Copy SMS

Մոուրինյոի պատասխանը Չավիին

Մոուրինյոի պատասխանը Չավիին - Իսպանիա , Չեմպիոններ, Մադրիդ


Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Canal+-ին տված հարցազրույցում նշել էր. Մոուրինյոն չի մտնի ֆուտբոլի պատմության մեջ: Բարսելոնան միշտ օրինակ է ծառայել բոլորի համար, իսկ Ռեալը չի կարող նույնը իր մասին ասել: Ինչպես գրում է պորտուգալական Record-ը՝ Մոուրինյոն բացասաբար է ընդունել այս խոսքերն ու խորհուրդ է տվել Չավիին, որ զբաղվի նրանով, ինչը լավ է ստացվում իր մոտ՝ ֆուտբոլ խաղալով: Հոդվածում նաև նշված էր, որ Մոուրինյոյի կարծիքով ողջ բարսելոնիզմի կուռքը դառնալու համար Չավիին հարկավոր չէ սիրալիր ու մարդասեր լինել: Առանց այս հատկանիշների նա արդեն դարձել է կատալոնցիների կուռքը: Իր հերթին Մոուրինյոյի խոսնակ Էլադիո Պարամեսը Twitter-ի իր էջում նույնպես պատասխանել է Բարսելոնայի երկրորդ ավագին. Սենյոր Չավի, վերականգնեք Ձեր հիշողությունն ու մի՛ մոռացեք, թե ով Ձեզ օգնեց ու աջակցեց այն օրերին, երբ Դուք դեռ ոչ ոք էիք ու առաջին քայլերն էիք կատարում ֆուտբոլում: Մի քանի րոպե անց, մի փոքր մեղմացնելով հեգնական ոճը, Պարամեսը, ավելացրել է. Սենյոր Չավի, ֆուտբոլի պատմության մեջ մտնելու համար պետք է հաղթել Եվրոպայի 5 երկրների ազգային առաջնություններում: Մոուրինյոն դեռևս հաղթել է 4 երկրում:Մի խոսքով Չավիի պորտը տեղնեն դրել երկուսով......

Մոուրինյոի պատասխանը Չավիին - Իսպանիա , Չեմպիոններ, Մադրիդ
Մոուրինյոի պատասխանը Չավիին - Իսպանիա , Չեմպիոններ, Մադրիդ
Մոուրինյոի պատասխանը Չավիին - Իսպանիա , Չեմպիոններ, Մադրիդ