Copy SMS

Ազգեր, որոնք չեն համբուրվում

Ազգեր, որոնք չեն համբուրվում - համբույր, ազգություններ


 


Ինչպես պնդում են գիտնականները համբույրը դա ուղղակի ռեֆլեքս չէ, դրա ապացույցերից մեկնայն է, որ երեխանեևը չեն կարողանում համբուրել, այդ պատճառով համբուրվել  կարելի է սովորել: Իսկ գիտ՞եք, որ կան այնպիսի ազգեր, որոնց մոտ ՛՛համբույր՛՛-ը չի ծառայում որպես սերն արտահայտելու միջոց:


Նոր Զելանդիայի բնիկները հանդիպելիս շփում են իրար քթերով և այդ ժամանակ տարօրինակ ձայներ են  արտաբերում, որոնք ավելի շատ նման են խռխռոցի


Սանտա-Մարիա կզու բնակիչները միմյանց հանդիպելիս իրարից հոտ են քաշում և նույնպես շփում են քթերը:


Պապուասները` Տասմանիայի և Ֆիլիպպինների բնիկները, բարևելու փոխարեն ծանոթի քթի կամ ճակատի կողքը պահում են բուրավետ փայտիկներ:


Սոկոտրա կզու բնակիչները, որը գտնեվում է Հնդկական օվկիանոսում, հանդիպելիս համբուրում են ուսերը:


Տոնգա կամ այլ կերպ ասած` Ըկներության կղզիներում, հանդիպելիս դիմացինի ձեռքը դնում են սեփական քթի կամ բերանի վրա:


Չիտտահոնգում, որը գնվում է Բանգլադեշի արևելքում, կան ցեղեր, որտեղ ՛՛համբուրիր ինձ՛՛ արտահայտություն չկա, դրա փոխարեն իրենք ասում են  «հոտոտիր ինձ»:


Բրիմանյացիների մոտ ողջույնը կոչվում է nomtschi (nom – հոտ, tschi – ներշնչել) ինչպես հասկացաք իմաստը կայանում է դիմացինի հոտը ՛՛ներշնչելու՛՛ մեջ:


Չինացիները հանդիպելիս դիպչում են միմյանց քթերով, կամ քթով դիպչում են դիմացինի այտին:


Ժամանակակից Ճապոնիայում համբուրվելը, այն էլ ներկաների մոտ, անվայել է, այդ պատճառով ճապոնական ֆիլմերում համբուրվող զույգ դժվար գտնեք: Սակայն դրա հետ մեկտեղ կա ՛՛ճապոնական համբույր՛՛ հասկացություն: Այս համբույրի ժամանակ զույգերը պիտի կանգնեն իրարից հեռու, դեպի առաջ թեքվելով և դիպչեն միմյանց միայն շուրթերով:


3

17

1105