Copy SMS

Մի պտղունց սեր

Մի պտղունց սեր - սեր, հանդիպում


Պայծառ, լուսավոր մի օր էր...

Իմ սիրած եղանակը, ջերմ արև ու մի քիչ քամի...

Քայլում եմ Երևանի ամենաերկար փողոցներից մեկով: Մաշկս քոր է գալիս. արևից ալերգիա ունեմ.... Շրջանցում եմ անցորդներին` ստվերներ փնտրելով, որ արևը հանկարծ պեպենիկներս չշատացնի կամ էլ ցան չառաջացնի....Արևից ալերգիա ունեմ...
Անհանգիստ եմ... Շուտով կգա, կգա ու կսկսվի ամեն ինչ.... միագամից կմոռանամ, որ իմ սիրած եղանակն է, որ բնության գրկում լինելն ինձ համար հաճույք է: Ըհը, հասա... մտնում եմ այգի, այն այգին, որ միշտ տեսել եմ, բայց չեմ մտել... Ոտքս խերով լինի...
Աջ ու ձախ եմ նայում... մեծահասակներ են թոռների հետ, կամ էլ սիրահար զույգեր.... վա~խ, ցայտաղբյուր, այլ կերպ ասած` պուլպուլակ.... համարյա վազում եմ, հասնում ու արևից չորացած շուրթերս ցողում ու թրջում աղբյուրի անուշ ու սառը ջրով: Մմմմմ.... ի~նչ սառն ա, համո~վ....նստում եմ բետոնե նստարանին, միացնում իմ սիրելի երգերից մեկն ու վայելում: Աչքերով փնտրում եմ քեզ:Չկաս, ուշանում ես...
Հազար ու մի անցորդ է գալիս, վայելում ջուրն ու գնում: Քիչ խեթ հայացք են գցում վրաս...Մտածում եմ.... հա, երևի տխմար դեմքով քեզ եմ սպասում....

Զանգում եմ քեզ... չդիմացա... ընդհանրապես անհամբեր եմ, դու ինձնից էլ անհամբեր ես, ինձ կհասկանաս, դու միշտ ես ինձ հասկանում...

 

- Ալո....

- Արևս, ուր ես?....

..... ես քեզ միշտ <> եմ ասում, նենց սազում ա քեզ...
- Հասնում եմ, կյանքս, մի քիչ էլ սպասի...
- Հա, արևս, արի, սպասում եմ....

Անջատում եմ հեռախոսն ու էլի սպասում... չեմ սիրում սպասել, բայց քեզ սպասում եմ...

Վայ, եկար....

Ինչի համար ա էտ սիրուն ժպիտդ?? Ինձ տեսնելով ուրախացար??? Թե քաղաքավարությունից ես ժպտում? Սիրում եմ, երբ ժպտում ես,,, ախր <>-ը ու ժպիտը քեզ շատ են սազում....

- Եկար???

- Հա կյանքս... քայլենք... 

- Հա, բայց հով տեղերով... արևից ալերգիա ունեմ...

 

Լուռ ու թեթև քայլեր, առօրյա հարցեր....

Կարոտել եմ քեզ... շատ ես նեղանում, որ քեզ լավ-լավ բաներ չեմ ասում, հետդ շատ ջերմ չեմ,,, ասում եմ չէ??? արևից ալերգիա ունեմ, ջերմություն չեմ սիրում...
Նենց եմ սիրում, որ սիրուն աչուկներդ թեթև կկոցելով ինձ նայում ես երկա~ր, զննող հայացքով,,, Ու սկսում եմ մտածել, թե դու ինչ ես մտածում...

Սիրում եմ քեզ,,, չէ, սիրահարված չեմ.... բայց ընկերական սեր էլ չի... չունեմ բացատրություն, ուղղակի սիրում եմ քեզ...

Ըհը, հասանք իմ սիրած տեղը` հին բազմոց թթենու տակ, ես ու դու,,,, Դու չես սիրում այդ տեղը, կարևորը ես եմ քեզ սիրում ու կարևոր չի, որ թութը հատիկ-հատիկ թափվում է ծառից իմ ու քո վրա..Թըփ, մեկն էլ ընկավ... Թու~, դեռ խակ էր....

Համբույր.... երկար, սպասված, կարոտով, սիրով ու կրքով համեմված.... սեր է... մի պտղունց սեր... այսօր կա, վաղը գուցե չլինի, բայց ես քեզնից գողացել եմ քո սրտի իմ բաժին սերը... իմ մի պտղունց սերը....

Հ.Գ. Ժամը 00.37.... Դու հիմա քնած ես... մտովի գալիս եմ մոտդ, պաչում աչուկներդ ու խաղում մազերիդ հետ... մեկ է` գողացել եմ ինձ պատկանող քո մի պտղունց սերը....

9

16

1113

  • Sargsyan ♡♡♡
    2012-06-08 09:39:06
    ապրես Երանուհի ջան,շատ լավն էր,մինչև վերջ կարդացի,ԲՌԱՎՈ........իսկ սա հեղինակային է՞,թե այլ կայքից եք վերցրել՞ O:) O:)
    • YeranuhiF
      2012-06-09 00:03:25
      Մերսի շատ... հեղինակային է (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • 2012-06-08 10:00:32
    (լավ) (լավ) (լավ)
  • Es Qo Nman Ei
    2012-06-08 10:01:56
    Այցելեք srory1.do.am կայք , գրանցվեք և կատարեք գրառումներ
  • MASH (Official CopyPage)
    2012-06-08 11:49:37
    Եր ջան, հաստատ քո գրածներից կլինի , ապրես պոնչո ջան (լավ)
    • YeranuhiF
      2012-06-09 00:03:51
      մերսի Մաշ ջան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ℒIℒuShiK
    2012-06-08 11:55:52
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • YeranuhiF
      2012-06-09 00:04:04
      մերսիիիիիիիիիիիիի (ծաղիկ)
  • ANNA DAVTYAN
    2012-06-09 00:22:55
    շատ լավն էր (լավ) (լավ) (լավ)
  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-09 00:24:19
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • YeranuhiF
    2012-06-09 11:44:03
    մերսինեեեեեեեեեեր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)