Copy SMS

Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում.Ֆրանսիա

Ինչպես են «ՍԻՐՈՒՄ» արտասահմանյան տարբեր երկրներում.Ֆրանսիա - հետաքրքիր, երկրներ, Ֆրանսիա


Ֆրանսիան ասոցացվում է ռոմանտիկայի և գեղեցիկ հարաբերությունների հետ: Էֆելյան աշտարակ, շամպայն և նրբակիրթ ֆրանսիացիներ… Բայց այս երկրում ամեն ինչ այնքան էլ հեքիաթային չէ, ինչպես մենք ենք պատկերացնում:


Ֆրանսիացիները չեն սիրում ռոմանտիկ անակնկալներ անել և ծաղիկներ նվիրել: Առաջին ժամադրության ամենից հաճախ հրավիրում են նախաճաշի կամ լանչի: Ընթրիքի հրավերը կնոջ նկատմամբ անարգանք է համարվում: Ֆրանսիացիների մեծ մասը պատրաստ են վճարել ձեր հաշիվը, բայց միայն այն դեպքում, եթե նրանք իրոք ձեզ հավանել են: Իսկ եթե ոչ, ապա բարի եղեք ձեր սուրճի համար ինքներդ վճարել:


Ֆրանսիայում շատ տարածված են քաղաքցիական ամուսնությունները: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայում բաժանությունների տոկոսն ավելի բարձր է, քան մնացած այլ երկրներում:


Վաղաժամ ամուսնություններն այստեղ հազվադեպ են պատահում, ինչպես նաև վաղաժամ հղիությունները:


Ֆրանսիայում ընտանիքի գլուխը տղամարդն է: Բայց պարտադիր չէ, որ տղամարդը լինի ընտանիքի հիմնական վաստակողը: Ըստ վիճակագրության, 48% ֆրանսիացի զույգերի  կանայք տղամարդկանցից ավելի շատ են վաստակում: