Copy SMS

Cartier օծանելիքը՝ Հայաստանում

Cartier օծանելիքը՝ Հայաստանում - օծանելիք, նկարներ


Cartier օծանելիքը՝ Հայաստանում - օծանելիք, նկարներ

Cartier օծանելիքը՝ Հայաստանում - օծանելիք, նկարներ

Հունիսի 6-ին Հայաստանում կոսմետիկական մի շարք ապրանքանիշեր ներկայացնող «Լեսօնա» ընկերությունը «Armenia Marriott» հյուրանոցում անցկացրեց աշխարհահռչակ Cartier բրենդի օծանելիքների շնորհանդես:

Շնորհանդեսը սկսվեց Cartier ոսկերչական տան փիլիսոփայությունը ներկայացնող «Ոդիսևս» գովազդային հոլովակի ցուցադրությամբ: Այն փոքր ֆիլմ էր՝ հագեցած բարձրակարգ համակարգչային գրաֆիկայի տարրերով ու ներծծված ոսկերչական տան շքեղությունն ու նրբաճաշակությունը հրաշալի կերպով ցուցադրող տեսարաններով: Հոլովակի «գլխավոր դերերում» էին ոսկերչական տան խորհրդանիշ ընձառյուծը և ոսկեկուռ վիշապը, որը, ասես, հրավիրում էր դիտորդին արևելքին հատուկ շքեղությամբ մի աշխարհ՝ վերջում վերածվելով հայտնի չինական մեծ պատի:

Շնորհանդեսից հետո նախասրահում բոլորին սպասվում էր իսկական ֆրանսիական ֆուրշետ, ուր կարելի էր համտեսել ֆուագրա, ֆրանսիական պանիր և, իհարկե, անչափ համեղ աղանդեր:


Cartier օծանելիքը՝ Հայաստանում - օծանելիք, նկարներԱյսուհետ Cartier Parfums ընկերությունը ներկայացված է Հայաստանում իր հրաշալի օծանելիքներով` «Լեսօնա» ընկերության շնորհիվ:

Cartier օծանելիքը՝ Հայաստանում - օծանելիք, նկարներ

6

15

2317