Copy SMS

Իտալիա

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ


Իտալիան գտնվում է Եվրոպայի հարավում` Ապենինյան թերակղզում, Սիցիլիա, Սարդինիա ու մի քանի այլ կղզիների վրա: Նրա ափերը ողողում են Միջերկրական ծովի մաս կազմող Լիգուրիական, Տիրենյան, Հոնիական և Ադրիատիկ ծովերը: Մակերևույթը գերազանցապես լեռնային է: Հյուսիսում Ալպերն են, Ապենինյան թերակղզու երկայնքով ձգվում են Ապենինները: Կան գործող (Վեզուվ, Էտնա) և հանգած հրաբուխներ: Կլիման միջերկրածովյան մերձարևադարձային է: Ալպերը երկիրը պաշտպանում է հյուսիսային քամիներից: Այդ պատճառով էլ Իտալիայի մեծ մասում ձմեռը մեղմ է, իսկ ամռանն ուժեղ շոգեր չեն լինում: Հարավում նույնիսկ ձմռանը ցուրտ չէ:

Իտալիայի բնակչության ազգային կազմը միատարր է. 98%-ը իտալացիներ են, դավանանքը՝ կաթոլիկությունը: Կան նաև ֆրանսիացիներ, սլովեններ, ֆրիոլներ, հույներ, հայեր և այլք:

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

Ապենինյան թերակղզին Հին Հռոմի օրրանն է՝ ստրկատիրական մի պետության, որը գոյատևել է մոտ մեկուկես հազարամյակ և եղել Հին աշխարհի հզոր երկրներից մեկը: V–VIII դարերում Իտալիայի տարածքը հաջորդաբար նվաճել են օստգոթերը (գերմանական ցեղ), Բյուզանդիան, լանգոբարդները (գերմանական ցեղ), ֆրանկները: XVI դարում երկրի տարածքի զգալի մասը գտնվում էր Իսպանիայի, XVIII դարում՝ Ավստրիայի, իսկ XVIII դարի վերջին – XIX դարի սկզբին՝ Ֆրանսիայի գերիշխանության տակ: Միջին դարերում Հյուսիսային Իտալիայով էին անցնում Եվրոպայից դեպի Մերձավոր Արևելք տանող առևտրական ճանապարհները, ինչը նպաստեց իտալական վաճառաշահ քաղաք-պետությունների, հատկապես Վենետիկի և Ջենովայի հանրապետությունների բուռն զարգացմանը: Թերակղզու տնտեսական զարգացմանը մեծապես խանգարեց մի քանի դար տևած երկրի մասնատվածությունը փոքրիկ պետությունների: Եվ միայն 1870 թ-ին` երկարատև պատերազմներից հետո, թերակղզուց դուրս քշվեցին օտարերկրյա (սկզբում՝ ֆրանսիական, ապա՝ ավստրիական) զորքերը, և հիմնականում ավարտվեց Իտալիայի միավորումը մեկ միասնական թագավորության մեջ: Երկրի անկախության համար պայքարը գլխավորում էր Իտալիայի ժողովրդական հերոս Ջուզեպե Գարիբալդին:

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

 1945 թ-ի ապրիլին Իտալիա մտան անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը, և 1946 թ-ին այնտեղ հռչակվեց հանրապետություն: Այժմ, նախկին թագավորի փոխարեն, իտալական պետության գլուխը նախագահն է: Բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում է խորհրդարանին, որը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից:

Իտալիան «Մեծ ութնյակի» առաջատար պետություններից է, ունի զարգացած արդյունաբերություն ու գյուղատնտեսություն: Արտադրում են ավտոմեքենաներ, մոտոցիկլներ, նավեր, օդանավեր, էլեկտրատեխնիկական և քիմիական զանազան ապրանքներ, օծանելիք, կոշիկ և այլն: 

Գյուղատնտեսության մեջ գերակշռում է երկրագործությունը: Մշակում են խաղող (բերքատվությամբ առաջինն է աշխարհում), հացահատիկային բույսեր, եգիպտացորեն, բրինձ, շաքարի ճակընդեղ, նարինջ, կիտրոն, ձիթապտուղ: 

Իտալիան արտահանում է գինի, ցիտրուսներ ու բանջարեղեն, սննդհամի զանազան արտադրանքներ:

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

Իտալիան աղքատ է ածխից ու երկաթի հանքաքարից, բայց բավական հարուստ է սնդիկով, ծծմբով, գազով, մարմարով: Էլեկտրաէներգիայի կեսից ավելին տալիս են հյուսիսային գետերի վրա կառուցված ջրէկները: Էլեկտրաէներգիա ստանալու համար լայնորեն օգտագործվում են նաև ստորերկրյա տաք ջրերը: Գործում են մի քանի ատոմային էլեկտրակայաններ: Բազմազան ու բազմատեսակ են հանգստի ու զբոսաշրջության պաշարները: Տարեկան Իտալիա է այցելում շուրջ 35 մլն զբոսաշրջիկ:

Իտալիայի հնագույն քաղաքներն իրենց հրաշալի ճարտարապետական հուշարձաններով ու արվեստի գանձարաններով հայտնի են ողջ աշխարհին: Ամենախոշոր և հին քաղաքը մայրաքաղաք Հռոմն է: Ըստ ավանդության՝ Հռոմ անունը (իտալերեն՝ Ռոմա) առաջացել է քաղաքի ավանդական հիմնադիր Հռոմուլոսի (Ռոմուլոս) անունից: Իսկ քաղաքի խորհրդանիշը մանուկներին կերակրող գայլն է, որովհետև, ավանդության համաձայն, Հռոմուլոսին ու նրա եղբայր Հռեմոսին կերակրել է գայլը՝ Տիբեր գետի ափամերձ մի բլրի ստորոտում գտնվող քարայրում: 

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

Ապենինյան թերակղզու արևելյան մասում, Ադրիատիկ ծովի ափին, 118 կղզիների վրա է գտնվում նավահանգստային քաղաք Վենետիկը: Այստեղ փողոցներին փոխարինում են ջրանցքները: Վենետիկի Հանրապետության ծաղկուն շրջանում հարուստ վաճառականները քաղաքում կառուցել են շքեղ պալատներ (պալացցոներ), փառահեղ տաճարներ, կղզիները միմյանց հետ միացրել են նրբաճաշակ, գեղեցիկ կամուրջներով: Բայց «Ադրիատիկի մարգարիտ», «Նեպտունի մայրաքաղաք» Վենետիկն այսօր վտանգված է. այն դանդաղ ընկղմվում է ծովի մեջ, որի ալիքները երբեմն-երբեմն արդեն հասնում են քաղաքի կենտրոն:

Առնո գետի ափին է գտնվում Պիզա քաղաքը, որը հայտնի է իր ճարտարապետությամբ: Պիզայի կենտրոնի մեծ հրապարակում, որին տեղացիներն անվանակոչել են «Հրաշքների հրապարակ», գտնվում է իտալական ճարտարապետության գլուխգործոց Տաճարների համալիրը՝ Մկրտարանը, Կաթողիկեն և Կամպանիլան՝ «ընկնող» աշտարակը:

Պիզայի «ընկնող» աշտարակը կառուցվել է քարից ու մարմարից, բարձրությունը 58 մ է, կշռում է 15 հզ. տ: Բնահողը ծանրության տակ նստվածք է տվել, և, շինարարությունը դեռևս չավարտված, այն սկսել է թեքվել: Այսօր շեղումն արդեն կազմում է 5 մ 22 սմ: Պիզայի աշտարակի հիմնադրումից անցել է ավելի քան 8 դար, իսկ այն շարունակում է «ընկնել»՝ զարմանք պատճառելով հազարավոր զբոսաշրջիկների:

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

Առնո գետի ափերին է փռված նաև երկրի հնագույն և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ֆլորենցիան: Վերածննդի դարաշրջանում այս քաղաքը արվեստի և գիտության կենտրոն էր: Այստեղ ծնվել, ապրել կամ աշխատել են Իտալիային համաշխարհային հռչակ բերած նկարիչ Ջոտտոն, գիտնական ու նկարիչ Լեոնարդո դա Վինչին, քանդակագործ ու նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին, բանաստեղծներ Դանտեն ու Պետրարկան, ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյը:

Նեապոլի ծոցի ափին տարածված է գեղատեսիլ Նեապոլը, որտեղ օրնիբուն ելումուտ են անում աշխարհի տարբեր երկրների դրոշներով առևտրական նավեր: Օդն այստեղ գրեթե միշտ թափանցիկ է, և քաղաքի ցանկացած կետից երևում է  ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվող Վեզուվ գործող հրաբուխը: 79 թ-ին Վեզուվի ժայթքումից կործանվել են Պոմպեյը, Հերկուլանումը և Ստաբիան: 

Նշանավոր են նաև Իտալիայի երկրորդ արդյունաբերական քաղաք Տուրինը (այստեղ է գտնվում աշխարհում 15-րդ, իսկ Իտալիայում՝ 2-րդ «ՖԻԱՏ» ավտոմոբիլային կոնցեռնի գլխամասային գործարանը), Ջենովան (ամենախոշոր նավահանգիստը), Միլանը (աշխարհին հայտնի է իր հռչակավոր «Լա Սկալա» օպերային թատրոնով): Իտալիան քաղաքակրթության այն օջախներից է, որտեղ ավելի շատ փոփոխություններ են տեղի ունեցել, քան Եվրոպայի որևէ այլ երկրում: Այդ առումով Իտալիան անցյալի նյութական և ազգային հոգևոր մշակույթի բացառիկ թանգարան է: Այստեղ են հիմնվել աշխարհում առաջին բուսաբանական այգիները (Վենետիկ, Սալեռնո, XIV դար): Իտալիան ակնոցի (XIII դար), վերմիշելի, մակարոնի հայրենիքն է: Աշխարհում առաջին անգամ գիտությունների դոկտորի աստիճան է շնորհել Բոլոնիայի համալսարանը (1130 թ-ին): Բոլորին են ծանոթ Մարկո Պոլոյի, Ջորդանո Բրունոյի, Գալիլեո Գալիլեյի, Քրիստափոր Կոլումբոսի, Ամերիգո Վեսպուչիի, Ավոգադրոյի անունները: Իտալիայում էր, որ ծաղկեց Վերածնունդը: Այս և հետագա ժամանակաշրջաններում ապրել ու ստեղծագործել են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Տիցիանը, Պետրարկան, Ռոսսինին, Պագանինին, Վերդին, որոնց անմահ ստեղծագործությունները հանրահայտ են ամբողջ աշխարհում:

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ

Հայերն Իտալիայում

Հայերն Իտալիա մուտք են գործել շատ վաղուց: Տակավին VI–VII դարերում գերմանական ցեղերի դեմ պատերազմներում բյուզանդա-հռոմեական զորաբանակների կազմում կռվել են հայկական զորամասեր, իսկ Իտալիայի փոխարքայի պաշտոնը զբաղեցրել են հայազգի զորահրամանատարներ (Ներսես Պատրիկ, Իսահակ Հայկազն և ուրիշներ): Այդ ժամանակներին է վերաբերում նաև հայ առևտրականների և վանականների մուտքը Ռավեննա, Վենետիկ, Ֆլորենցիա, Նեապոլ, Հռոմ և այլուր, որտեղ նրանք կազմավորել են համայնքներ, հիմնել առևտրական տներ ու կառուցել եկեղեցիներ: Արդեն XII դարում իտալական 9 քաղաքներում գործել են 10-ից ավելի հայկական եկեղեցիներ, որոնց թիվը XV դարում հասել է 40-ի: 

1512 թ-ին Հակոբ Մեղապարտը Վենետիկում տպագրել Է հայերեն առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրքը»՝ հիմնադրելով հայկական տպագրությունը: Իտալիայում են գործել նաև հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին, Հովհաննես Անկյուրացին: Հայերեն գրքեր են տպագրվել նաև Հռոմում, Միլանում, Լիվոռնոյում, Պադուայում և այլուր: 1717 թ-ին Մխիթար աբբահոր գլխավորությամբ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հաստատվեց Մխիթարյան միաբանությունը, որը 2000 թ-ին միավորվեց Վիեննայի Մխիթարյանների միաբանության հետ: XVIII դարի 2-րդ կեսից միաբանությունը վերելք է ապրել հայ մշակույթի և գիտության առաջնակարգ գործիչներ Մ. Չամչյանի, Գ. Ավետիքյանի, Ղ. Ինճիճյանի, Ե. Թովմաճանի, Ա. Բագրատունու, Ղ. Ալիշանի և այլոց գործունեության շնորհիվ: Առաջին հայկական վարժարանը 1732 թ-ին հիմնել է Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում: 1834 թ-ին վարժարան է հիմնվել Պադուայում, 1836 թ-ին՝ Վենետիկում, որոնք 1870 թ-ին միավորվել են և կոչվել Մուրատ-Ռափայելյան վարժարան: 1883 թ-ից Հռոմում գործում է Լևոնյան հայկական վարժարանը: Իտալիայում է ապրել և աշխատել հայազգի հայտնի քիմիկոս Լուիջի Հակոբ Չամիչյանը: Բոլոնիայում կանգնեցված է նրա հուշարձանը, իսկ քիմիական ինստիտուտն անվանվել է «Ջակոմի Չամիչյանի ինստիտուտ»: 

Այժմ Իտալիայում բնակվում է շուրջ 3 հզ. հայ. տարբեր քաղաքներում զբաղվում են ազատ արհեստներով ու արվեստներով, կան ձեռնարկատերեր, առևտրականներ, մտավորականներ: Իտալահայ համայնքի ձևավորմանը համընթաց՝ հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող հասարակական, մշակութային, բարեգործական, երիտասարդական բազմաթիվ միություններ ու ընկերություններ, որոնց գործունեության գլխավոր նպատակը հայապահպանությունն է և հայ-իտալական հարաբերությունների զարգացումը: 

Միլանում գործում են Իտալիայի հայոց միությունը և Իտալիայի հայ մշակութային միությունը, Վենետիկում՝ «Պո-Արաքս» մշակութային ընկերությունը և Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնը, Հռոմում՝ «Զատիկ» ընկերակցությունը: Հայկական ճարտարապետություն են ուսումնասիրում Հռոմի համալսարանում, իսկ Բոլոնիայի և Վենետիկի համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ:

Այստեղ գործել են մի շարք հայտնի հայեր. գեղանկարիչներ Գ. Շլդյանը, Ժ. Օրագյանը, քանդակագործներ Հ. Վահրամյանը, Նվարդ Զարյանը, ճարտարապետ Ա. Մանուկյանը, կինոռեժիսոր Ե. Ջանիկյանը և այլք: 

Գրող, Պադուայի համալսարանի պրոֆեսոր Անտոնիա Արսլանի (Ասլանյան) «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա իտալացի հայտնի կինոռեժիսորներ Պ. և Վ. Տավիանի եղբայրները 2007 թ-ին նկարահանել են համանուն կինոնկար (արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի):

2008 թ-ի փետրվարին Հռոմի հրապարակներից մեկը կոչվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով: 


Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, Հռոմ
Իտալիա - երկիր, Իտալիա, ՀռոմԵղեք հայրենասեր

6

7

3674

  • Ꭿstx(K)
    2012-06-07 15:52:23
    (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) Իսպանիայի մասինել էլի սարքի (բռավո)
    • david199801
      2012-06-07 15:53:40
      անպայման կսարքեմ :) ճիշտն ասած մտածում էի իսպանիա թե իտալիա հետո ասեցի լավ տո ըլնի իտալիա :) :) :) էսօրվա մեջ կանեմ
      • Ꭿstx(K)
        2012-06-07 15:54:12
        Մերսի (ծաղիկ)
      • david199801
        2012-06-07 15:54:55
        խնդրեմ :)
  • ★ Lusine ★
    2012-06-07 16:06:28
    (լավ) (լավ) (լավ)
  • ℒIℒuShiK
    2012-06-07 16:07:25
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • david199801
    2012-06-07 16:09:21
    :)