Գնդապետ Սանդերսի հաջողության պատմությունը...
Բոլորս էլ գոնե մեկ անգամ գնացել ենք KFS և պաշտում ենք այդքան համեղ, բայց միևնույն ժամանակ այդքան վտանգավոր կարտոֆիլային ֆրին կամ հավի թևիկները, սակայն ոչ բոլորս գիտենք դրանց ստեղծման պատմությունը:Անպայման կարդացեք շատ հետաքրքիր ա:Դե ինչ գնացինք:
KFS ցանցի հիմնադիր Հարլանդ Սանդերսը ծնվել է 1890 թվականին Հենրիվիլլում`Իռլադիա: Մանկուց Հարլանդը վարպետորեն կերակրատեսակներ էր պատրաստում, բայց նրա հիմնական կիրքը հավով ուտեստներն էին:
Երիտասարդ տարիքում Հարլանդն իր ուժերը փորձեց գյուղատնտեսությունում, զինված ուժերում, աշխատել է որպես հսկիչ տրամվայում, դարբնի օգնական և գնացքում հրշեջ, բայց սերը դեպի հավը և երազանքը ստեղծել յուրահատոուկ համը, որոշեցին նրա ապագա ճակատագիրը: Նրա անհավատալի նպատակասլացությունը, ոչ ստանդարտ մտածելու կարողությունը և յուրաքանչյուրի հետ լեզու գտնելու ընդունակությունը հանգեցրին նրան, որ 1930 թվականին նա բացեց իր առաջին սրճարանը, որտեղ սկսվեց պատրաստել հավով կերակուրներ: Արդեն 5 տարի անց նա ստացավ Կենտուկիի կառավարչի պաշտոնական ճանաչում` շնորհիվ մեծ ներդրման և հանրային սննդում ակնաու նվաճումներ ունենալուն. գնդապետի պատվավոր կոչում:
Իր ողջ կյանքը Գնդապետը նվիրել է սիրելի գործին: Նրա երազանքը իրականացավ: Գնդապետը ստեղծեց իր հայտնի գաղտնի 11 խոտաբույսերից և համեմունքներից բաղադրատոմսը,որն արդեն 80 տարուցավել հանդիսանում է KFS-ի հանրահայտ համի հիմքը: Ավելի ուշ կծու համի սիրահարների համար ի հայտ եկավ ոչ պակաս հայտնի Hot and Spicy բաղադրատոմսը:
Գնդապետ Սանդեսի խելահեղ հաջողությունը արդյունք էր կերակրատեսակներիորակի և համի նկատմամբ նվիրական վերաբերմունքի, աշխատասիրության և նպատակասլացության: Յուրաքանչյորը պետք է երազանք ունենա: Բայց միայն երազելը բավարար չէ, պետք է գործել,-ասում էր նա:
Դե ինչ հուսով եմ հավանեցիք:
★ Lusine ★
2012-06-08 18:03:57I.K.
2012-06-08 18:04:38Sოﺁℓε ...♡
2012-06-08 18:04:54I.K.
2012-06-08 18:05:12НаС бОлЬшЕ нЕт-МаШкО
2012-06-08 18:06:46I.K.
2012-06-08 18:08:13I.K.
2012-06-08 18:08:13