Copy SMS

Հավատա՛, ժամանակը կբուժի վերքերը

Հավատա՛, ժամանակը կբուժի վերքերը - հետաքրքիր, ստեղծագործական


Ձեզ եմ ներկայացնում իմ հեղինակային ստեղծագործություններից մեկը, որն ըստ իս մեծ նշանակություն կունենա կյանքից հիասթափված և ոչ մի սպասելիքներ չունեցող մարդու համար:Սա ո՛չ բանաստեղծություն է, և ոչ էլ քառյակ:Սա պարզապես մի ստեղծագործություն է, որը բաղկացած է 2 հատվածներից` բանաստեղծական և ստեղծագործական:Նշեմ, որ երկու բաժիններն էլ փոխկապակցված են միմյանց հետ և արտահայտում են մեկ ընդհանուր գաղափար` որ ամեն ինչ անցողիկ է, պարզապես ժամանակ է պետք անցյալի դառը վերքերը բուժելու համար:

Հավատա՛, ժամանակը կբուժի վերքերը

Միշտ կանգնում եմ կործանման շեմին,

Միշտ կանգնում եմ անդունդի եզրին…

Թվում է, թե կյանքը կանգ է առնում ինձ համար,

Եվ որ սա այն վերջին կանգառն է, որից պիտի իջնեմ հավիտյան…

Թվում է, թե դադարում եմ գործել, որպես մարդ էակ

Որպես մի մարմին, որն ուզում է ապրել, որն ուզում է երջանիկ լինել;

Անցնում են օրեր, անցնում են շաբաթներ,

Եվ կարծես սրտիս վերքերը օրերի հետ բուժվեն,

Եվ կարծես հոգուս քարուքանդ շինությունը սկսում է օրերի հետ վերակառուցվել,

Վերակառուցվել ու զարգանալ`

Հասնելով ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ:

Երբ հոգիս պղտոր է լինում,

Երբ հոգիս մռայլ է լինում,

Երբ պարզապես ուզում եմ վերջ տալ կյանքիս

Ուղեղիս մի անկյունում կարծես ինչ-որ մեկը շշնջում է այն իմաստուն խոսքերը,

Որ`  <>:

Եվ հիշելով այդ խոսքերը, ես ինքնս եմ ինձ համոզում, որ չկա՛ նման բան, որ ոչ մի ժամանակ էլ չի՛ կարող թոթափել սրտիս արհավիրքը, որ ոչ մի ժամանակ էլ չի՛ կարող բուժել, չի՛ կարող մեղմացնել Աստծո կողմից ինձ տրված պատիժը…. բայց չէ՛, դա պատիժ չէր, դա փորձություն էր հատուկ ինձ համար, դա այն պահն էր, որով ես ավելի խելամիտ ու իմաստուն դարձա, որով ես կատարելագործվեցի, որով ես գնահատեցի կյանքի իրական կողմերը:

Եվ հիմա ես կանգնած եմ գրեթե բարձունքում, գրեթե իմ նպատակների ու երազանքների կատարման շեմին, և հիմա շնորհակալ եմ քեզանից Տե՛ր իմ, երախտապարտ եմ քեզ այն բանի համար, որ վերքերս բուժեցիր ԺԱՄԱՆԱԿԻ միջոցով:

6

7

1453

  • MELINE
    2012-06-07 17:06:16
    (խոնարհվել) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Ավագյան Աննա
    2012-06-07 17:07:26
    հույսով եմ O:) O:) O:) O:)
  • ℒIℒuShiK
    2012-06-07 17:07:51
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) շատ ճիշտա
  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-07 17:08:04
    ժԱՄԱՆԱԿԸ չԻ ԲՈՒժՈՒՄ ԱՅԼ ԸՆՏԵԼԱՑՆՈՒՄԱ Որ ԱՊՌԵՆՔ ԱՅՏ ՎԵրՔՈՎ
    • Lollipop
      2012-06-07 18:37:28
      Նար ջան դե ՛՛բուժել՛՛ ասվածը մի քիչ հարաբերականա, համարյա ասոցացվումա ընտելանալու հետ էլի O:)
  • время кого то лечит а меня только калечит :( :( :( :'( :'( :'(