Copy SMS

Ալեքսանդր Շիրվանզադե. Պատվի Համար

Ալեքսանդր Շիրվանզադե. Պատվի Համար - ֆիլմ, թատրոն


   Մովսիսյան Ալեքսանդրը` ում գրական անունն է Շիրվանզադե, ծնվել է Շամախիում: Գումար աշխատելու և ընտանիքին օգնելու նպատակով Շամախիի գավառական և ռուսական դպրոցներում սովորելուց հետո մեկնել է Բաքու: Շիրվանզադեն գրել է շատ վեպեր, դրամաներ, վիպակներ և նովելներ: Նա 1930 թվականին դարձել է Հայաստանի ժողովրդական գրող: Նրա «Պատվի համար» դրաման կյանքի իրական, ռեալիստական պատկեր է: Այն բաղկացած է 4 արարվածներից, իսկ արարվածներն էլ մի շարք տեսիլներից: Դրաման ունի պարզ կառուցվածք, ուստի այն դժվար չէ բացահայտել: «Պատվի համար» դրաման պատկերում է հայ նոր ձևավորվող բուրժուազիայի կյանքը 19-րդ դարի վերջին, այսինքն այն շրջանում, երբ լայն գործունեություն էին կատարում արդյունաբերող կապիտալիստները, և երբ պայքար էր ընթանում կեղեքիչների և բանվորների միջև: Շիրվանզադեն այս դրաման գրելիս պիեսի գործող անձանց նախատիպերը տեսել է իրական կյանքում: Իր հուշերում նա գրել է, որ առօրյա կյանքում հարուստները կոկորդից բռնած պատին են սեղմում ազնիվ աշխատանքով ապրողներին` աշխատավորներին, կողոպտում են նրանց ու խեղդում: Դա է վկայում դրամայում Անդրեաս Էլիզբարյանի խոսքերը.«Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտքով խփես, խորը գցես, ոչ թե ձեռից բռնես, բարձացնես»: Զորեղները առաջ էին ընթանում, տապալելով տկարներին, առանց ետ նայելու շարունակում էին իրենց ճանապարհը: Այդ պատճառով Շիրվանզադեն ընտրել է Անդրեաս Էլիզբարյանին և Սաղաթելին, պատկերել է նրանց այնքան բացասական և գարշելի, ինչպիսին նա տեսել է իրական կյանքում: Իր դրամայում Շիրվանզադեն ոչ միայն ցույց է տալիս փողի ու կեղծիքի վրա հիմնված կյանքը, այլև փորձում է անարդարությունը վերացնելու ճանապարհներ ցույց տալ: Դրաման կոչվում է «Պատվի համար», որովհետև մի քանի անգամ շոշափվում է պատվի խնդիրը. յուրաքանչյուր հերոս պայքարում է իր պատիվը փրկելու համար: Հենց առաջին արարվածում, երբ ներս է մտնում Էլիզբարյանների 2-րդ որդին` Սուրենը, ով հորը չէր սիրում, համոզում է քեռուն` Սաղաթելին, իր պատիվը փրկել` տալով թղթախաղի պարտքի գումար: Երբ մերժվում է, այդ կեղծ պատվասերը քեռու ձեռքից խլում է դրամապանակը, վերցնում է 300 ռուբլի` խոստանալով, որ կվերադարձնի հնգապատիկը հոր մահվանից հետո,  երբ ստանա ժառանգություն: Դրամայում Անդրեաս Էլիզբարյանը ունի 4 զավակ: Ավագը Բագրատն է, ով օգտագործում էր հոր փողերը իր սեփական գործարանը կառուցելու համար: Էլիզբարյանի ավագ աղջիկը` Ռոզալիան, դիմում էր հորը, երբ գումար էր պետք լինում: Շիրվանզադեն դա պատկերել է մի դրվագում, երբ Ռոզալիան Փարիզից պատվիրում է մի գլխարկ, որը արժեր 90 ռուբլի: Էլիզբարյանների տան սպասավոր Վարդանի կարծիքով, այդ գումարով Շամախիում կարելի է տուն կառուցել: Կրտսեր որդուն` Սուրենին, ընտանիքը անառակ որդի էր համարում: Նա չէր կարողանում ապրել առանց փողի, իսկ երբ ձեռքին գումար էր հայտնվում, իսկույն ծախսում էր, սպառում էր ռեստորաններում և հարբած տուն էր գալիս` բացատրելով, որ փողը ձեռքի կեղտ է, նրանից պետք է շուտ ազատվել: Անդրեասի կրտսեր աղջիկը` Մարգարիտը, միակն էր, ով անշահախնդիր սիրում էր հորը, հարգում էր ընտանիքի բոլոր անդամներին: Անդրեաս Էլիզբզրյանի կինը` Երանուհին, ժամանակից շուտ ծերացած, նիհար կին էր, իսկ նրա եղբայրը` Սաղաթելը, մի խորամանկ 50 տարեկան անձնավորություն էր, ով անհամբեր սպասում էր Անդրեաս Էլիզբարյանի մահվանը, որ Սուրենից ստանար իր պարտք տված գումարների հնգապատիկը, բայց միաժամանակ վախենում էր, որ ինքը Էլիզբարյանից շուտ կհեռանա աշխարհից: Վերջին արարվածում Անդրեաս Էլիզբարյանը հարստության համար դիմում է ստոր քայլի: Նա կողոպտում է սեփական աղջկան` Մարգարիտին` գողանալով նրանից թղթեր, որոնք ապացուցում էին, որ Էլիզբարյանի ժառանգության կեսը պատկանում է ուրիշին: Այդ թղթերի տերը` Օթարյանն էր, որը սիրում էր Մարգարիտին: Նրան վստահելով տվել էր այդ թղթերը, որպեսզի Մարգարիտը համոզվի, թե ինչպիսի ստոր անձնավորություն է նրա հայրը: Անդրեաս Էլիզբարյանը իր պատիվը փրկելու համար աղջկանից գողանում է թղթերը, այդպիսով պատվազրկում աղջկան, որին վստահում ու հավատում էր Արտաշեսը: Մարգարիտը գնում է հոր մոտ, աղաչում, խնդրում, որ վերադարձնի այդ թղթերը, վերադարձնի իր պատիվը, իսկ հայրը նրան չի լսում: Նա գրասեղանից հանում է այդ թղթերը և նետում վառվող բուխարու մեջ: Երբ գալիս է Օթարյանը և Մարգարիտից պահանջում թղթերը, Մարգարիտը հարգելով հորը ստում է Օթարյանին, թե թղթերը ինքն է այրել: Անդրեասը, ով առաջ ծնկաչոք աղոթում էր Օթարյանին, այդտեղ արդեն փորձում է դուրս վռնդել նրան. չէ՞ որ բոլոր ապացույցները այրվել են: Այդ պահին կրակոց լսվեց: Բոլորը ցնցվում են: Այս տեսիլը դրամայի գագաթնակետն էր: Մարգարիտը ինքնասպան եղավ: Սուրենը` որը ոսկի երիտասարդության ներկայացուցիչն էր, ավելի բարոյական է գտնվում և չի վախենում հոր երեսին շպրտելով հետևյալ խոսքը.
– Որդեսպան:
Շիրվանզադեն այդպես ավարտեց իր դրաման. դեպքերը զարգանալով ընթանում են, գնալով հետաքրքրությունը մեծանում է և ունենում անակնկալ ու անսպասելի վախճան: Երբ Օթարյանը հասկանում է, որ Էլիզբարյանն է գցել թղթերը վառարանի մեջ և այդ պատճառով է Մարգարիտը ինքնասպան եղել, փորձում է սպանել Անդրեասին, սակայն Սուրենը կանգնեցնում է նրան: Հայրը արդեն իր պատիժը ստացել էր. խղճի վրա ծանրացել էր դստեր մահը. նա ոճրագործ էր:
Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման հայ ռեալիստական գրականության լավագույն նմուշներից է, քանի որ Շիրվանզադեն իր կերպարները նկարագրել է իրական դեպքերի հոլովույթում, ընդհանրացրել է և վեր հանել մարդկային բացասական կողմերը:

Շիրվանզադեի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Պատվի համար» ֆիլմը նկարահանվել է 1956 թվականին` Երևան Ստուդիայի կողմից:

ԳՈՐԾՈՂ ԱՆԶԻՆՔ

ԱՆԴՐԵԱՍ ԷԼԻԶ՛ԱՐՅԱՆ. Տեղական հայտնի հարուստներից մեկը: 55 տարեկան, առույգ և ամրակազմ տղամարդ, կարճ խուզած ալեխառն մազերով, ցանցառմորուքով և կարմիր այտերով:

ԵՐԱՆՈՒՀԻ. Նրա ամուսինը: Քահանայի դուստր, 46 տարեկան, ժամանակից առաջ թառամած, դժգույն, նիհար կին, համակրելի և գեղեցիկ:

ԲԱԳՐԱՏ. Էլիզբարյանների ավագ որդին: Ժամանակակից գործնական երիտասարդ, 27 տարեկան, եռանդուն դեմքով: Ձևերն ու շարժումներն արագ են, ոճը կտրուկև գրական:

ՍՈՒՐԵՆ. Էլիզբարյանների երկրորդ որդին, 23 տարեկան կենսախինդ երիտասարդ, որի դեմքը կրում է շվայտ կենցաղի վաղաժամ հետքերը, բայց համակրելի է:Հագնվում է վերջին տարազով:

ՌՈԶԱԼԻԱԷլիզբարյանների մեծ աղջիկը: 24 տարեկան, բավական գեղեցիկ, բայց չափազանց ինքնագոհ դեմքով օրիորդ: Հագնվում է միշտ շքեղ, առանց գույներիխտրության:

ՄԱՐԳԱՐԻՏ. Էլիզբարյանների երկրորդ աղջիկը: 22 տարեկան, մտախոհ դեմքով, արտահայտիչ աչքերով օրիորդ` մի քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ: Հագնվումէ համեստ ճաշակով:

ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՅԱՆ. Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին որդեգիրը: 26 — 27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով: Հագնվում էմիշտ սև:

ՍԱՂԱԹԵԼ. Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը: Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով: Երեսը սափրում է, քունքերի մոտփոքրիկ մորուսհատներ թողնելով: Հագնվում է միշտ միատեսակ — լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ: Վզովը գցած ժամացույցիոսկե շղթա: Մեջքին կապած է ոսկե քամար: Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով: Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են:

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ. Անդրեասի հաշվապահը: Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ: Սովորական ծառայողի միջին տիպար:

ՎԱՐԴԱՆ. Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում: Երիտասարդ: Խոսում է Շամախու բարբառով:

ՋԱՐՈԻՀԻ. Երիտասարդ աղախին:

  • ♥Anna-Number One♥
    2012-06-12 10:02:40
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Ավագյան Աննա
    2012-06-12 10:03:44
    (լավ) (լավ) (լավ) (լավ) շատ եմ սիրում Շիրվանզադեին
    • ;) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Ան են դեբիլը խի էր քեզ վիրավորել՞
      • Ավագյան Աննա
        2012-06-12 10:17:51
        ինքտ քո հարցի պատասխանը տվեցիր դեբիլ էր դրա համար ...մի մտածի Դավ ջան ետ իրա պռոբլեմն ա ես նման հիմարներին բանի տեղ չեմ դնում :) :) :) :) :)
      • Emi Li
        2012-06-12 10:19:11
        ուղղակի մենք ջղայնացանք , որ սկսեց քեզ վիրավորել :(
      • Ավագյան Աննա
        2012-06-12 10:21:15
        ոչինչ Էմ ջան ինչքան բանի տեղ եք դնում ենքան ավելի ա առիթավորվում..դրա համար ոչ մի բան պետք չի անել.............համ էլ մերսի շատ շաաաաաատ
  • շնորհակալություն բոլորիդ
  • համել ասեմ որ թատրոն ենք բեմադրում ՛՛պատվի ՛՛համար՛՛ (լավ)
  • Emi Li
    2012-06-12 10:08:33
    հա՞՞՞ :O :O :O :O :O.... (լավ) համոզված եմ , որ շատ լավ կստացվի
    • շնորհակալությու,,հրավիրում եմ եկեք Վայք (լավ) ;) (ծաղիկ)
      • Emi Li
        2012-06-12 10:15:06
        O:) O:) շնորհակալություն,,,,, շատ կուզենայի, բայց երևի ծնողներս չթողնեն,,ոչինչ, ես այստեղից ձեզ կաջակցեմ
  • երեխեք եդ օրիգինալմիքսը աննա888-ն էր,,ուղակի աննա888 ին որակազրկեցին էլ չի կարողանում պոստ բացի դրա համար էլ նոր անունով եկավ :D դրան էլ որակազրկեցին :D
    • Ꭿstx(K)
      2012-06-12 10:15:28
      (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել)
  • հեղափոխական...
    2012-06-12 10:12:41
    շատ լաավնա, ես համ կինոն եմ տեսել, համլ կրդացել, իրա բոլոր գրածներնել լավն են (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • ;) (բռավո) (բռավո) (բռավո) (խոնարհվել)
      • հեղափոխական...
        2012-06-12 10:23:29
        ;) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Ꭿstx(K)
    2012-06-12 10:15:12
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Molli
    2012-06-12 10:43:38
    kardacel em shaat lavnaaaaaaa ;) ;) ;) (լավ) (լավ) (լավ) (լավ) :( :(
  • (լավ) (լավ)
  • МаШкО
    2012-06-12 13:49:43
    Ապրի Դավիթը, Ձեր բեմականացրածնա չէ՞ O:)
  • ★ Lusine ★
    2012-06-12 14:10:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • I LOVE YOU
    2012-06-12 16:45:15
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ)