) (ախ)