Copy SMS

Լեդի Գագան համերգի ժամանակ ուղեղի ցնցում է ստացել

Լեդի Գագան համերգի ժամանակ ուղեղի ցնցում է ստացել - լուսանկար, ուղեղ, ցնցում


Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան ուղեղի ցնցում է ստացել ու դուրս է եկել բեմից:

Համերգի ժամանակ պարողը պատահականորեն մետաղե ձողով հարվածել է փոփ աստղի գլխին: Judas երգի կատարման ժամանակ երգչուհին մի պահ կորցրել է իրեն, հետո սթափվելով ավարտել է ելույթն ու լքել բեմը:

«Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ երկրպագուներից: Հնարավոր է, որ ոմանք չեն նկատել, թե ինչպես գլխիս հարված ստացա: Ամենայն հավանականությամբ` ուղեղի ցնցում եմ ստացել, սակայն դա չի խանգարի ելույթներիս»,- ասել է Գագան:

Երգչուհու դիմահադար Տարա Սավելոն թվիթերի իր էջում գրել է, որ «աչքերին չի հավատում, թե ինչպես է Գագան կարողացել շարունակել ելույթը»: