Copy SMS

Բանաստեղծություն + նկար (3)

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ


Ամեն անգամ քեզ տեսնելիս
Հոգիս խինդով է լցվում,
Քո աչքերի անհուն լույսից
Սրտիս կարոտն եմ առնում,
Քո մի հայացքն ինձ տալիս է
Կյանքի, մտքի նոր թռիչք,
Երբ նայում ու լուռ ժպտում ես
Մոռանում եմ ցավ ու վիշտ,
Քո հետ ապրած մի վայրկյանն
Ինձ դարձնում է երջանիկ:
ՈՒ իմ մտքում միշտ պահում եմ
Ես քո դեմքը գեղեցիկ:
Դու իմ սերն ես, իմ արևն ես
ՈՒ իմ լույսն ես խավարում
Իմ սրտում ու իմ մտքում,
ՈՒ իմ բոլոր երազներում:Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,
Երբ մենակության լալկան ուռենին
Կըթեքվի մի օր քո ճամփի վրա։

Ձայնըս կըլսես հեռու ձորերից,
Ինչպես հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կտաս անունըս նորից
Եվ ունայն հույսով կընետվես փողոց։

Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,
Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կշրջես անվերջ,
Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին։Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգԲանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ


Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Ներիր սիրելիս
Քեզ ցավ պատճառող բառերիս համար
և սիրո համար
Որ մղել են ինձ անվերջ խենթության
Ներիր սիրելիս,
Որ քեզ սիրելով պաշտել եմ նաև
Բարձրացրել եմ քեզ սրբության գահին
Խղճի, բարության ու արդարության
Աստված եմ կարծել
Եվ չեմ ընդունել, որ դու կարող ես
հանկարծ սխալվել:
Ներիր սիրելիս

Եվ այս մենության

և այս տխրության

և անվերջ տանջող կարոտի համար

Ներիր սիրելիս.Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգԿԱՐՈՏ
Կարոտ…… կարճ ,փոքրիկ մի բառ
խոր իմաստ ունես խորհելուց հետո
Ինչքան հայի մոտ ապրում ես ու կաս
Ինչքան հայի սիրտ ճզմում ես այսօր .

Ինչու դու եկար մեխվեցիր մեր մեջ
Արցունք քամելով տանում ես քեզ հետ,
Որ մեղքի համար , որ ցավի դիմաց
Դու էլ չգիտես , չգիտենք մենք էլ.

Կարոտ տան համար ,կարոտ փողոցի
Քարի ու հողի , ծառի ու ծաղկի
Կարոտ ընկերոջ , լավ հարևանի ,
էլ չասաց …եղբոր ու հարազատի.

Մեր վանքերը կուռ ,ջրերը զուլալ,
խաչքարերն անթիվ –անթիվ ,անհամար,
Ղողանջ զանգերը հին–հին վանքերի ,
շիրիմները մեր հարազատների …

էհ, որը թվեմ , որ մեկը նշեմ ,
Ինչքան էլ թվեմ , վերջը չեմ գտնի,
Ախ, կարոտ–կարոտ, ում մտքով կանցներ ,
Որ մեջդ այդքան ուժ կգտնվեր……

Հաճախ մի փոքրիկ հեղձուկ կոկորդում
Հանգիստ չի տալիս , լալիս ես , լալիս,
Ինչ է սա արդյոք , մտածում եմ լուռ ,
Ախ սա կարոտ է , կարոտը մրմուռ.

Տեր իմ , ինչքան է ինձ կարոտը նեղում ,
Նեղում ու ճզմում , զգացնել տալիս,
Մի բան ես գիտեմ , գիտեն շատերն էլ,
Մենք կարոտի դեմ անուժ ենք եղել.......Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
–Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը իմ հոգին տանջում է համառ:

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ,
Մի թովիչ երազ.
–Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս:


Սակայն չեմ կարող ես նրան ատել–
Սիրում եմ նրան.
–Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս- հանգրվան…


Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ, քաղցր արբանք:
–Օրհնըված եք դուք, սեր, ցնորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

 

 

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Չգիտեմ  ինչու, բայց  ես  միշտ  ուզում  եմ
որ  հանդիպեմ  քեզ,
թեկուզ  դրանից  ոչինչ  չստացվի,
բայց   միևնույն  է  նորից  հանդիպեմ։
Հանդիպենք  այնպես  ինչպես  շատ  վաղուց,
ջերմ  ու  սրտաբաց,
բարեկամների  նման, որպես   դասընկեր,
ու  խոսենք  անմիտ, դատարկ  բաներից,
Խոսենք  կյանքից, խոսենք  աշխարհից,
բայց  ոչ  իմ  սիրուց,
Խոսենք  թեկուզա  ստղերի   մասին,
բայց  սիրո  մասին  արի  չխոսենք:
Չխոսենք  քանիդեռ  ինքդ չես սիրում
Ուխորթ է թվում, երբ քեզ են սիրում...Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ


Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Որքան եմո ւզում  քեզ  ամուր  գրկել:
Որքան եմ ուզում քեզ հետ զրուցել,
Քեզ հետ  ծիծաղել
Եվ քեզ հետ  լռել:
Որքան եմ  ուզում քեզ հետ  երազել,
Ք  ոկողքին  քայլել ,
Աչքերիդ  նայել:
Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Շունչդ  ամեն  պահ  առնել ու լսել:
Որքան  եմ  ուզում  քո  բույրից  արբել,
Անկեղծ   աչքերիդ  խորքը  ընկղմվել,
Քեզ  սիրել,
Սիրվել,
Ինձ  քո  մեջ  գտնել,
Եվ  քեզ  հետ  ապրել,
ՈւղղակիԱպրելԲանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ


Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգՀՈԳԻՍ ՄԻՇՏ ԿԱՆՉՈՒՄ Է ՔԵԶ,
ԳԻՏԵՄ,ՈՐ ԳԱԼՈՒ ԵՍ,
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՒՆԱԿ Է ՔՈ ՍԵՐԸ...
ՈՒՐԵՄՆ,ԵՐԱԶՆԵՐՍ ՄԻ ԴԱՐՁՐՈՒ ՑՆՈՐՔ,
ԴՈՒ ԻՆՁ ԻՐԱԿԱՆ ԵՍ ՀԱՐԿԱՎՈՐ...Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգԵՐԻՐ, ԲԱՅՑ ՊԻՏԻ ՍԻՐՏՍ ՔՈ ԱՌԱՋ ԲԱՑԵՄ
ՆԵՐԻՐ, ԲԱՅՑ ՍԻՐՏՍ ՇԱՏ Է ՏԱՌԱՊԵԼ
ՍԻՐՏՍ ՈՐ ԱՅՆՔԱՆ ՑԱՎ Է ԻՆՁ ՏՎԵԼ
ՊԱՃԱՌՆԵԼ ԱՅՆ Է ՈՐ ՔԵԶ ԵՄ ՍԻՐԵԼ.
ՏԱՆՋՎՈՒՄ ԵՄ ԱՆՉԱՓ, ԼԱԼԻՍ ԱՆԴԱԴԱՐ
ՈՒ ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ
ՆԵՐԻՐ ԲԱՅՑ ՍԻՐՏՍ ԼՈԿ ՔԵԶ Է ՍԻՐՈՒՄ
ԵՎ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՈՐ ԴՈՒ ԻՆՁ ՀԱՍԿԱՆԱՍ 
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՆԵՐԵԼ ԻՆՁ ԿԱՐՈՂԱՆԱՍ
ՈՐ ՄԵՂՔ ԵՄ ԳՈՐԾԵԼ ՈՒ ՍԻՐԵԼ ԵՄ ՔԵԶ.
ՍԻՐՏՍ ՈՒԶՈՒՄ Է ՓԱՐՎԵԼ ՔՈ ՍՐՏԻՆ
ՈՒ ՀԱՅՏՆԵԼ ՍԵՐՍ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ.
ՍԻՐՏՍ ՈՒԶՈՒՄ Է ՈՐ ԻՐԵՆ ՆԵՐԵՍ
ՈՉ ԹԵ ԱՆԴԱԴԱՐ ՆՐԱՆ ՆԱԽԱՏԵՍ
ՆԵՐԻՐ ՈՐ ԱՅՍՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ ՔԵԶ
ԱՆՀՈՒՅՍ ՄՈԼՈՐՎԱԾ ԽԵԼԱԳԱՐԻ ՊԵՍ.
Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգՄեկել  էս  մի  քանի  երգը  անպայման  լսեք



  • arsen hayrapetyan – shat shat

  • Sargis Araqelyan – Ari

  • Sash – miakoxmani ser

  • Vova – Over mexavor

Բանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգԲանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգԲանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգԲանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգԲանաստեղծություն + նկար (3) -  նկար, բանաստեղծություն, եռգ

8

9

4345

  • M.MARIAM
    2012-06-09 15:04:39
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ★ Lusine ★
    2012-06-09 15:05:15
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Sოﺁℓε ...♡
    2012-06-09 15:05:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ) :( :(
  • մերսիներ (ծաղիկ)
  • -E)ℳanukyan (◔̯◔)
    2012-06-09 15:09:06
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ,,,,,,,,,,,,,, (բռավո) (բռավո) (բռավո)
  • ու մի բանել ասեմ ճիշտա ես չեմ գրել,բայց էս ամենը իմ սրտի խոսքերն են :( :(
    • Lianna
      2012-06-09 16:42:43
      մերսի......էս պոստի համար (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Ավագյան Աննա
    2012-06-09 16:21:11
    Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս: Սակայն չեմ կարող ես նրան ատել– Սիրում եմ նրան. :( :( :( :( :( :( .......................... (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)