Copy SMS

Բնության հրաշքները

Բնության հրաշքները  - բնություն, հրաշք


Բնությունն անկրկնելի գեղեցկությամբ տեղանքներ է նվիրաբերել մարդուն, ով, սակայն, այդ ամենին վարձահատույց է  լինում շրջակա միջավայրի համատարած աղտոտմամբ:Բնության հրաշքները  - բնություն, հրաշք

Ցանկանում եմ ներկայացնել մի քանի գեղեցիկ բնության նկարներ որը կստիպի մարդկանց զգոն լինել և չաղտոտել մեր շրջակայքը:

1. Սառեցված ալիքներ (ԱՄՆ). ավազե լեռներ (Great Sand Dunes), դրանք փռված են Կոլորադոյի հարավ-կենտրոնական շրջանի Սանգրե դե Քրիստո լեռան լանջին, միշտ շարժվում են եւ ընդունում տարբեր ձեւեր: Երբեմն այդ ավազե հողմերի բարձրությունը հասնում է 210 մետրի:


Բնության հրաշքները  - բնություն, հրաշք

2. Կրակոտ ջրվեժ, Կալիֆոռնիա (ԱՄՆ). Հայտնի Հորսիթայլ ջրվեժը գտնվում է Յուսեմիթիի ազգային արգելոցում: Այն հետաքրքիր է նրանով, որ սկսում է տեղաշարժվել միայն ձմռանը եւ վաղ գարնանը: Բացի այդ` ջրվեժն ունի նաեւ շատ անսովոր օպտիկական երեւույթներ. երբ դիտում ես դիմացից, տպավորություն է ստեղծվում, որ ջրային այդ հոսանքը դուրս է թափվում կրակի նման: Այդպիսի տեսարան ստեղծվում է արեւի ճառագայթների շնորհիվ, որոնք շողում են ջրի վրա` այն լրացնելով վառ կարմիր գույնով

Բնության հրաշքները  - բնություն, հրաշք

3. Բազմագույն գետեր (Կոլումբիա). Կոլումբիայի հարավային շրջանի ազգային արգելոցը փռված է 650 հազար քմ տարածքի վրա: Այն հայտնի է իր ջրվեժներով, մարգագետիններով եւ կիլոմետրերով ձգվող հովիտներով: Առանձնապես աչքի են ընկնում փոքրիկ գետակները, որոնք, կարծես, ներկված լինեն վառ գույներով, սակայն այդ գույները եւս ստեղծված են բնության կողմից: Գետակները զարդարում են ալ կարմիր մամուռները եւ այլ` հազվադեպ պատահող գունավոր ջրային բույսեր:


Բնության հրաշքները  - բնություն, հրաշք

4. Մարասյան բնապատկերներ (Պերու). Մարասի աղի հանքերը օգտագործվել են դեռեւս ինկերի կայսրության օրոք: Հանքը բաղկացած է 3000 հատվածից, որոնք միասին ստեղծում են հրաշալի տեսարան: Այդ տեսարանից տպավորված զբոսաշրջիկներին տեղացիները առաջարկում են նաեւ մասնակցություն ունենալ հին տեխնոլոգիայով աղ արտահանելու գործին:

Բնության հրաշքները  - բնություն, հրաշք

5. Բուսական դրախտ (Եմեն). Սոկոտրա կղզին համարվում է Եմենի եւ ամբողջ արաբական աշխարհի մարգարիտը: Կղզում աճում է ավելի քան 900 տեսակի բույս, որոնցից 3-ը` էնդեմիկ: Նման բուսական բազմազանություն կա նաեւ Մավրիկիայում եւ Խաղաղ օվկիանոսում գտնվող Գալապագոսյան կղզիներում, սակայն երկուսն էլ իրենց բույսերի տեսակներով չեն կարող մրցել Սոկոտրայի հետ:


Բնության հրաշքները  - բնություն, հրաշք


6. Սառցե անապատը (Անտարկտիդա). Անտարկտիդայի հյուսիսում գոյություն ունի շատ հետաքրքիր վայր` երեք չոր տարածություններ` Վիկտորիա, Ռայթ եւ Թեյլոր անվանումներով: Այս տարածքները շրջապատված են բարձրադիր սառցե ժայռերով: Մոտավորապես 8000 կմ հողը ծածկված չէ ո’չ սառույցով եւ ո’չ էլ ձյունով: Այդ տարածքներից յուրաքանչյուրն ունի սառած լիճ: Դրանցից ամենամեծը` 4 մետր խորությամբ Վանդա լիճն է, որը ունի 60 մետր երկարություն եւ ծածկված է սառույցով: Ի դեպ, սառույցի տակ ջրի ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ +25 C-ի:


Բնության հրաշքները  - բնություն, հրաշք

7. Դժոխքի դարպասներ (Եթովպիա). Եթովպիայի Դանաքիլի անապատում է գտնվում Էրտա Ալե հրաբուխը, որն ունի նաեւ այլ անվանումներ` «Ծխացող սար» կամ «Դժոխքի ճանապարհ»: Ըստ հաշվարկների` այն 600 քմ տարածքով լիճ է, որ լցված է մեր մոլորակի ներսից բխող թեժացող լավայով: Սա ոչ մշտապես գործող հրաբուխներից մեկն է, որը մեկի փոխարեն ունի լավայի 2 լիճ:

Բնության հրաշքները  - բնություն, հրաշք

8

11

7772

  • Sოﺁℓε ...♡
    2012-06-08 20:03:52
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) հետքրքիր էր ապրես
    • L....O....
      2012-06-08 20:07:22
      (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) մերսիիիիիիիիիիիի
  • Emi Li
    2012-06-08 20:05:44
    ազմագույն գետեր (Կոլումբիա). :O :O :O :O :O :O :O :O
  • L....O....
    2012-06-08 20:07:03
    ազմագույն թե բազմագույն՞ :D (:|
    • Emi Li
      2012-06-08 20:40:25
      օյ՞՞՞ բազմագույն ]:) ]:)
  • ☆Viki ☆ FCB.........
    2012-06-08 20:30:15
    լավնա.................... (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • ★ Lusine ★
    2012-06-08 20:39:28
    (լավ) (լավ) (լավ)
  • Margaryan1
    2012-06-11 23:54:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ingridochka.1
    2012-06-14 08:57:14
    սհատ գեղեցիկ են
  • ingridochka.1
    2012-06-14 08:57:18
    ]:) ]:)
  • AnnaMaria
    2012-06-20 10:14:16
    Գժվելու էէէէէէէէէէէէէէէէէէէէէ :O :O :O :O